Ֆելիքս Սիմոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ֆելիքս Սիմոնյան (1942, ապրիլի 27, Երևան), հայ թավջութակահար, կոմպոզիտոր, մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1984 թ.)։
Ֆելիքս Սիմոնյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1942 (82 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թավջութակահար, կոմպոզիտոր և մանկավարժ |
Գործիքներ | թավջութակ |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՖելիքս Սիմոնյանը ծնվել է Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը։ Աշակերտել է ռուս դիրիժոր, թավջութակահար Մստիսլավ Ռոստոպովիչին։ 1976-1990 և 1990-2000 թվականներին եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական լարային քառյակի թավջութակահարը։ Մենահամերգներով և քառյակի կազմում հանդես է եկել Փարիզի «Gaveau Halls»-ում, Վիեննայի պետական թատրոնում, Զալցբուրգի Մոցարտեումում, Ստոկհոլմի թագավորական, Վենետիկի Դոժերի պալատում, Բուենոս Այրեսի «Colon» համերգասրահում, Պորտուգալիայի «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամում»։ Կատարել է Ֆրանց Շուբերտի, Բեթհովենի, Օնեգերի, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Սիմոնյանի համար գրվել են ավելի քան 60 երկեր։ Նրա գրած երաժշտությունները կատարվել են Հայաստանում, Ռուսաստանում, Մոլդովայում, Վրաստանում, Հունաստանում, Շվեդիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում և այլուր[1][2][3]։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Նարեկացի»[4]
- «Տեսանելիից վեր»
- «Կիլիկիա»
Գործիքավորումներ
խմբագրել- Մ. Մառե՝ «Ֆոլիա»
- Գ. Ֆրեսկոբալդի՝ «Կասսադո», « Տոկկատա»
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1984 թ.
- ՀՀ պետական մրցանակ
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ֆելիքս Սիմոնյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում
- ↑ «SIMONIAN Félix». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Concert de Félix Simonian / Violoncelle Solo». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Տեսանելիից վեր»(չաշխատող հղում)