Ֆելիքս Պասլակ

գերմանացի ֆուտբոլիստ

Ֆելիքս Պասլակ (գերմ.՝ Felix Passlack, մայիսի 29, 1998(1998-05-29)[1], Բոտրոպ, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ է։ Հանդես է գալիս Բորուսիայում և Գերմանիայի երիտասարդական հավաքականում՝ որպես պաշտպան։ Տրանսֆերային արժեքը 3,000,000€՝ 2017 թվականի հունիսի 19-ի դրությամբ։

Ֆելիքս Պասլակ
գերմ.՝ Felix Passlack
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆելիքս Պասլակ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 29, 1998 (25 տարեկան)
Ծննդավայր Բոտրոպ, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա, Գերմանիա
Հասակ 170 սմ
Քաշ 74 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 30
Պատանեկան կարիերա
2002 - 2010 Գերմանիա Ֆորտունա (Բոտրոպ)
2010 - 2012 Գերմանիա Ռոտ-Վայս (Օբերհաուզեն)
2012 - 2016 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016 - Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 9 (0)
Ազգային հավաքական
2014 Գերմանիա Գերմանիա (Մ16) 6 (0)
2014 - 2015 Գերմանիա Գերմանիա (Մ17) 20 (7)
2016 - Գերմանիա Գերմանիա (Մ18) 2 (0)
2016 - Գերմանիա Գերմանիա (Մ19) 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 12 ապրիլ 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 13 նոյեմբեր 2016

Ակումբային կարիերա խմբագրել

Ֆելիքսը կարիերան սկսել է հարազատ քաղաքի «Ֆորտունա» ակումբում։ 2010 թվականին միացել է օբերհաուզենյան «Ռոտ-Վայսին»։ 2012 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»։ 2016 թվականին նա հանդիսանում էր «Բորուսիայի» առաջին կազմի ֆուտբոլիստ։ Ակումբում նորամուտը նշել է 2016 թվականի մարտի 2-ին՝ Բունդեսլիգայի շրջանակներում անցկացվող «Դարմշտադտի» դեմ խաղում[2]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Ֆելիքսը ներկայացնում է Գերմանիայի երիտասարդական հավաքականը։ 2015 թվականին հավաքականի հետ մասնակցել է Մ17 հավաքականների միջև կայացող Եվրոպայի առաջնությանը։ Ստացել է Ֆրանց Վալտերի անվան մրցանակ։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  • Գերմանիայի Մ17 չեմպիոն (2)։ 2014, 2015
  • Գերմանիայի Մ19 չեմպիոն։ 2016

Անձնական խմբագրել

  • Ֆրանց Վալտերի մրցանակ U-17: 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. [1]

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Պասլակ» հոդվածին։