Ֆելիքս Գևորգի Հարությունյան (ապրիլի 18, 1940(1940-04-18), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2001[1]), հայ մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1987

Ֆելիքս Հարությունյան
Ծնվել էապրիլի 18, 1940
ԾննդավայրԳյումրի
Մահացել է2001[1]
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունմաթեմատիկոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Կենսագրություն խմբագրել

1962 թվականին ավարտել է ԵՊՀ-ն։ 1971 թվականից եղել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1977 թվականից դասախոսում է ԵՊՀ-ում, 1987 թվականից՝ ամբիոնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են եռանկյունաչափական և ընդհանուր օրթոգոնալ շարքերի զուգամիտությանը, այդ շարքերով ֆունկցիաների ներկայացմանը, ինչպես նաև անալիտիկ ֆունկցիաների եզրային արժեքների ուսումնասիրման հարցերին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։