Ֆելիպե Մոնտեյրո

բրազիլական Ֆուտբոլիստ

Ֆելիպե Աուգուստո դե Ալմեիդա Մոնտեյրո (պորտ.՝ Felipe Augusto de Almeida Monteiro, մայիսի 16, 1989(1989-05-16)[1], Mogi das Cruzes, Սան Պաուլու), առավել հայտնի որպես ուղղակի Ֆելիպե, բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատլետիկո Մադրիդի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Ֆելիպե
Felipe
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Felipe Augusto de Almeida Monteiro
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 16, 1989(1989-05-16)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Mogi das Cruzes, Սան Պաուլու
Հասակ 190 սմ
Քաշ 83 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 18
Պատանեկան կարիերա
2003-2008 Բրազիլիա Ունիոն Մոժի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2011 Բրազիլիա Ունիոն Մոժի 26 (2)
2011   Բրազիլիա Բրագանտինո 33 (1)
2012-2016 Բրազիլիա Կորինթիանս 53 (1)
2016-2019 Պորտուգալիա Պորտու 93 (6)
2019-ներկա Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 0 (0)
Ազգային հավաքական
2018-ներկա Բրազիլիա Բրազիլիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 26-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 26-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Ֆելիպեն սկսել է Ունիոն Մոժիում։ 2011 թվականին նա վարձավճարով միացավ Բրագանտինոյին։ 2012 թվականի ձմռանը բրազիլացին տեղափոխվեց Կորինթիանս։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց հունիսի 24-ին՝ փոխարինման մտնելով Պալմեյրասի դեմ խաղում[3]։ Մայրցամաքային առաջնություններում առաջին հանդիպումը անցկացրեց 2013 թվականի փետրվարի 21-ին՝ Լիբերտադորեսի գավաթի Դեպորտիվո Սան Խոսեի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը Կորինթիանսի կազմում Ֆելիպեն խփեց մարտի 10-ին՝ Լիգա Պաուլիստայի Իտուանոյի դեմ խաղում[5]։ Բրազիլիայի առաջնությունում առաջին գոլը խփեց 2015 թվականի հուլիսի 26-ին՝ Կուրիտիբայի դեմ խաղում[6]։ Օգոստոսի 9-ին բրազիլացին հեռացվեց խաղադաշտից Սան Պաուլուի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 82-րդ րոպեին[7]։ Կորինթիանսի կազմում Ֆելիպեն անցկացրեց 110 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ և այդ ընթացքում նվաճելով Սերիա A[8], աշխարհի ակումբային առաջնությունը[9][10] ու Ռեկոպա Սուդամերիկանան[11]։

Պորտու խմբագրել

2016 թվականի հունիսի 15-ին Ֆելիպեն 5 տարվա պայմանագիր կնքեց Պորտուի հետ[12][13][14]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռիու Ավիի դեմ խաղում[15]։ Պորտուի կազմում իր առաջին գոլը խփեց օգոստոսի 23-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Ռոմայի դեմ խաղում[16]։ Առաջին գոլը Պորտուգալիայի առաջնությունում խփեց օգոստոսի 28-ին՝ Սպորտինգ Լիսաբոնի դեմ խաղում[17]։ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 14-ին՝ Կոպենհագենի դեմ խաղում[18]։ Իր առաջին մրցաշրջանում Ֆելիպեն անցկացրեց 45 հանդիպում բոլոր մրցաշարերում[19]՝ դառնալով 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ և SJPF-ի կողմից ընդգրկվելով Պորտուգալիայի առաջնության խորհրդանշական հավաքականում[20]։

2017 թվականի դեկտեմբերի 6-ին Ֆելիպեն հեռացվեց խաղադաշտից Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Մոնակոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով 39-րդ րոպեին[21]։ 2018 թվականի հունվարի 3-ին բրազիլացին գոլի հեղինակ դարձավ Ֆեյրենսեի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 85-րդ րոպեին[22]։ Պորտուի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ մարտի 6-ին՝ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Լիվերպուլի դեմ խաղում[23]։ 2017-18 մրցաշրջանում Պորտուն հաղթեց Պորտուգալիայի առաջնությունը[24], իսկ Ֆելիպեն անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ[25], ինչպես նաև՝ ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում[26]։

2018 թվականի օգոստոսի 4-ին Ֆելիպեն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Պորտուգալիայի սուպերգավաթի Դեսպորտիվո Ավեշի դեմ խաղում[27]՝ օգնելով Պորտուին հաղթել 3-1 հաշվով և նվաճել գավաթը[28][29]։ Դեկտեմբերի 11-ին բրազիլացին գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Գալաթասարայի դեմ խաղում[30]։ 2019 թվականի հունվարի 26-ին Ֆելիպեն մասնակցեց Պորտուգալիայի լիգայի գավաթի եզրափակչի Սպորտինգ Լիսաբոնի դեմ խաղին, սակայն Պորտուն պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[31][32][33]։ Մայիսի 25-ին նա գոլ խփեց Պորտուգալիայի գավաթի եզրափակչի Սպորտինգ Լիսաբոնի դեմ խաղի լրացուցիչ ժամանակի 120-րդ րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[34]։ Այնուամենայնիվ, Պորտուն նաև այս հանդիպումը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[35][36]։ Ակումբի կազմում Ֆելիպեն անցկացրեց 142 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[37]։

Ատլետիկո Մադրիդ խմբագրել

2019 թվականի մայիսի 28-ին Ֆելիպեն 3 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկո Մադրիդի հետ[38][39][40]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[41][42][43]։

Միջազգային կարիերա խմբագրել

Բրազիլիայի ազգային հավաքական Ֆելիպեն առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի մարտին՝ փոխարինելով որակազրկված Դավիդ Լուիզին Պարագվայի դեմ խաղի համար[44], սակայն այս խաղում խաղադաշտ դուրս չեկավ[45]։ Հաջորդ անգամ նա հավաքական հրավիրվեց 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ Սալվադորի և Միացյալ Նահանգների դեմ խաղերի համար[46][47][48]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում Ֆելիպեն նշեց սեպտեմբերի 12-ին՝ փոխարինման մտնելով Սալվադորի դեմ խաղում[49][50]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հուլիսի 26-ի դրությամբ[51]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բրագանտինո (վարձավճար) 2011 Սերիա B 33 1 0 0 1 0 34 1
Կորինթիանս 2012 Սերիա A 3 0 0 0 0 0 1 0 4 0
2013 6 0 1 0 1 0 6 1 14 1
2014 11 0 2 1 5 0 18 1
2015 26 1 2 0 9 2 11 1 48 4
2016 7 0 0 0 7 0 12 2 26 2
Ընդհանուր 53 1 5 1 17 2 35 4 110 8
Պորտու 2016–17 Պրիմեյրա Լիգա 32 2 1 0 10 1 2 0 45 3
2017–18 30 3 4 0 7 1 3 0 44 4
2018–19 31 1 7 2 10 1 5 0 53 4
Ընդհանուր 93 6 12 2 27 3 10 0 142 11
Ատլետիկո Մադրիդ 2019–20 Լա Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 179 8 17 3 44 5 46 4 286 20

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հուլիսի 26-ի դրությամբ[51]

Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Կորինթիանս
Պորտու

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Brazil - Felipe - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  3. «Sport Club Corinthians Paulista - Sociedade Esportiva Palmeiras, Jun 24, 2012 - Campeonato Brasileiro Série A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  4. «Club Deportivo San José - Sport Club Corinthians Paulista, Feb 21, 2013 - Copa Libertadores - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  5. «Corinthians vs. Ituano - 9 March 2013 - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  6. «Coritiba Foot Ball Club - Sport Club Corinthians Paulista, Jul 26, 2015 - Campeonato Brasileiro Série A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  7. «São Paulo Futebol Clube - Sport Club Corinthians Paulista, Aug 9, 2015 - Campeonato Brasileiro Série A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  8. 8,0 8,1 IANS (2015 թ․ նոյեմբերի 20). «Corinthians win Brazilian Serie A title». Business Standard India. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  9. 9,0 9,1 FIFA.com. «FIFA Club World Cup 2012 - News - Corinthians halt European domination - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  10. Fifield, Dominic (2012 թ․ դեկտեմբերի 16). «Chelsea distraught after losing to Corinthians Club in World Cup final». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  11. 11,0 11,1 «Corinthians win Recopa Sudamericana». www.sportskeeda.com (անգլերեն). 2013 թ․ հուլիսի 18. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  12. «Corinthians defender Felipe to join Porto: Reports». www.sportskeeda.com (անգլերեն). 2016 թ․ հունիսի 8. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  13. «FC Porto Transfer News : Corinthians Defender Felipe To Sign». www.foottheball.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  14. «OFICIAL: Felipe é reforço do FC Porto por cinco anos». Maisfutebol (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  15. «Rio Ave FC - FC Porto, Aug 12, 2016 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  16. «AS Roma - FC Porto, Aug 23, 2016 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  17. «Sporting CP - FC Porto, Aug 28, 2016 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  18. «FC Porto - FC Copenhagen, Sep 14, 2016 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  19. «Felipe | Football Stats | Atletico Madrid | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  20. 20,0 20,1 «Três águias no Melhor Onze do Ano - SL Benfica». www.slbenfica.pt (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  21. «FC Porto - AS Monaco, Dec 6, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  22. «CD Feirense - FC Porto, Jan 3, 2018 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  23. «Liverpool FC - FC Porto, Mar 6, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  24. 24,0 24,1 «Porto players and fans have a massive party to celebrate first title since 2013». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 7. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  25. «Felipe | Football Stats | Atletico Madrid | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  26. 26,0 26,1 «FC Porto lidera Onze do Ano». Liga Portugal. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  27. «FC Porto - Desportivo Aves, Aug 4, 2018 - Supertaça Cândido de Oliveira - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  28. 28,0 28,1 «Yacine Brahimi leads Porto to Portuguese Super Cup win | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  29. «FC Porto lift Super Cup». theportugalnews.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.(չաշխատող հղում)
  30. «Galatasaray SK - FC Porto, Dec 11, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  31. «FC Porto - Sporting CP, Jan 26, 2019 - Allianz Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  32. «Sporting beats Porto 1-3 in penalty shootout to win Portuguese Cup». www.efe.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  33. «Sporting Lisbon win second successive Portuguese League Cup». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  34. «Sporting CP - FC Porto, May 25, 2019 - Taça de Portugal Placard - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  35. «Sporting Lisbon take Portuguese Cup on penalties after epic final». France 24 (անգլերեն). 2019 թ․ մայիսի 25. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  36. «Sporting Lisbon take Portuguese Cup on penalties after epic final». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  37. «Atletico Madrid sign Porto defender Felipe - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  38. «Agreement over Felipe». en.atleticodemadrid.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  39. «Felipe Monteiro becomes Atletico Madrid's most expensive ever defender». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մայիսի 29. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  40. «Atletico Madrid reaches deal to sign Porto defender Felipe». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  41. «Transfer news: Felipe to complete €20m switch to Atletico Madrid | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  42. «Atletico Madrid agree £17.67m deal for Felipe from Porto». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  43. «Atletico Madrid Confirm Signing of FC Porto Defender Felipe as Rebuild Begins». 90min.com (անգլերեն). 2019 թ․ մայիսի 28. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  44. «Dunga calls up Brazil-based Gabriel and Felipe to replace Neymar and David Luiz». Eurosport UK. 2016 թ․ մարտի 26. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  45. «Paraguay - Brazil, Mar 30, 2016 - World Cup qualification South America - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  46. «Brazil include Andreas Pereira to face U.S.». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  47. «Neymar included on Brazil roster for friendly against USMNT and a visit to D.C.». Washington Post (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  48. «Tite brings in young blood for Brazil soccer friendlies in USA». Reuters (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  49. «Brazil - El Salvador, Sep 12, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  50. «Brazil 5 El Salvador 0: Two-goal Richarlison leads rout as Neto ends eight-year wait». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  51. 51,0 51,1 «Felipe Monteiro». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  52. «Corinthians beat Santos to win Campeonato Paulista». www.sportskeeda.com (անգլերեն). 2013 թ․ մայիսի 20. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  53. Paulo, Por GloboEsporte comSão. «Santos domina seleção do Paulistão; Audax emplaca dois e mais o técnico». globoesporte.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիպե Մոնտեյրո» հոդվածին։