Ֆեթի համայնք

կոմունա Նորվեգիայում
(Վերահղված է Ֆեթ (կոմունա)ից)

Ֆեթ (նորվ.՝ Fet), համայնք Նորվեգիայի պատմական Ռոմերիկե շրջանում` Աքերսհուս կոմսությունում։ Վարչական կենտրոնը Ֆեթսուն (նորվ.՝ Fetsund) գյուղն է։ 2005 թվականից համայնքը ղեկավարում է Նորվեգական բանվորական կուսակցության անդամ Լիսբետ Լոֆտհուս Գաբրիելսենը (Lisbet Lofthus Gabrielsen):

Բնակավայր
Ֆեթի համայնք
Դրոշ Զինանշան

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Հիմնադրված է1838 թ.
Մակերես176,35660759366817 կմ²
Բնակչություն11 842 մարդ (հունվարի 1, 2019)[1]
Ժամային գոտիUTC+1
Պաշտոնական կայքfet.kommune.no
Ֆեթի համայնք (Նորվեգիա)##
Ֆեթի համայնք (Նորվեգիա)

Պատմություն խմբագրել

Անվանում խմբագրել

Առաջին անգամ համայնքի անունը հիշատակվել է 1321 թվականին։ Այն ծագում է հին իսլանդերենից և նշանակում է «մարգագետին լճի ափին»։

1838 թվականի հունվարի 1-ից Ֆեթը ստացել է նորվեգական համայնքի կարգավիճակ, իսկ 1929 թվականի հուլիսի 1-ին Ֆեթ համայնքի մի մասի հիման վրա ձևավորվել է նոր համայնք`Ռելինգենը (նորվ.՝ Rælingen):

Զինանշան խմբագրել

Համայնքի նոր զինանշանը հաստատվել է 1986 թվականի դեկտեմբերի 19-ին։ Այն կանաչ ֆոնի վրա արծաթագույն կեռաձող է ներկայացնում, որն օգտագործվում է փայտանյութը գետով տեղափոխելիս։ Կանաչն ու արծաթագույնը խորհրդանշում են մարգագետինն ու լիճը, քանի որ համայնքի անունը նշանակում է «մարգագետին լճի ափին»։ Նման զինանշանների, որոնք պատկերում են կեռաձողեր, կարելի է հանդիպել Նորվեգիայի այլ քաղաքների և համայնքների զինանշաններին ևս։

Աշխարհագրություն խմբագրել

 
Գլոմմայի դելտան

Ֆեթը գտնվում է Էյերեն լճի (նորվ.՝ Øyeren) արևելյան ափին։ Համայնքի տարածքում կա տեղանք, որտեղ Նորվեգիայի ամենաերկար գետը`Գլոմման (604 կմ), թափվում է Էյերենի մեջ։ Այդ տեղում առաջացած դելտան ամենախոշոր ներքին դելտան է Եվրոպայում։ Դելտան ձգվում է մինչև լճի հանդիպակաց ափը։ Մինչև 1985 թվականը Գլոմմե գետով մինչև Էյերենի մեջ թափվելու տեղը տեղափոխում էին գերաններ, որ հետագայում փոխադրում էին երկաթուղով։ Մեր օրերում պահպանվել են անտառահատման ճյուղին վերաբերող շատ կառույցներ, որոնց մի մասը վերածվել է թանգարանների և մշակութային կենտրոնների։

Վիճակագրություն խմբագրել

Նորվեգական իշխանության տվյալներով բնակչության թվով Ֆեթը (9485 մարդ) երկրի բնակավայրերի շարքում 108-րդ տեղն է զբաղեցնում, իսկ մեծությամբ՝ 347-րդ տեղը։ 1997-2007 թվականներին համայնքի բնակչությունն աճել է 10,5 %-ով։ Տարածքը 176 կմ² է, որից ցամաքի բաժինը կազմում է 137 կմ², այնպես որ բնակչության իրական խտությունը կազմում է 70 մարդ/կմ²։

Ծանոթագրություններ խմբագրել

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեթի համայնք» հոդվածին։