Ֆետա

կաթնաշոռային պանիր Հունաստանից
(Վերահղված է Ֆեթաից)

Ֆետա (հուն․՝ Φέτα՝ պատառ, կտրվածք), հունական պանիր[1], որը պատրաստում են ոչխարի կաթից։

Ֆետա
Տեսակպանիր այծի կաթից, mixed milk cheese?, ոչխարի կաթից պանիր, Greek cheese? և brined cheese?
Առաջացման երկիր Հունաստան
Կաթայծի կաթ, ոչխարի կաթ և lamb rennet?
ՍերտիֆիկացումPDO
 Feta Վիքիպահեստում
Ֆեթա

Պատմություն խմբագրել

Ոչխարի կամ այծի կաթից պատրաստած պանիրը, ըստ պահպանված փաստաթղթերի, Հին Հունաստանում պատրաստվել է դեռևս մ․թ․ա․ 8-րդ դարից[2]։ Ավելի ուշ, ֆետան նկարագրվել է բյուզանդական դարաշրջանում, մասնավորապես այն պատրաստել են կրետեցիները և Թեսալիայի վալախները։

Հունական feta (φέτα) անվանումը առաջացել է իտալ.՝ fetta — «պատառ» բառից, որն էլ իր հերթին առաջացել է լատին․՝ offa՝ «կտոր» բառից։ Այն հունարեն մուտք է գործել XVII դարում։

Նկարագիր խմբագրել

Պանիրը հնեցնում են նվազագույնը 3 ամիս։ Յուղայնությունը 30-ից 60 % է։ Ֆետա պատրաստում են Հարավարևելյան Եվրոպայում՝ Հունաստանում, Բուլղարիայում, Սերբիայում, Բոսնիայում, Խորվաթիայում, Ռումինիայում, ինչպես նաև Թուրքիայում, Իսրայելում, Եգիպտոսում։ Կա ֆետայի երեք տեսակ․

  • ոչխարի կաթից
  • կովի կաթից
  • ժամանակակից

Պահպանում խմբագրել

Ֆետան պահում են աղաջրում․ այդպես այն պահպանվում է երկար ժամանակ։

Որպեսզի աղի համը չեզոքացվի, պանիրը լվանում են հանքային ջրում կամ կաթի մեջ՝ մատուցելուց մի քանի րոպե առաջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Фета (φέτα, feta) — состав, калорийность сыра, польза, вред, вино к сыру». Cheezu (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 4-ին.
  2. «Feta PDO». agriculture.ec.europa.eu (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 4-ին.

Գրականություն խմբագրել