Ֆեդերիկո Ֆեռնանդես

արգենտինացի ֆուտբոլիստ

Ֆեդերիկո Ֆեռնանդես (իսպ.՝ Federico Fernández, փետրվարի 21, 1989(1989-02-21)[1], Tres Algarrobos, Carlos Tejedor Partido, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Սուոնսի Սիթիի» կազմում։

Ֆեդերիկո Ֆեռնանդես
Federico Fernández
Ֆեռնանդեսը 2012 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 21, 1989(1989-02-21)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Tres Algarrobos, Carlos Tejedor Partido, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 190 սմ
Քաշ 83 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Սուոնսի Սիթի
Համար 33
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2011 Արգենտինա Էստուդիանտես 59 (4)
2011-2014 Իտալիա Նապոլի 44 (0)
2013   Իսպանիա Խետաֆե 14 (1)
2014-ներկա Անգլիա Սուոնսի Սիթի 117 (2)
Ազգային հավաքական
2011-2014 Արգենտինա Արգենտինա 32 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 8, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 3, 2014

Ֆուտբոլիստը իր կարիերան սկսել է արգենտինական «Էստուդիանտեսի» կազմում, որի կազմում դարձել է Լիբերտադորեսի գավաթակիր։ Այնուհետև տեղափոխվել է Սերիա A-ում հանդես եկող «Նապոլի», որտեղից 2014 թվականին տեղափոխվել է «Սուոնսի Սիթի»։

Իր միջազգային դեբյուտը Ֆեդերիկոն նշել է 2011 թվականին։ Արգենտինայի հավաքականի կազմում հանդես է եկել մինչև 2014 թվականը և դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։

Ակումբային կարիերա խմբագրել

«Էստուդիանտես» խմբագրել

Ֆեռնանդեսն իր կարիերան սկսել է «Էստուդիանտեսի» կազմում։ Թիմի կազմում նա իր նորամուտը նշել է 2008 թվականի սեպտեմբերի 14-ին՝ «Վելեսի» դեմ խաղում։ Նա այդ մրցաշրջանում մասնակցել է 2 հանդիպման։

Թիմի կազմում Ֆեդերիկոն իր առաջին գոլը խփել է 2009 թվականի մայիսի 2-ին՝ «Լանուսի» դեմ կայացած խաղում։ Գոլային փոխանցման հեղինակ է դարձել Խուան Վերոնը։

«Նապոլի» խմբագրել

2010 թվականի դեկտեմբերին Ֆեդերիկո Ֆեռնանդեսը տեղափոխվել է իտալական «Նապոլի»։ Տրանսֆերային արժեքը կազմել է 2.5 միլիոն եվրո[2]։

Իտալական թիմի կազմում Ֆեռնանդեսն իր առաջին գոլը խփել է 2011 թվականի նոյեմբերի 2-ին՝ չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Բավարիայի» դեմ խաղում[3]։ Իր առաջին մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 9 հանդիպման։

2013 թվականի հունվարի 31-ին Ֆեռնանդեսը վարձավճարով տեղափոխվել է «Խետաֆե», որտեղ մնացել է մինչև մրցաշրջանի ավարտը[4]։

Ֆեռնանդեսը մասնակցել է 2014 թվականի Իտալիայի գավաթի եզրափակչին, որտեղ «Նապոլին» 3-1 հաշվով հաղթել է «Ֆիորենտինային»-[5]։

«Սուոնսի Սիթի» խմբագրել

2014 թվականի օգոստոսի 20-ին Ֆեդերիկո Ֆեռնանադեսը միացել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։ Նա թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, իսկ տրանսֆերն արժեցել է 10 միլիոն եվրո[6]։

Ֆեռնանդեսը իր դեբյուտը նշել է 6 օր անց՝ «Ռոտերդամ Յունայթեդի» դեմ կայացած խաղում[7]։ «Սուոնսի Սիթիի» կազմում Ֆեդերիկոն իր առաջին գոլը խփել է 2016 թվականի մարտի 19-ին՝ «Աստոն Վիլլայի» դեմ խաղում[8]։

Միջազգային կարիերա խմբագրել

Արգենտինայի ազգային հավաքականի կազմում Ֆեդերիկո Ֆեռնանդեսն իր նորամուտը նշել է 2011 թվականի ապրիլին՝ մասնակցելով Էկվադորի հավաքականի դեմ խաղին։

2014 թվականին Ֆեդերիկոն հավաքականի հետ մեկնել է Բրազիլիա՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու համար[9]։ Աշխարհի առաջնությունում իր դեբյուտը նշել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ խաղում[10]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Լիբերտադորեսի գավաթակիր - 2009
  • Արգենտինայի չեմպիոն - 2010
  • Իտալիայի գավաթակիր - 2011-12, 2013-14

Միջազգային խմբագրել

  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր - 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Todo esto es un sueño y un premio para mí». Diary Hoy (Spanish). 2010 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Bayern Munich 3–2 Napoli». The Guardian. London. 2011 թ․ նոյեմբերի 2.
  4. Chesters, Heath (2013 թ․ հունվարի 31). «Getafe loan Napoli defender Fede Fernández». Inside Spanish Football. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. «Partenopei come out on top in Coppa Italia final». Goal.com. 2014 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  6. «World Cup runner-up Fernandez completes Swans switch». Swansea City A.F.C. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.(չաշխատող հղում)
  7. «Swansea 1–0 Rotherham». BBC Sport. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  8. Dafydd Pritchard. «Swansea 1–0 Aston Villa». BBC Sport. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  9. «Demichelis in Argentina squad as trio miss out». FIFA. 2014 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  10. «Argentina 2–1 Bos-Herce». BBC. 2014 թ․ հունիսի 16. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերիկո Ֆեռնանդես» հոդվածին։