Ֆարուկ Լեգարի
Ֆարուկ Լեգարի (ուրդու՝ سردار فاروق احمد خان لغاری, մայիսի 29, 1940, Choti Zareen, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հոկտեմբերի 20, 2010[1], Ռավալպինդի, Փենջաբ, Պակիստան), պակիստանցի պետական գործիչ, Պակիստանի նախագահ (1993-1997)։
Ֆարուկ Լեգարի | |
![]() | |
Կուսակցություն՝ | Պակիստանի ժողովրդական կուսակցություն (դեկտեմբերի 2, 1997) և Pakistan Muslim League (Q)? (հոկտեմբերի 20, 2010) |
---|---|
Կրթություն՝ | Ֆորմանի քրիստոնեական քոլեջ, Aitchison College? և Սբ Կատրինի քոլեջ |
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | մայիսի 29, 1940 |
Ծննդավայր | Choti Zareen, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | հոկտեմբերի 20, 2010[1] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Ռավալպինդի, Փենջաբ, Պակիստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Բրիտանական Հնդկաստանում, բելուջի ծագում ունեցող նախարար և հարուստ հողատեր Մուհամադ Խան Լեգարիի ընտանիքում։ Ֆարուկը սովորել է Լահորում և Օքսֆորդի Սուրբ Եկատերինայի քոլեջում, որից հետո դարձել Է Արևելյան Պակիստանի պաշտոնյա։ Հոր մահը նրան ստիպել է վերադառնալ, որպեսզի ընդունի տոհմի գլխի տիտղոսը։
Լեգարին անդամակցել է Պակիստանի ժողովրդական կուսակցությանը, իսկ Բհուտոյի ձերբակալությունից հետո փաստացի գլխավորել է այն։ Զիյա-ուլ-Հակեի օրոք նա ինքն էլ բազմիցս զրկվել է ազատությունից, փոխարենը 1993 թվականին պարգևատրվել է՝ իր կուսակցության աջակցությամբ դառնալով նախ արտաքին գործերի նախարար, ապա՝ Պակիստանի նախագահ։
Լեգարիի նախագահության մեծ մասի օրոք վարչապետ է եղել Բենազիր Բհուտտոն։ Նրան հաջողվել է որոշակի տնտեսական հաջողությունների հասնել, սակայն դրանք ուղեկցվել են ուժեղ կոռուպցիայով։ 1996 թվականին Լեգարին հեռացրել է Բհուտոյին և ցրել խորհրդարանը[2]։
Նոր վարչապետը՝ Նավազ Շարիֆը, պայքարել է նախագահի իշխանությունը սահմանափակելու համար և 1997 թվականին նրանից պահանջել է հեռացնել իր մրցակցին՝ դատավոր Սայադ Ալի Շահին[3]։ Օրենքի տառի համաձայն՝ նախագահը չէր կարող մերժել կառավարության ղեկավարին նման հրամանագրի ստորագրման հարցում, և Լեգարին հրաժարական է տվել[4]։
Հեռանալուց հետո նա քաղաքական գործունեությունը շարունակել է նոր՝ «Միլաթ» և «Պակիստանյան մահմեդական լիգա» կուսակցություններում, որի հետո 2002 թվականին ընտրվել է խորհրդարան։ Հանդես է եկել ամերիկյան Բիլ Քերի-Լուգարի դեմ[5]։ Լեգարիի որդիներից մեկը սենատոր է դարձել, մյուսը՝ նախարար։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20101022234612/http://www.dawn.com:80/wps/wcm/connect/dawn-content-library/dawn/news/pakistan/99-former-president-farooq-laghari-passes-away-ik-01
- ↑ Беназир Бхутто. Биография Archived 2016-03-04 at the Wayback Machine. // Вести
- ↑ Шариф, Наваз // Лента.ру
- ↑ Белаш В. История добровольных отставок // КоммерсантЪ
- ↑ Сотников В. И. Американские аналитики о борьбе правительства Пакистана против «Талибана»