Ֆատեհպուր Սիկրի
Ֆատեհպուր Սիկրի (հինդի՝ फतेहपूर सिकरी, անգլ.՝ Fatehpur Sikri, ուրդու՝ فتحپور سیکری), հին քաղաք և համայնքային շրջան Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Ագրա շրջանում։ Աքբար Առաջինի տիրապետության ժամանակ 1571-1585 թվականներին համարվել է Մեծ մողոլների կայսրության մայրաքաղաքը, որից հետո կայսրի Լահորի տեղափոխման հետ կապված կորցրել է մայրաքաղաքի կարգավիճակը։ 1986 թվականից Ֆատեհպուր Սիկրի հին քաղաքը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Քաղաք | ||
---|---|---|
Ֆատեհպուր Սիկրի | ||
հինդի՝ फतेहपूर सिकरी, ուրդու՝ فتحپور سیکری | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Նահանգ | Ուտար Պրադեշ | |
Բաժանմունք | Ագրա | |
Այլ անվանումներ | Հաղթանակի քաղաք | |
ԲԾՄ | 213 մետր | |
Խոսվող լեզուներ | Հինդի[1] | |
Բնակչություն | ▲32 905 մարդ (2011)[2] | |
Ժամային գոտի | UTC+5:30[3] | |
Հեռախոսային կոդ | +91 5240 | |
Փոստային ինդեքս | 283110[4] | |
Փոստային ինդեքսներ | 283110[5] | |
Պաշտոնական կայք | fatehpursikri.gov.in(անգլ.) | |
| ||
![]() | |
անգլ.՝ Fatehpur Sikri* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն
| |
Երկիր | ![]() |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | ii, iii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա |
Կոորդինատներ | 27°05′40″ հս․ լ. 77°39′51″ ավ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1986 (10-րդ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
ՊատմությունԽմբագրել
Իր անվանումը՝ Հաղթանակների քաղաք, ստացել է Կհանվայի մոտ (Ագրայից մոտ 40 կմ) Ռամա Սանի դեմ ճակատամարտում Մողոլների կայսեր Բաբուրի հաղթանակից հետո[6][7] : Հետո Աքբար Առաջին կայսրը քաղաքը դարձրել է իր մայրաքաղաք և այստեղ ամրոց կառուցել[8][9][10]։ Քաղաքը մայրաքաղաքի կարգավիճակ է ունեցել ընդամենը 10 տարի, իսկ 1586 թվականին կայսրը ստիպված է եղել վերաբնակվել Լահորում՝ Աֆղանստանի հարավարևմտյան անհանգիստ սահմանների մոտ։ Ղեկավարի մեկնումից հետո քաղաքն ընդմիշտ դատարկվել է։ Աքբարը երեխաներ չի ունեցել, բայց սուֆիա Սալիմ Չաշտիի օրհնանքից հետո ունեցել է տղա, որին նրա պատվին անվանել են Ջահանգիր։ Ջահանգիրն արդյունքում դարձել է գահի ժառանգորդ։ Սալիմ Չաշտիի հիշատակին 1571 թվականին Աքբարը կառուցել է Սալիմ Չաշտի Կա Մազար դամբարանը[11][12]։ Սկզբնապես այն կառուցվել է կարմիր ավազաքարից, բայց հետագայում վերակառուցվել է մարմարով։
Ֆատեհպուր Սիկրին իր մայրաքաղաքային գործառույթները կիսել է Ագրայի հետո։ Ագրայում գտնվող Կարմիր ամրոց էին գտնվում զենքերի պահեստների մեծ մասը, գանձարանները և այլ պահուստներ։ Ճգնաժամի ժամանակ ղեկավարությունը, գարեմը և գանձարանը մի քանի օրով տեղափոխվել են Ագրա։
ԲնակչությունԽմբագրել
2001 թվականին Հնդկաստանում անցկացված բնակչության մարդահամարի տվյալների համաձայն[13]՝ Ֆատեհպուր Սիկրի քաղաքի բնակչությունը կազմել է 28 754 մարդ։ Սեռական աղյուսակում բնակչության 53 %-ը կազմում են տղամարդիկ, իսկ 47 %-ը՝ կանայք։ Գրագիտության մակարդակը կազմում է 46 %, որը ցածր է, քան միջին ազգային մակարդակը (59,5 %): Տղամարդկանց բնակչության գրագիտության մակարդակը կազմում է 57 %, իսկ կանանց բնաչությանը՝ 34 %: Ֆատեհպուր Սիկրիի բնակչության 19 %-ը երեխաներ են մինչև 6 տարեկան[14]։
Կարևոր կառույցներԽմբագրել
Ֆատեհպուր Սիկրիի կառույցները ռաջպուտական և մողոլական ճարտարապետական դպրոցների սինթեզի արյդունքն է։ Դա կապված է նրա հետ, որ դրանց կառուցման համար Հնդկաստանի տարբեր շրջաններից ճարտարապետներ էին գալիս[15][16]։ Հինդուիզմի և ջայնիզմի ճարտարպետության մասերը սերտորեն միախանված են իսլամակնի հետ։ Շինարարության գլխավոր նյութը եղել է կարմիր ավազաքարը[17][18]։
Քաղաքի առավել հայտնի կառույցներից են՝
- Նաուբատ Հանա, քաղաքի մուտքի մոտ գտնվող թմբկային տուն, որում հայտարարում էին կարևոր անձնանց ժամանումների մասին։
- Դիվան ի Ամ, ղեկավարի հասարակության հետ հանդիպումների համար դահլիճ, կառույցի տեսակը հաճախ հանդիպում է այլ մողոլական քաղաքներում։
- Դիվան ի Հաս, անձնական հանդիպումների դահլիճ, հայտնի է իր կրոնշտեյններից կազմված կենտրոնական սյունից, որը պահում է կլոր հարթակը։
- Ռաջա Բիրբալի տուն, Աքբարի նախարար-հինդուստների տուն։
- Մարիամ ազ Զամանիի պալատ, պալատ, որը կառուցվել է 17-րդ դարի սկզբին գուջարաթական ճարտարապետության ազդեցության ներքո։
- Պանչ Մահալ, հինգ-հարկանի պալատական կառույց։
- Բուլանդ Դարվազա, դեպի Ջամա Մասջիդ դարպասներից մեկը։
- Ջամա Մասջիդ, մզկիթ, որը կառուցվել է հնդկական մզկիթների եղանակով։
- Սալիմ Չաշտիի դամբարան։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «52nd REPORT OF THE COMMISSIONER FOR LINGUISTIC MINORITIES IN INDIA»։ nclm.nic.in։ Ministry of Minority Affairs։ Արխիվացված է օրիգինալից 25 May 2017-ին։ Վերցված է 26 December 2018
- ↑ Fatehpur Sikri Population Census 2011 — census.
- ↑ Current Local Time in Fatehpur Sīkri, Uttar Pradesh, India.
- ↑ https://www.prokerala.com/pincode/fatehpur-sikri.html
- ↑ Fatehpur Sikri Pincode
- ↑ Rezavi Syed Ali Nadeem (2013)։ Sikri before Akbar։ Oxford University Press։ ISBN 978-0-19-908256-8։ Վերցված է հունվարի 13, 2020
- ↑ Safvi Rana (դեկտեմբերի 10, 2017)։ «The secrets about Fatehpur Sikri»։ The Hindu (en-IN)։ Վերցված է հունվարի 13, 2020
- ↑ «Fatehpur Sikri, that Mughal emperor Akbar established as his capital and is now a World Heritage site, was once a "flourishing trade and Jain pilgrimage centre", a new book says.», India Times, 17 July 2013, http://indiatimes.com/lifestyle/travel/fatehpur-sikri-a-jain-pilgrimage-centre-89615.html
- ↑ «Fatehpur Sikri was once a Jain pilgrimage centre: Book», Zee News, 27 February 2013, http://zeenews.india.com/news/uttar-pradesh/fatehpur-sikri-was-once-a-jain-pilgrimage-centre-book_831821.html
- ↑ «Fatehpur Sikri was once a Jain pilgrimage centre», The Free Press Journal, 28 February 2013, http://www.freepressjournal.in/fatehpur-sikri-was-once-a-jain-pilgrimage-centre/154050
- ↑ «World Heritage Sites - Fatehpur Sikri (1986), Uttar Pradesh»։ Archaeological Survey of India (ASI) website
- ↑ «Fatehpur Sikri»։ Imperial Gazetteer of India (v. 12)։ Oxford։ էջեր 84–85
- ↑ «Population, population in the age group 0-6 and literates by sex - Cities/Towns (in alphabetic order): 2001» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2004-06-16-ին։ Վերցված է 7 ноября 2008
- ↑ «Census of India: Fatehpur Sikri»։ www.censusindia.gov.in։ Վերցված է դեկտեմբերի 8, 2019
- ↑ Markus Hattstein, Peter Delius (2000)։ Islam: Art and Architecture։ Könemann։ էջ 466
- ↑ Moritz Herrmann (2011)։ Mughal Architecture։ GRIN Verlag։ էջ 3։ ISBN 9783640930036
- ↑ Catherine Ella Blanshard Asher (1992)։ Architecture of Mughal India, Part 1, Volume 4։ Cambridge University Press։ էջ 50։ ISBN 9780521267281
- ↑ Ebba Koch (1991)։ Mughal Architecture: An Outline of Its History and Development (1526-1858)։ Prestel։ էջ 60
ԳրականությունԽմբագրել
- Latif Muḥammad (1896)։ Agra, Historical & Descriptive։ Calcutta Central Press
- Fazl Abul (1897–1939)։ The Akbarnama (Vol. I-III)։ Calcutta: Asiatic Society։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 4, 2010-ին։ Վերցված է նոյեմբերի 6, 2010
- Keene Henry George (1899)։ «Fatehpur Sikri»։ A Handbook for Visitors to Agra and Its Neighbourhood (Sixth ed.)։ Thacker, Spink & Co.։ էջ 53
- Malleson G. B., Colonel (1899)։ Akbar And The Rise Of The Mughal Empire։ Rulers of India series։ Oxford at the Clarendon Press
- Havell E. B. (1904)։ A handbook to Agra and the Taj, Sikandra, Fatehpur-Sikri and the neighbourhood (1904)։ London: Longmans, Greens & Co.
- Garbe Dr.Richard von (1909)։ Akbar — Emperor of India. A picture of life and customs from the sixteenth century։ Chicago: The Opencourt Publishing Company
- Smith Vincent Arthur (1917)։ Akbar the Great Mogul, 1542-1605։ Oxford at The Clarendon Press
- Hussain Muhammad Ashraf (1947)։ A Guide To Fatehpur Sikri։ The Manager, Government of India Press
- Rezavi S. Ali Nadeem (1998)։ Exploring Mughal Gardens at Fathpur Sikri։ Indian History Congress
- Petruccioli Attilio (1992)։ Fatehpur Sikri։ Ernst & Sohn
- Rizvi Athar Abbas (2002)։ Fatehpur Sikri (World heritage series)։ Archaeological Survey of India։ ISBN 81-87780-09-6
- Rezavi Syed Ali Nadeem (2002)։ "Iranian Influence on Medieval Indian Architecture", The Growth of Civilizations in India and Iran։ Tulika
- Jain Kulbhushan (2003)։ Fatehpur Sikri: where spaces touch perfection։ VDG։ ISBN 3-89739-363-8
- Rezavi Dr. Syed Ali Nadeem (2008)։ Religious Disputation and Imperial Ideology: The Purpose and Location of Akbar's Ibadatkhana։ SAGE Publications
- Havell E. B. (1904)։ A handbook to Agra and the Taj, Sikandra, Fatehpur-Sikri and the neighbourhood (1904)։ Longmans, Greens & Co., London
- Smith Vincent Arthur (1917)։ Akbar the Great Mogul, 1542-1605։ Oxford at The Clarendon Press
- Asher Catherine Ella Blanshard (1992)։ «Age of Akbar»։ Architecture of Mughal India, (Part 1)։ Cambridge University Press։ ISBN 0-521-26728-5
- Fatehpur Sikri, Detailed study Arch Net Digital Library
Արտաքին հղումներԽմբագրել
- Fatehpur Sikri at Archaeological Survey of India
- An interactive map of Fatehpur Sikri
- Fatehpur Sikri History Archived 2020-01-27 at the Wayback Machine.
- 360 degree walkthrough of Fatehpur Sikri