Ֆաուստինա Բորդոնի-Հասսե (իտալ.՝ Faustina Bordoni; մարտի 30, 1697(1697-03-30)[1][2], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[3] - նոյեմբերի 4, 1781(1781-11-04)[1][4][2], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), իտալացի օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո):

Ֆաուստինա Բորդոնի
իտալ.՝ Faustina Bordoni
Դիմանկար
Ծնվել էմարտի 30, 1697(1697-03-30)[1][2]
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[3]
Մահացել էնոյեմբերի 4, 1781(1781-11-04)[1][4][2] (84 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Republic of Venice (1659-1675).svg Վենետիկի հանրապետություն
Մասնագիտությունօպերային երգչուհի, թատրոնի դերասանուհի և երգչուհի
ԱմուսինՅոհան Ադոլֆ Հասսե[5]
Faustina Bordoni Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Դաստիարակվել է կոմպոզիտոր Բենեդետտո Մարչելլոյի հովանու ներքո, երկար տարիներ ծառայել է Կուրֆյուրստ Կուրպֆալցի մոտ։ Նրա օպերային առաջին ելույթը տեղի է ունեցել հայրենի Վենետիկի բեմերից մեկում, կոմպոզիտոր Պոլարոլոյի «Արիոդանտ» օպերայում, Վենետիկում նա երգել է մինչև 1725 թվականը՝ ամենահայտնի օպերաներում կատարելով դերերգեր: Հետաքրքիր է, որ 1719 թվականին Վենետիկում տեղի է ունեցել երգչուհու առաջին ստեղծագործական հանդիպումը Կուցզոնիի հետ: Ո՞վ կարող էր մտածել, որ չի անցնի տաս տարի և նրանք Լոնդոնի միջազգային պատերազմի մասնակիցներ կդառնան[6]: 1723 թվականին առաջին անգամ ելույթ է ունեցել Գերմանիայում, 1725-1726 թվականներին երգել է Վենետիկում:

Նրա ձայնը մեցցո-սոպրանո էր՝ ոչ այնքան մաքուր, որքան բարձր ու սուր:

Նրա ձայնը տարբերվում էր իր ճկունությամբ: Բացի նրանից ոչ ոք չէր կարող կրկնել նույն ձայնը այդպիսի արագությամբ, իսկ մյուս կողմից, նա կարող էր անվերջ պահել նոտան[7]:

Լոնդոնի բեմում իր առաջին ելույթը տեղի է ունեցել 1726 թվականի մայիսի 5-ին՝ Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Ալեքսանդր» օպերայում (կատարել է Ռոքսանի դերը): Ավելի ուշ նա Հենդելի տարբեր օպերաներում կատարել է դերերգեր, 1727 թվականի մայիսի 6-ին իր հերթական ելույթից հետո Ֆրանչեսկի Հուզզոնի (Վենետիկի ելույթներից հետո դարձել է երգչուհու մրցակիցը) և երգչուհու երկրպագուների միջև տեղի է ունեցել ընդհարում: 1728 թվականին մշտական լքել է Անգլիան և սկսել է հաջող ելույթներ ունենալ Գերմանիայում և Իտալիայում, այդ թվում նաև հայրենի Վենետիկում: 1730 թվականին ամուսնացել է գերմանացի կոմպոզիտոր Յոհան Ադոլֆ Հասսեի հետ, իսկ հաջորդ տարում նրանք երկուսով հրավիրվել են Դրեզդեն՝ Օգոստոս II Հզորի պալատ, որտեղ Հասսեն որպես պալատական կոմպոզիտոր ավելի քան երեսուն տարի մնում է, իսկ Բորդոնին Դրեզդենի բեմերում երգում էր առնվազն տասնհինգ օպերաներում, սակայն պարբերաբար նաև մեկնում է Իտալիայի քաղաքներ՝ հյուրախաղերի: 1751 թվականին հեռացել է բեմից, բայց շարունակել է Օգոստոս III-ից (Օգոստոս II-ի մահից հետո դառնում է նրա իրավահաջորդը) գումար ստանալ: 1763 թվականին ամուսնու հետ հեռացել է Վենետիկից, իսկ 1773 թվականին վերադառձել են Վենետիկ, որտեղ էլ երգչուհին հարստության և բարեկեցության մեջ մահացել է: Թաղված է Վենետիկի Սան-Մարկուոլա եկեղեցում։

«Ֆաուստինա Հասսե» օպերան գրել է Լյուդվիգ Շուբերտը (1879):

ՄատենագիտությունԽմբագրել

  • S. Ograjenšek, «Francesca Cuzzoni and Faustina Bordoni: the Rival Queens?» 'Handel and the Divas' exhibition catalogue, Handel House Museum, (London, 2008), pp 3-7.
  • Saskia Maria Woyke, Faustina Bordoni: Biographie — Vokalprofil — Rezeption, (Frankfurt 2009).

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  3. 3,0 3,1 3,2 Wurzbach D. C. v. Hasse, Faustina (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 8. — S. 41.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. Риман Г. Гассе (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 302—303.
  6. «Фаустина Бордони (Faustina Bordoni) | Belcanto.ru»։ www.belcanto.ru։ Վերցված է 2019-10-21 
  7. «Фаустина Бордони (Faustina Bordoni) | Belcanto.ru»։ www.belcanto.ru։ Վերցված է 2019-10-23