Ֆանտաստիկ գազաններ։ Դամբլդորի գաղտնիքները

«Ֆանտաստիկ գազաններ։ Դամբլդորի գաղտնիքները» (անգլ.՝ Fantastic Beasts: The Secrets of Dumbledore), ռեժիսոր Դեյվիդ Եթսի ֆիլմը՝ հիմնված Ջոան Ռոուլինգի համանուն վեպի վրա, որը էկրանավորվել է 2021 թվականի վերջին։ Ֆիլմը համարվում է Հարի Փոթերի սփին-օֆֆներից մեկը։ Ֆիլմում գլխավոր դերը կատարել է բրիտանացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր Էդի Ռեդմեյնը։

Ֆանտաստիկ գազաններ։ Դամբլդորի գաղտնիքները
անգլ.՝ Fantastic Beasts: The Secrets of Dumbledore
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, ընտանեկան ֆիլմ և դրամա
Թեմաlust for power?[1], սեր[1], ռասիզմ[1], transition of power?[1], հոգեբանական մանիպուլյացիա[1], bigotry?[1], fatherlessness?[1] և բարու և չարի միջև կոնֆլիկտ[1]
ՀիմքFantastic Beasts: The Secrets of Dumbledore — The Original Screenplay?
Թվականապրիլի 15, 2022[2], ապրիլի 8, 2022, ապրիլի 7, 2022, ապրիլի 13, 2022[3][4], ապրիլի 14, 2022[5] և ապրիլի 28, 2022
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Եյթս[6]
ՊրոդյուսերԴևիդ Հեյման, Սթիվ Քլովս, Tim Lewis?, Ջոան Ռոուլինգ և Լայոնել Ուիգրեմ
Սցենարի հեղինակՍթիվ Քլովս և Ջոան Ռոուլինգ
ԴերակատարներԷդի Ռեդմեյն, Քեթրին Ուոթերսթոն[6], Մադս Միկելսեն, Էզրա Միլեր[6], Ջուդ Լոու[6], Դեն Ֆոլգեր[6], Քալլում Թերներ[6], Կլաուդիա Կիմ[6], Էլիսոն Սուդոլ, Poppy Corby-Tuech?, Jessica Williams?, Victoria Yeates?, Ռիչարդ Քոյլ, Օլիվեր Մազուչի, Maria Fernanda Cândido?, William Nadylam?, Kevin Guthrie?, Ալեքսանդր Կուզնեցով և Wilf Scolding?
ՕպերատորՋորջ Ռիչմոնդ
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժՄարկ Դեյ
Պատմվածքի վայրԳույլին, Բեռլին[1], Քուինս[1], Հոգվարթս[1], Բութան[1] և Hogsmeade?[1]
Նկարահանման վայրԼևեսդենի Warner Bros. Studios ընկերություն
ԿինոընկերությունWarner Bros. և Heyday Films
Տևողություն142 րոպե և 143 րոպե[4]
Բյուջե200 000 000 $[7]
Շահույթ405 161 334 $[8] և 95 850 844 $[8]
ՆախորդՖանտաստիկ գազաններ։ Գրինդևալդի հանցագործությունները
Պաշտոնական կայքէջ
 Fantastic Beasts: The Secrets of Dumbledore Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունը տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Գործողությունները կատարվում են Ռիո դե Ժանեյրոյում[9] և Բեռլինում[10], իսկ կերպարների թվում հայտնվելու են Ռուբեուս Հագրիդը և երիտասարդ Թոմ Ռեդլը, որը դեռ չի դարձել Վոլան դե Մորտ[11]։

Նախագծում ներգրավված դերասաններից մեկը՝ Դեն Ֆոգլերը, պատմել է, որ ֆիլմի հերոսները դառնալու են Երկրորդ համաշխարհային պատերազմի ֆոնին «մասշտաբային մոգական ճակատամարտի» մասնակիցներ[12]։

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

2014 թվականի հոկտեմբերին հայտնի է դարձել, որ «Ֆանտաստիկ գազանները» ունենալու է երեք մաս։ 2016 թվականի հուլիսին Դեյվիդ Եթսը հաստատել է, որ Ջոան Ռոուլինգը արդեն երրորդ ֆիլմի համար գաղափարներ ունի։ 2019 թվականի հոկտեմբերին Դեն Ֆոգլերը հայտարարել է, որ երրորդ ֆիլմը նկարահանվելու է 2020 թվականի փետրվարին։ Մինչև 2019 թվականի նոյեմբերը Ջոան Ռոուլինգը և Սթիվեն Քլովզը ավարտել են սցենարը[13]։

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2021 թվականի նոյեմբերի 21-ին[14]։ Սակայն 2020 թվականի գարնանը նկարահանումները դադարեցվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով[15]։

Ծանոթագրություններ խմբագրել