Ֆամ Վան Դոնգ (վիետ․՝ Phạm Văn Đồng, (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն), մարտի 1, 1906(1906-03-01)[1][2][3], Կուանգնգայ, Վիետնամ - ապրիլի 29, 2000(2000-04-29)[4][1][2][…], Հանոյ, Վիետնամ), վիետնամցի քաղաքական և պետական գործիչ։

Ֆամ Վան Դոնգ
վիետ․՝ Phạm Văn Đồng
Դիմանկար
Ծնվել էմարտի 1, 1906(1906-03-01)[1][2][3]
ԾննդավայրԿուանգնգայ, Վիետնամ
Մահացել էապրիլի 29, 2000(2000-04-29)[4][1][2][…] (94 տարեկան)
Մահվան վայրՀանոյ, Վիետնամ
Քաղաքացիություն Վիետնամ
ԿրթությունLycée Albert Sarraut?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՎիետնամի Ազգային ժողովի անդամ, Վիետնամի վարչապետ, Վիետնամի վարչապետ և Deputy Prime Minister of Vietnam?
ԿուսակցությունՎիետնամի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Կլեմենտ Գոտվալդի շքանշան[5] և Ոսկե Աստղ շքանշան
 Phạm Văn Đồng Վիքիպահեստում

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Սովորել է Հանոյի քոլեջում։ Պատանի հասակից մասնակցել է կոմունիստական հեղափոխությանը։ 1925 թվականին մտել է Վիետնամի հեղափոխական երիտասարդության ընկերության մեջ։ 1930 թվականին անդամագրվել Վիետնամի կոմունիստական կուսակցությանը։ 1929 թվականին Ֆրանսիայի գաղութային իշխանությունների կողմից ձերբակալվել և դատապարտվել է 10-ամյա բանտարկության։ 1936 թվականին Ֆրանսիայում ժողովրդական ճակատի կառավարության իշխանության գլուխ անցնելուց հետո ազատվել է բանտից։ 1941 թվականին եղել է «Վիետնամի անկախության համար պայքարի լիգայի» (Վիհամին) կազմակերպիչներից։

Ֆամ Վան Դոնգ, 1954 թվականի լուսանկար

1941-1945 թվականներին մասնակցել է Հյուսիսային Վիետնամում հեղափոխական բազաների ստեղծմանը։ 1945 թվականին՝ «Վիետնամի ազատագրության ազգային կոմիտեի» անդամ, Օգոստոսյան հեղափոխությունից (1945) հետո՝ վարչապետ Հյուսիսային Վիետնամի (ՎԴՀ) ժամանակավոր կառավարության կազմում։ 1946-1949 թվականներին եղել է կոմկուսի ԿԿ-ի և ՎԴՀ-ի կառավարության հատուկ ներկայացուցիչը Կենտրոնական Վիետնամում։

1949-1955 թվականներին Հյուսիսային Վիետնամի վարչապետի տեղակալ, միաժամանակ, 1954 թվականի օգոստոսից՝ արտաքին գործերի մինիստր։ 1955 թվականի սեպտեմբերից՝ ՎԴՀ-ի վարչապետ և միաժամանակ (մինչև 1961 թվականը) արտաքին գործերի մինիստր։ 1976 թվականի հուլիսից՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության վարչապետ, 1981-1986 թվականներին՝ ՎՍՀ-ի Մինիստրների խորհրդի նախագահ։ 1951 թվականից՝ Վիետնամի աշխատավորների կուսակցության ԿԿ-ի քաղբյուրոյի, 1976 թվականից՝ Վիետնամի կոմկուսի ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։

1987-ին 86-ամյա Ֆամ Վան Դոնգը թողեց կառավարության ղեկավարի իր պաշտոնը և դարձավ Վիետնամի Կոմունիստական կուսակցության խորհրդական։ Չնայած տարիքին ու կուրությանը ՝ նա հաճախ էր հայտնվում հասարակության առջև։ Նա հոդվածներ էր գրում վիետնամական թերթերի համար, որոնցում նա հաճախ էր խոսում կոռուպցիայի մասին՝ կոռուպցիայի ենթարկելով Կոմունիստական կուսակցությունը։ Վիետնամցիների շրջանում Ֆեմ Վան Դոնգին հարգում էին ՝ որպես հավասարակշռված դատողության և չափավոր հայացքների տեր մարդ։

Իր կյանքի վերջին վեց ամիսը նա անցկացրեց հիվանդանոցում։ Նա մահացավ 2000 թ. ապրիլի 29-ին ՝ ԱՄՆ-ի հետ պատերազմում Վիետնամի հաղթանակի 25-ամյակին ընդառաջ, որի պատճառով հետաձգվեց մահվան մասին հաղորդագրությունը, բայց հետո հայտարարվեց եռօրյա սուգ։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։