Ֆակունդո Ֆերեյրա

արգենտինացի ֆուտբոլիստ

Ֆակունդո Ֆերեյրա (իսպ.՝ Facundo Ferreyra, մարտի 14, 1991(1991-03-14)[1][2], Լոմաս դե Սամորա, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Բենֆիկայից վարձավճարով հանդես է գալիս Էսպանյոլի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Football pictogram.svg
Ֆակունդո Ֆերեյրա
Facundo Ferreyra
Facundo Ferreyra.jpg
Ֆերեյրան 2013 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Իտալիա Իտալիա
Մականուն Chucky
Ծննդյան ամսաթիվ մարտի 14, 1991(1991-03-14)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Լոմաս դե Սամորա, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 183 սմ
Քաշ 79 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Էսպանյոլ
(վարձավճարով Բենֆիկայից)
Համար 9
Պատանեկան կարիերա
ԱրգենտինաԲանֆիլդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2008-2012 Արգենտինա Բանֆիլդ 57 (14)
2012-2013 Արգենտինա Վելես Սարսֆիլդ 22 (16)
2013-2018 Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ 74 (43)
2014-2015   Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 0 (0)
2018-ներկա Պորտուգալիա Բենֆիկա 5 (1)
2019-ներկա   Իսպանիա Էսպանյոլ 12 (2)
Ազգային հավաքական
2011 Արգենտինա Արգենտինա Մ20 12 (5)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 17-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 17-ի, 2019

Ակումբային կարիերաԽմբագրել

ԲանֆիլդԽմբագրել

Ֆերեյրան Բանֆիլդի ակադեմիայի սան է։ 2008-09 մրցաշրջանում տեղափոխվեց թիմի առաջին կազմ։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2008 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Արխենտինոս Խունիորսի դեմ խաղում[4]։

Հաջորդ անգամ Ֆերեյրան Բանֆիլդի առաջին կազմում դաշտ դուրս եկավ 2010-11 մրցաշրջանում։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց 19 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ և ընդգրկվելով Արգենտինայի առաջնության լավագույն 15 ռմբարկուների ցանկում։ 2011 թվականի հունվարի 3-ին Ֆերեյրան 3 տարով երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[5]։

Վելես ՍարսֆիլդԽմբագրել

2011-12 մրցաշրջանում Բանֆիլդը դուրս մնաց Արգենտինայի բարձրագույն դիվիզիոնից և Ֆերեյրան տեղափոխվեց Վելես Սարսֆիլդ[6]։ Ակումբի հետ նա հաղթեց 2012 թվականի Արգենտինայի առաջնության առաջին շրջանը[7]՝ առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսը 13 գոլով կիսելով Իգնասիո Սկոկոյի հետ[8]։ Նա նաև մասնակցեց 2012-13 մրցաշրջանի Արգենտինայի սուպերեզրափակչին, որում Վելեսը պարտության մատնեց Նյուելս Օլդ Բոյզին[9]։

Շախտյոր ԴոնեցկԽմբագրել

2013 թվականի հուլիսի 9-ին Ֆերեյրան 5 տարվա պայմանագիր կնքեց Շախտյոր Դոնեցկի հետ[10]։ Ակումբը նրա համար վճարեց 9 միլիոն դոլլար[11]։ Իր դեբյուտը նշեց Գովերլայի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը Շախտյորի կազմում խփեց 2013 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Վորսկլայի դեմ խաղում[13]։ Իր առաջին մրցաշրջանում Ֆերեյրան քիչ խաղաժամանակ էր ստանում և անցկացրեց ընդամենը 5 հանդիպում թիմի մեկնարկային կազմում, սակայն դարձավ 6 գոլի հեղինակ, իսկ Շախտյորը հաղթեց իր պատմության մեջ 9-րդ անգամ հաղթեց Ուկրաինայի առաջնությունը։

Իր դեբյուտը եվրոգավաթներում Ֆերեյրան նշեց 2013 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Չեմպիոնների լիգայի Մանչեսթեր Յունայթեդի եմ խաղում[14]։ Իր առաջին գոլը եվրոգավաթներում խփեց 2016 թվականի փետրվարի 25-ին՝ Եվրոպայի Լիգայի Շալկե 04-ի դեմ խաղում[15]։

2014 թվականի հուլիսի 20-ին՝ Օլիմպիկ Լիոնի դեմ ընկերական խաղից հետո Ֆերեյրան 5 թիմակիցների հետ հրաժարվեց վերադառնալ Ուկրաինա՝ քաղաքացիական պատերազմի պատճառով սեփական անվտանգությունից ելնելով[16][17]։ Շախտյորի մարզաբազան տեղափոխեցին[18] և Ֆերեյրան վերադարձավ Ուկրաինա[19]։

2014 թվականի օգոստոսի 3-ին Ֆերեյրան 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Նյուքասլ Յունայթեդ[20][21][22][23]։ Այնուամենայնիվ, նա Նյուքասլի առաջին կազմում այդպես էլ դաշտ դուրս չեկավ[24] և վարձավճարի ավարտից հետո վերադարձավ Շախտյոր[25]։ Ֆերեյրան շարունակեց հանդես գալ ուկրաինական ակումբի կազմում՝ անցկացնելով 115 հանդիպում՝ դառնալով 60 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

ԲենֆիկաԽմբագրել

2018 թվականի հունիսի 6-ին Ֆերեյրան 4 տարվա պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ[26][27][28]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 7-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Ֆեներբահչեի դեմ խաղում[29]։ Առաջին հանդիպումը Պորտուգալիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 10-ին՝ Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում[30]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 18-ին՝ Բոավիշտայի դեմ խաղում[31]։ 2018-19 մրցաշրջանում Ֆերեյրան անցկացրեց 9 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[32], իսկ Բենֆիկան հաղթեց Պորտուգալիայի առաջնությունը[33][34]։

2019 թվականի հունվարի 31-ին Ֆերեյրան 1.5 տարվա վարձավճարով միացավ Էսպանյոլին[35][36]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց փետրվարի 3-ին՝ փոխարինելով Սերխիո Գարսիային Վիլյառեալի դեմ խաղում[37]։ Իր առաջին գոլը խփեց մարտի 8-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[38][39]։ Հուլիսի 25-ին Ֆերեյրան 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Ստյարնանի դեմ խաղում[40][41]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Ֆերեյրան ներկայացրել է Արգենտինան մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում։ Մ20 հավաքականի կազմում նա մասնակցեց 2011 թվականի Հարավային Ամերիկայի առաջնությանը՝ դառնալով գավաթի միացյալ լավագույն ռմբարկուն և օգնելով իր թիմին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը[42]։ Նա նաև մասնակցեց 2011 թվականի Մ20 աշխարհի առաջնությանը։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ[43]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բանֆիլդ 2008–09 Պրիմերա Դիվիզիոն 6 1 0 0 6 1
2009–10 0 0 0 0 0 0
2010–11 19 6 0 0 19 6
2011–12 32 7 0 0 32 7
Ընդհանուր 57 14 0 0 0 0 0 0 57 14
Վելես Սարսֆիլդ 2012–13 Պրիմերա Դիվիզիոն 22 16 0 0 3 1 25 17
Շախտյոր Դոնեցկ 2013–14 Ուկրաինայի Պրեմիեր Լիգա 13 6 2 0 7 0 0 0 22 6
2015–16 11 3 5 2 7 2 0 0 23 7
2016–17 20 14 1 0 7 3 0 0 28 17
2017–18 30 21 3 4 8 3 1 2 42 30
Ընդհանուր 74 44 11 6 29 8 1 2 115 60
Բենֆիկա 2018–19 Պրիմեյրա Լիգա 5 1 1 0 3 0 0 0 9 1
Էսպանյոլ (վարձավճար) 2018–19 Լա Լիգա 9 1 0 0 9 1
2019–20 4 1 0 0 5 6 9 7
Ընդհանուր 13 2 0 0 5 6 0 0 18 8
Կարիերայի ընդհանուր 171 77 12 6 40 15 1 2 224 100

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Վելես Սարսֆիլդ

Շախտյոր Դոնեցկ

Բենֆիկա

ՄիջազգայինԽմբագրել

Արգենտինա Մ20

  • Հարավային Ամերիկայի Մ20 առաջնություն. երրորդ տեղ. 2011

ԱնհատականԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Argentina - F. Ferreyra - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  4. «Club Atlético Banfield - Argentinos Juniors, Dec 6, 2008 - Torneo Inicial - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  5. «Facundo Ferreyra signs on for another three seasons (Spanish)»։ 2011-07-02։ Վերցված է 2018-03-17 
  6. «Why was Shakhtar scoring sensation Facundo Ferreyra such a flop at Newcastle? | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  7. «Velez Sarsfield wins Argentina title»։ The World Game (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  8. «Facundo Ferreyra - Vélez Sarsfield - Initial '12 - ArgentineSoccer.com»։ www.argentinesoccer.com։ Վերցված է 2018-03-17 
  9. «Vélez Sarsfield vs. Newell's Old Boys - 29 June 2013 - Soccerway»։ gh.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  10. «Shakhtar sign Argentine striker Ferreyra from Velez»։ Eurosport։ 2013-07-10։ Վերցված է 2018-03-17 
  11. «Shakhtar signs Facundo Ferreyra on 5-year contract»։ FOX Sports (en-US)։ 2013-07-10։ Վերցված է 2018-03-17 
  12. «Shakhtar Donetsk - Hoverla Uzhhorod, Jul 14, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  13. «Shakhtar Donetsk - Vorskla Poltava, Sep 21, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  14. «Shakhtar Donetsk 1-1 Manchester United»։ BBC Sport (en-GB)։ 2013-10-02։ Վերցված է 2018-03-17 
  15. uefa.com (2016-02-25)։ «UEFA Europa League 2015/16 - History - Schalke-Shakhtar Donetsk – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  16. «Shakhtar players AWOL, agent accused»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-17 
  17. «Shakhtar stars 'afraid and won't risk lives'»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-17 
  18. «Shakhtar relocate, stars still AWOL»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-17 
  19. «AWOL Shakhtar players return to training»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-17 
  20. «United Complete Ferreyra Capture»։ Newcastle United Football Club (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  21. «Facundo Ferreyra: Newcastle sign Shakhtar striker on loan»։ BBC Sport (en-GB)։ 2014-08-03։ Վերցված է 2018-03-17 
  22. «Ferreyra seals Newcastle loan switch»։ ESPN.com։ Վերցված է 2019-09-17 
  23. «Facundo Ferreyra completes Newcastle loan from Shakhtar»։ Mail Online։ Վերցված է 2018-03-17 
  24. Douglas Mark (2015-03-11)։ «The curious case of Facundo Ferreyra is one that Newcastle United must learn from»։ nechronicle։ Վերցված է 2018-03-17 
  25. «Newcastle United confirm futures of five players | NUFC The Mag»։ The Mag (en-US)։ 2015-05-30։ Վերցված է 2018-03-17 
  26. «WELCOME, FERREYRA!»։ www.slbenfica.pt։ Վերցված է 2019-09-17 
  27. John։ «Facundo “Chucky” FERREYRA signs for Benfica – Mundo Albiceleste» (en-US)։ Վերցված է 2019-09-17 
  28. «Ex-Shakhtar Donetsk's striker Ferreyra signs deal with Benfica»։ www.unian.info (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  29. «SL Benfica - Fenerbahce SK, Aug 7, 2018 - UEFA Champions League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  30. «SL Benfica - Vitória Guimarães SC, Aug 10, 2018 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  31. «Boavista Porto FC - SL Benfica, Aug 18, 2018 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  32. «Facundo Ferreyra | Football Stats | Espanyol | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-17 
  33. 33,0 33,1 «Benfica win Portuguese league title ahead of Porto»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-05-18։ Վերցված է 2019-07-21 
  34. «Benfica wins 5th Portuguese league title in 6 seasons»։ FOX Sports (en-US)։ 2019-05-18։ Վերցված է 2019-07-21 
  35. Nemer Roy։ «Argentine forward Facundo FERREYRA joins Espanyol on loan – Mundo Albiceleste» (en-US)։ Վերցված է 2019-09-17 
  36. «Facundo Ferreyra, incorporación para el ataque»։ www.rcdespanyol.com (իսպաներեն)։ Վերցված է 2019-09-17 
  37. «Villarreal CF - RCD Espanyol Barcelona, Feb 3, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  38. «Athletic Bilbao - RCD Espanyol Barcelona, Mar 8, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  39. «1-1 A worked tie»։ www.rcdespanyol.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  40. «RCD Espanyol Barcelona - Stjarnan Gardabaer, Jul 25, 2019 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  41. «4-0: Triumphant return»։ www.rcdespanyol.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  42. «Brazil become under-20 champions (Spanish)»։ web.archive.org (իսպաներեն)։ Վերցված է 2018-03-17 
  43. «Facundo Ferreyra»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  44. «Inicial 2012: ¡Vélez campeón!, and a River Plate win puts Boca Juniors into the 2013 Libertadores (video)»։ Hasta El Gol Siempre (անգլերեն)։ 2012-12-03։ Վերցված է 2019-09-17 
  45. pedrocoates (2013-06-30)։ «Velez win the Superfinal and are champions once again»։ golazo argentino (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  46. «Shakhtar Donetsk Win Ukraine Championship in Empty Stadium»։ Soccerly։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-27-ին։ Վերցված է 2019-09-17 
  47. «Shakhtar Donetsk win 10th Ukrainian title | Sports , Football | THE DAILY STAR»։ www.dailystar.com.lb։ Վերցված է 2019-09-17 
  48. «Shakhtar Donetsk win their 11th domestic title, securing "golden double" this season»։ www.unian.info (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  49. «Shakhtar Donetsk claim 10th Ukrainian Cup»։ www.supersport.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  50. «Football: Shakhtar defeats Dynamo and wins Ukrainian Cup»։ 112.international (en-US)։ Վերցված է 2019-09-17 
  51. «FC Shakhtar Donetsk win Ukrainian Cup for 12th time, FC Dynamo Kyiv defeated by 2-0 score»։ www.unian.info (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  52. «Shakhtar Donetsk wins Ukrainian Super Cup - Jul. 23, 2014»։ KyivPost։ 2014-07-23։ Վերցված է 2019-09-17 
  53. «Shakhtar wins Super Cup of Ukraine»։ www.unian.info (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  54. «Argentinos Abroad: Chucky Ferreyra strikes twice to hand Shakhtar Donetsk Super Cup victory»։ golazo argentino (en-US)։ 2017-07-16։ Վերցված է 2019-09-17 
  55. «Феррейра — лучший бомбардир сезона УПЛ»։ SPORTARENA.com (ռուսերեն)։ 2018-05-20։ Վերցված է 2019-09-17 

Արտաքին հղումներԽմբագրել