Ֆաիտիրի, մաորիների դիցաբանության մեջ որոտի, կայծակի աստվածուհի, Տաֆակիի և Կարհիի տատիկը։ Ֆաիտիրին Տե Կանաուի թոռնուհին է, Տե Ուիրայի ծոռնուհին, ովքեր մարմնավորում էին կայծակը[1]։ Մաորիների դիցաբանության մեջ կա նաև ամպրոպի աստված Թաֆիրիմատեան։

Որոտը ու կայծակը Ֆաիտիրի աստվածուհու բնորոշ հատկանիշներն են:

Ամուսնություն Կայտանգատայի հետ խմբագրել

Ֆաիտիրին դաժան աստվածուհի է. հակված է մարդակերությամբ։ Երբ նա լսում է Կայտանգատա անունով մահկանացուի անունը (ինչը նշանակում է մարդակեր), անմիջապես որոշում է ամուսնանալ նրա հետ։ Նա իջնում է երկնքից և ամուսնանում է Կայտանգատայի հետ, սակայն որոշ ժամանակ անց, արյունարբու աստվածուհին իմանում է, որ իր ամուսինը իր նման դաժան չէ, այլ բարի և նուրբ մարդ է։ Ֆաիտիրին սպանում է իր ամենասիրած ստրկուհուն և որպես նվեր Կայտանգատային տալիս է նրա սիրտն ու լյարդը։ Ամուսինը սարսափում է դաժան աստվածուհու պարգևից[2]։ Կայտանգատան աշխատավոր էր, ով շատ ժամանակ էր անցկացնում ձկնորսությամբ զբաղվելու համար, և հենց ձկնորսությամբ էլ կերակրում էր իր ընտանիքը։ Դժբախտաբար, նա չի կարողացել սովորել ինչպես պատրաստել ձկնորսական կեռիկներ, ուստի որսած ձկների մեծ մասը նորից փախչում էին։ Ֆաիտիրին նրան է նվիրում մի շատ սուր կեռիկ, որով նա կարողանում է որսալ նույնիսկ ծովային պերկես։ Ֆաիտիրին այդ ձուկը զոհաբերում է աստվածներին։ Նա արդեն հոգնել էր ամեն անգամ նույն սնունդն ուտելուց, և հաջորդ անգամ երբ նրա ամուսինը գննում է ձկորսության, Ֆաիտիրին վերցնում է ցանցը և հափշտակում Կայտանգատայի բարեկամներից երկուսին։ Երբ ամուսինը ձկնորսությունից տուն է վերադառնում, աստվածուհին խնդրում է նրան արտասանել այն աղոթքները, որոնք օգտագործվում են մարդու մարմինը աստվածներին զոհաբերելու համար։ Կայտանգատան նրանց չէր ճանաչում, և Ֆաիտիրին ինքն էր անում ամեն ինչ, թեկուզ և չգիտեր աղոթքներրը։ Նա քթի տակ ասում էր անհասկանալի բառեր մինչև որ զոհերը պատրաստվեին, ապա մարմինը մասերի էր բաժանում և կուլ էր տալիս այն գյուղի ողջ բնակիչների մոտ՝ թողնելով միայն ոսկորները[3]։

Ավելի ուշ Կայտանգատան այդ ոսկորիներից ձկնորսական կեռիկներ է պատրաստում և գնում է ձուկ որսալու։ Այս անգամ նա պերկես է ոսկում և տալիս կնոջը։ Նա չի ասում աղջկան, որ կեռիկները, որոնցով բռնել էր ձուկը, պատրաստել էր նրա հարազատների ոսկորներից։ Կինն ուտում է ձուկը՝ չկասկածելով, որ նրա մեջ են թափանցել իրեն սպանած երկու տղամարդկանց տապուները (սուրբ հոգիները)։ Ֆաիտիրին աստիճանաբար կուրանում է։ Սկզբում նա չի կռահում իր կուրությանպատճառները, բայց հետո մահացածների աշխարհից մի կին նրան ամեն ինչ պատմում է[4]։

Վերադարձ երկինք խմբագրել

Մի օր Ֆաիտիրին լսում է, թե ինչ է ասում իր ամուսինը իրեն մասին անծանոթներին։ Նա նեղանում է, երբ լսում է, թե ինչպես է նրա ամուսինը ասում, որ նրա մաշկը նման է քամու, իսկ սիրտը սառույցի նման սառն է։ Մյուս անգամ Ֆաիտիրին վիրավորվում է, լսելով Կայտանգատայից, որ իր երեխաները կեղտոտ են։ Ֆաիտիրին պատասխանում է ամուսնուն, որ չի կարող նրանց մաքրել, քանի որ նա երկնքում սուրբ արարած է և առաջին անգամ խոստովանում է, որ իր անունը՝ որոտ է։ Նա կրկին վերադառնում է երկինք, կանխագուշակելով, որ իր ժառանգները կհետևեն իրեն։ Կինը անհետանում է ամպերի մեջ, թողնելով Երկրում իր երեխաներին, այդ թվում նաև Հեմային[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. (Reed 1963:158)
  2. (Reed 1963:158-159)
  3. (Reed 1963:158-9)
  4. (Reed 1963:159)
  5. (Reed 1963:159-160)

Աղբյուրներ խմբագրել

  • B.G. Biggs, 'Maori Myths and Traditions' in A.H. McLintock (editor), Encyclopaedia of New Zealand, 3 Volumes. (Government Printer: Wellington), 1966, II:447-454.
  • A.W. Reed, Treasury of Maori Folklore (A.H. & A.W. Reed:Wellington), 1963.
  • A. Cook, 'The Gibbston Story'