Ֆաթմա Ալիյե Թոփուզ
Ֆաթմա Ալիյե Թոփուզ (թուրքերեն՝ Fatma Aliye Topuz; հոկտեմբերի 9, 1862[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 13, 1936[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող, բանաստեղծուհի, վիպասան և սյունակագիր: Ակտիվորեն պայքարել է Թուրքիայում սեռական հավասարության հաստատման համար: Ֆաթմա Ալիյե Թոփազը համարվում է առաջին կին վիպասանը, ոչ միայն Թուրքիայում, այլև իսլամական ողջ աշխարհում:
Ֆաթմա Ալիյե Թոփուզ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1862[1] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 13, 1936[1] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Feriköy Cemetery |
Մասնագիտություն | վիպասան, ակնարկագիր, սյունակագիր, գրող և լրագրող |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ժանրեր | վեպ |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ֆաթմա Ալիյե Թոփուզը ծնվել է 1862 թվականի հոկտեմբերի 9-ին Կոստանդնուպոլսում: Ֆաթման գրական ասպարեզ է մուտք գործել 1889 թվականին՝ ֆրանսերենից թուրքերեն թարգմանելով Ժորջ Օնիեթի «Կամքը» վեպը: Գիրքը հրատարակվել է նոր «Իմաստը» անվամբ: Ֆաթման գիրքը թարգմանել է «Լեդի» կեղծանվամբ (թուրքերեն՝ Bir Hanım)՝ ամուսնու նախնական համաձայնությամբ: Գրքի թարգմանությունը հիացրել է թուրք գրող Ահմեդ Միդհաթին՝ հատուկ հոդված գրելով իր «Ճշմարտության թարգմանիչ» թերթում:
1894 թվականին Ֆաթման դարձել է համահեղինակ Ահմեդ Միդհաթի հետ՝ «Երազանք և իրականություն» ստեղծագործության գրման ժամանակ: Նա նկարագրել է գլխավոր հերոսուհու գործողությունները, այն դեպքում, երբ Ահմեդը նկարագրել է գլխավոր հերոսի գործողությունները: Վեպի հեղինակները հանդես են եկել «Կին և Ահմեդ Միդհաթ» կեղծանվամբ: Այն գրելուց հետո, երկու հեղինակները երկարատև նամակագրություն են վարել, որոնք հետագայում հրատարակվել են[2][3]:
1892 թվականին Ֆաթման գրել է իր առաջին վեպը՝ «Օգտակար տեղեկատվություն»: Սա նրա առաջին գործն էր, որտեղ հեղինակը հանդես է եկել իր իրական անուն- ազգանունով: Վեպում նա հերքեց այն փաստը, որ կինը չի կարող մոռանալ իր առաջին սերը: Սա առաջին վեպն էր Օսմանյան կայսրությունում, որը կին էր գրել: 1908 թվականին այն վերահրատարակվել է:
Իր վեպերում Ֆաթմա Ալիյե Թոփուզը անդրադառնում է ամուսնական հարաբերությունների ներդաշնակությանը, սիրուն և սիրային կապվածությանը: Նրա հերոսուհիներին բնորոշ է անհատականությունը և տղամարդկանցից անկախությունը[4]:
Ֆաթմա Ալիյե Թոփուզի հռչակը էլ ավելի մեծացավ, երբ տպագրվեց գրողի և Ահմեդ Միդհաթ էֆենդիի նամակագրությունը, որը նրանք վարել են 1893 թվականին: Նամականին վերնագրվել էր «Օտտոմանյան գրողի ծնունդը» անվամբ:
1914 թվականին Ֆաթման տպագրել է նոր գիրք՝ «Ահմեդ Ջեվդեթ փաշան և նրա ժամանակը» անվամբ, որն ուղղված էր իր հոր պաշտպանությանը՝ նրա քաղաքական ընդդիմադիրներից: Գրքում նկարագրված էր Օսմանյան կայսրությունում տիրող վիճակը սահմանադրական երկրորդ դարաշրջանի ժամանակ:
Ֆաթմա Ալիյե Թոփուզը մահացել է 1936 թվականի հուլիսի 13-ին Ստամբուլում:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ «Fatma Aliye Hanım» (Turkish)։ Edebiyat Öğretmeni։ Արխիվացված օրիգինալից 2012-07-14-ին։ Վերցված է 2009-05-03
- ↑ «Fatma Aliye Hanım´ın Vefatının 70. Yılı» (Turkish)։ Türkiye Yazarlar Birliği։ Վերցված է 2009-05-03 (չաշխատող հղում)
- ↑ Barbarosoğlu, Fatma K. (2008-10-31)։ «TURKISH PIONEER 'Fatma Aliye Hanım' The first generation of Turkish female writers-2»։ Today's Zaman։ Արխիվացված է օրիգինալից 2008-11-17-ին։ Վերցված է 2009-05-03