Ֆաթիմա Մուստաֆինա
Ֆաթիմա Խամիտովնա Մուստաֆինա (բաշկիրերեն՝ Мостафина Фатима Хәмит ҡыҙы, դեկտեմբերի 26, 1913, Q18774464?, Nikolayevskiy Uyezd, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 2, 1998, Ուֆա, Բաշկորտոստան, Ռուսաստան)), մանկավարժ, կուսակցական և պետական գործիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ՌԽՖՍՀ դպրոցի վաստակավոր ուսուցիչ, Բաշկիրական ՀԼԿԵՄ շրջկոմի Առաջին քարտուղար (1936-1944), Բաշկիրական ԽՄԿԿ մարզկոմի գիտության և կրթական հատատությունների բաժնի վարիչ (1951-1955), ԲԻԽՍՀ լուսավորության նախարար (1955-1971)։
Ֆաթիմա Մուստաֆինա | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Բաշկորտոստանի պետական համալսարան |
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայական գիտությունների թեկնածու |
Ծննդյան օր | դեկտեմբերի 26, 1913 |
Ծննդավայր | Q18774464?, Nikolayevskiy Uyezd, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | նոյեմբերի 2, 1998 (84 տարեկան) |
Վախճանի վայր | Ուֆա, Բաշկորտոստան, Ռուսաստան |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Մանկություն խմբագրել
Ֆաթիմա Մուստաֆինան ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 26-ին Սամարայի գուբերնիայի Պուգաչովյակ ուեզդի Դինգիզբայ գյուղում (ներկայումս ՌԴ Սամարայի մարզի Բոլշեչեռնիգովի շրջան)։ Մանկության տարիներին տեսել է 1921-1922 թվականների Պովոլժիեի սովը։ ՖաթիմաՄուստաֆինայի հայրը` Համիդ Մուստաֆինը, ընտանիքը սովից փրկելու համար ջանք չի խնայել։ Սովամահությունից փրկելու համար նա որոշել է ընտանիքը Տաշքենդ տեղափոխել։ Սակայն ճանապարհին, գնացքի մեջ Ֆատիմայի հայրը վարակվել է տիֆով և շուտով մահացել է, այդպես էլ տեղ չհասնելով։ Ֆաթիմայի մայրը` Գազիզան, երեխաներին` Ֆատիմային և Անվարին փրկելու համար որբանոց է հանձնել։ Մի քանի տարի անց նա երեխաների հետ միասին վերադարձել է Բաշկիրիա, Ուֆա[1]։ Այստեղ նրանց օգնել են Դավլետշինները, Հադիյան և Գուբայը, որոնք նրանց հայրենակիցներն էին և Ֆատիմային ու Անվարին օգնել են Վ. Ի. Լենինի անվան բաշկիրական հանրապետական գիշերօթիկ դպրոց ընդունվել։
Կրթություն խմբագրել
1930 թվականին Ֆաթիմա Մուստաֆինան ընդունվել է Կ. Ա. Տիմիրյազևի անվան Բաշկորտոստանի պետական մանկավարժական համալսարան։
Գործունեություն խմբագրել
Ֆաթիմա Մուստաֆինան համալսարանը ավարտելուց հետո աշխատել է ՀԼԿԵՄ համակարգում։ 1941 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ 1947 թվականին Ֆատիմա Համիդովնան ընդունվել է ՀԿԿ(բ) ԿԿ առնթեր Հասարակական գիտությունների Ակադեմիա։ 1950 թվականին փիլիսոփայական գիտությունների թեկնածու է դարձել։ 1951 թվականին նա վերադարձել է Ուֆա և աշխատանքի է անցել մարզկոմում որպես գիտության և ԲՈւհ-երի բաժնի ղեկավար։ 1953 թվականի հունիսին նա նշանակվել է դպրոցների բաժնի ղեկավար։
1955 թվականի փետրվարին Բաշկիրական ԻԽՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանով Ֆաթիման Մուստաֆինան նշանակվեց հանրապետության Լուսավորության նախարար։ Նախարարի պաշտոնում նա բազմաթիվ կրթական բարեփոխումներ է կատարել։ Մասնավորապես, կադրերի խիստ պակասի պայմաններում շատ դպրոցներում սկսվեցին կառուցվել և բացվել մանկավարժական ուսումնարաններ Ուֆայում, Սալավատում, Սիբայում, Կուներտաուում և այլն։ 1967 թվականին ԲԻԽՍՀ մայրաքաղաքում կրկին բացվել է ԽՍՀՄ ԳԱ Բաշկիրական մասնաճյուղ և կառուցվել է նոր Բաշկիրական պետական մանկավարժական ինստիտուտ (Տիմիրյազևի անվան ԲՊՄՀ-ի, որը վերանվնվել է ԲՊՀ)։
Պարգևներ խմբագրել
Լուսավորության նախարար աշխատելու ավելի քան 16 տարիների ընթացքում Ֆաթիմա Մուստաֆինան եղել է հանրապետության 1960-1970 թվականների դպրոցական բարեփոխումների հեղինակ։ Հանրապետության բարօրության համար կատարած աշխատանքի համար նա արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում` ՌՍԽՍՀ դպրոցի վաստակավոր ուսուցչի կոչման, Լենինի շքանշանի, Աշխատանքային կարմիր դրոշի կրկնակի շքանշանի։
Հիշատակ խմբագրել
- Ուֆայի № 20 դպրոցի Բաշկիրական գիմնազիան կրում է Ֆաթիմա Մուստաֆինայի անունը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Мостафина Фатима Хәмит ҡыҙы». Башҡорт энциклопедияһы — Өфө: «Башҡорт энциклопедияһы» ғилми-нәшриәт комплексы, 2013. — ISBN 978-5-88185-143-9.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ խմբագրել
- Мустафина Фатима Хамидовна(չաշխատող հղում)
- МУСТАФИНА Ф. X. Արխիվացված 2014-09-04 Wayback Machine
- Мустафина Фатима Хамидовна(չաշխատող հղում)