Ֆազիլ Աբդուլժալիլով (նողայերեն՝ Фазиль Апас улы Абдулжалилов, մարտի 1, 1913(1913-03-01), Կանգլի - 1974[1]), նողայ գրող։ Նողայական գրականության հիմնադիրներից։

Ֆազիլ Աբդուլժալիլով
Фазиль Апас улы Абдулжалилов
Ծնվել էմարտի 1, 1913(1913-03-01)
ԾննդավայրԿանգլի
Վախճանվել է1974[1]
Մասնագիտությունգրող
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ
Ֆազիլ Աբդուլժալիլով Վիքիդարանում

Ֆազիլ Աբդուլժալիլով ծնվել է 1913 թվականին Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի շրջանի Կանգլի գյուղում։ 1932 թվականին ավարտել է Չերկեսկի մանկավարժական տեխնիկումը։

Աբդուլժալիլովի առաջին ստեղծագործությունները տպագրվել են 1931 թվականին։ Ֆազիլ Աբդուլժալիլովը հեղինակել է «Շատերից երկուսը» (1936), «Ուժեղների ընտանիքը» (նողայերեն՝ Куьшлилердинъ аьели, 1950, Հայրենական մեծ պատերազմի մասին), «Ասանտայ» (1955, նողայների նախահեղափոխական ժամանակների կյանքի մասին) վիպակները, «Պարտված թշնամիներ» (1936) պիեսը, «Աղմկում է Կուբանը» բանաստեղծությունների ժողովածուն (նողայերեն՝ Шувылдайды Кобансув, 1955), «Լա՜վն է կոլեկտիվի արտը» վեպը (նողայերեն՝ Бес камышы — берекет, 1966, կոլեկտիվացման մասին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 MAK (польск.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆազիլ Աբդուլժալիլով» հոդվածին։