Ֆադիկա Կրամո-Լանսինե
Ֆադիկա Կրամո-Լանսինե (1948[1][2], Danané, Tonkpi, Մոնտանյես շրջան, Կոտ դ'Իվուար[1] - հունիսի 5, 2022), կոտ դ'իվուարցի ռեժիսոր, ինչպես նաև գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի սցենարիստ ու պրոդյուսեր։
Ֆադիկա Կրամո-Լանսինե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1948[1][2] |
Ծննդավայր | Danané, Tonkpi, Մոնտանյես շրջան, Կոտ դ'Իվուար[1] |
Մահացել է | հունիսի 5, 2022 |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Félix Houphouët Boigny University? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԿրամո-Լանսինեն ծնվել է 1948 թվականին Կոտ դ'Իվուարի արևմուտքում գտնվող Դանանե քաղաքում[5]։ Աբիջանի համալսարանում ժամանակակից գրականություն ուսումնասիրելուց հետո սովորել է Փարիզի Լուիս Լյումիերի կինոդպրոցում։ 1975 թվականին անդամագրվել է «Rural Promotion» ծրագրի ազգային գրասենյակին ու ստանձնել զարգացման խնդիրների վերաբերյալ կրթական ֆիլմերի ու հեռուստանախագծերի ղեկավարությունը[5]։
Կարիերա
խմբագրելԱռաջին աշխատանքը, որը կոչվում էր «Դատարանի վերջը», 14 րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմ էր, որը նկարահանվել է 1974 թվականին։ 1975-1981 թվականների ընթացքում Կրամո-Լանսինեն եղել է մեկ տասնյակից ավելի կրթական ֆիլմերի ու հեռուստաշոուների ռեժիսորը[5]։ 1978 թվականին հեռուստատեսության տեխնիկների թիմի հետ սկսել է նկարահանել իր առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Ջելի․ այսօրվա հեքիաթը», որը 1981 թվականին ավարտելուց հետո արժանացել է Ուագադուգույի 7-րդ պանաֆրիկյան կինո և հեռուստափառատոնի գրան պրի մրցանակին[6]։ 1993 թվականին նա «Ուարիկո․ ջեքփոթը» ֆիլմի ռեժիսորը, սցենարիստն ու պրոդյուսերն էր։ Ֆիլմը պատմում է մի աղքատ ճանապարհային ոստիկանի մասին, որը շահում է վիճակախաղում, բայց կորցնում է հաղթող տոմսը[7]։
2013 - 2016 թվականներին Կրամո-Լանսինեն Կոտ դ'Իվուարի ազգային կինեմատոգրաֆիայի ղեկավարն էր, իսկ 2016 թվականից ի վեր՝ ֆրանկոֆոն մշակույթի նախարարության կինոյի բաժնի տեխնիկական խորհրդատուն[5][6]։
2017 թվականին Ուագադուգույի կինոռեժիսորների պողոտայում կանգնեցվել է Կրամո-Լանսինեի արձանը՝ ի նշանավորումն նրա ֆիլմաստեղծ նվաճումների[8]։
Ֆիլմագրություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://africultures.com/personnes/?no=4465
- ↑ 2,0 2,1 https://www.acmi.net.au/creators/83237
- ↑ Le FESPACO 50 ans d’histoire...
- ↑ 25ème FESPACO: Ce que vous devez savoir — 2017.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Kramo Lanciné Fadika» (French). AfriBD. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 6,0 6,1 6,2 «Fadika Kramo Lanciné» (French). Africiné.org. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Wariko, The Jackpot / Wariko, Le Gros Lot». African Film Festival (AFF) NY. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Burkina : Le cinéaste ivoirien Lanciné Fadika immortalisé à Ouagadougou». Akody (French). 2017 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)