Ֆաբիան Բենկո

գերմանացի ֆուտբոլիստ

Ֆաբիան Բենկո (գերմ.՝ Fabian Benko, հունիսի 5, 1998(1998-06-05)[1], Մյունխեն, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս ԼԱՍԿ Լինցի կազմում։ Խաղում է կիսապաշտպանի դիրքում[2]։

Ֆաբիան Բենկո
Fabian Benko
Բենկոն ԼԱՍԿ Լինցի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Խորվաթիա Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 5, 1998(1998-06-05)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Մյունխեն, Գերմանիա
Հասակ 180 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավստրիա ԼԱՍԿ Լինց
Համար 10
Պատանեկան կարիերա
2005-2016 Գերմանիա Բավարիա Մյունխեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2018 Գերմանիա Բավարիա II 84 (6)
2016-2018 Գերմանիա Բավարիա Մյունխեն 0 (0)
2018-ներկա Ավստրիա ԼԱՍԿ Լինց 3 (0)
Ազգային հավաքական
2014-2015 Գերմանիա Գերմանիա Մ17 2 (0)
2018-2019 Խորվաթիա Խորվաթիա Մ20 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 18-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 18-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Բավարիա Մյունխեն խմբագրել

Բենկոն Բավարիայի ակադեմիային է միացել 2005 թվականին՝ 7 տարեկան հասակում։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2015 թվականի սեպտեմբերի 3-ին՝ նախատեսված մինչև 2018 թվականը[3]։ 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Բենկոն հայտավորվեց Բավարիայի կազմում՝ Չեմպիոնների Լիգայի Դինամո Զագրեբի դեմ խաղի համար[4][5]։ Այս խաղում նա խաղադաշտ դուրս չեկավ, սակայն դուրս գալու դեպքում կդառնար պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հանդես է եկել Չեմպիոնների Լիգայում։ 2016 թվականի հունվարին Բենկոն մասնակցեց Բավարիայի ընկերական հանդիպումներին Դոհայում[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը գերմանացին նշեց 2016 թվականի օգոստոսի 19-ին՝ Գերմանիայի գավաթի Կառլ Ցեյսի դեմ խաղում[7][8]։ Բավարիայի առաջին թիմի կազմում Բենկոն անցկացրեց միայն 1 հանդիպում։

ԼԱՍԿ Լինց խմբագրել

2018 թվականի հունիսի 5-ին Բենկոն անվճար տրանսֆերով տեղափոխվեց ԼԱՍԿ Լինց՝ ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր[9][10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 20-ին՝ Ավստրիայի գավաթի Հերթա Վելսի դեմ խաղում[11]։ Առաջին հանդիպումը Ավստրիայի Բունդելսիգայում անցկացրեց հուլիսի 29-ին՝ փոխարինման մտնելով Ռեդ Բուլ Զալցբուրգի դեմ խաղում[12]։ Իր դեբյուտը եվրոպական առաջնություններում նշեց օգոստոսի 2-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Լիլեստրյոմի դեմ խաղում[13]։

Միջազգային կարիերա խմբագրել

Բենկոյի ծնողները խորվաթ են, և նա իրավունք ունի հանդես գալ Խորվաթիայի ազգային հավաքականում։ Իր դեբյուտը Գերմանիայի մինչև 17 տարեկանների հավաքականում Բենկոն նշել է 2014 թվականին։ 2016 թվականի սեպտեմբերին Խորվաթիայի ֆուտբոլի ասոցիացիան հաստատեց, որ Բենկոն ընտրել է Խորվաթիայի հավաքականը[14]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 18-ի դրությամբ[15]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բավարիա Մյունխեն II 2015–16 Ռեգիոնալլիգա 18 0 18 0
2016–17 32 1 32 1
2017–18 34 5 34 5
Ընդհանուր 84 6 0 0 0 0 0 0 84 6
Բավարիա Մյունխեն 2016–17 Գերմանիայի Բունդեսլիգա 0 0 1 0 0 0 0 0 1 0
ԼԱՍԿ Լինց 2018–19 Ավստրիայի Բունդեսլիգա 3 0 2 0 1 0 0 0 6 0
2019–20 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 3 0 2 0 1 0 0 0 6 0
Կարիերայի ընդհանուր 87 6 2 0 1 0 0 0 90 6

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Բավարիա Մյունխեն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Germany - F. Benko - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
  3. «Pro contracts for Benko and Dorsch - FC Bayern Munich». FC Bayern Munich (բրիտանական անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
  4. «Dinamo Zagreb vs. Bayern Munich - Football Match Report - December 9, 2015 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
  5. uefa.com (2015 թ․ դեկտեմբերի 9). «UEFA Champions League 2015/16 - History - Dinamo Zagreb-Bayern – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
  6. «Bayern Munich returns to Qatar for winter training camp (photos)». Doha News (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունվարի 10. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
  7. «FC Carl Zeiss Jena - Bayern Munich, Aug 19, 2016 - DFB-Pokal - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
  8. Germany, kicker online, Nürnberg,. «LIVE! Carl Zeiss Jena - Bayern München, DFB-Pokal, Saison 2016/17, 1. Spieltag». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  9. «r/fcbayern - Fabian Benko signs a contract until 2021 with the Austrian Europaleague club LASK Linz». reddit (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. «Benko wechselt zu einem Euroleague-Team». www.merkur.de (գերմաներեն). 2018 թ․ հունիսի 5. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. «WSC Hertha Wels - LASK, Jul 20, 2018 - ÖFB-Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  12. «Red Bull Salzburg - LASK, Jul 29, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  13. «Lillestrøm SK - LASK, Aug 2, 2018 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  14. «Bayern Munich Talent Chooses Croatia Over Germany». Croatia Week (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
  15. «Fabian Benko». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
  16. «Bayern Munich are 2016/17 Bundesliga champions | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաբիան Բենկո» հոդվածին։