Օ Հա Յոն (կորեերեն՝ 오하영, անգլ.՝ Oh Ha Young, հուլիսի 19, 1996(1996-07-19)[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի երգչուհի, դերասանուհի և երգերի հեղինակ։ Հանդիսանում է Apink գըրլ բենդի վոկալիստ։ 2019 թվականի օգոստոսին սոլո դեբյուտ է կատարել «Oh!» մինի ալբոմով։

Օ Հա Յոն
Հիմնական տվյալներ
Ծնվել էհուլիսի 19, 1996(1996-07-19)[1] (27 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգչուհի, պարուհի, դերասանուհի, մոդել և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ
ԿրթությունՍեուլի կատարողական արվեստի դպրոց
ԱնդամակցությունA Pink
 Oh Ha-young Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կենսագրություն խմբագրել

1996-2011. վաղ կյանք և կարիերայի սկիզբ խմբագրել

Ծնվել է 1996 թվականի հուլիսի 19-ին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում։ Սովորել է Յանգչեոն շրջանի միջնակարգ դպրոցում, որը ավարտել է 2012 թվականին, և Սեուլի կատարողական արվեստի դպրոցում, որը ավարտել է 2015 թվականին[2][3][4]։ Յոթերորդ դասարանում նա մասնակցել է CUBE Entertainment լեյբլի լսումներին և արդյունքում պրակտիկանտ է դարձել։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո Օ Հա Յոնը որոշեց չընդունվել քոլեջ, որպեսզի կենտրոնանա Apink խմբի հետ առաջխաղացման վրա[5]։

Հա Յոնը ներկայացվել է որպես Apink խմբի երրորդ անդամ 2011 թվականի փետրվարի 21-ին[6]։ Ապրիլի 21-ին նա խմբի հետ դեբյուտ է կատարել M Countdown շոուի ժամանակ, կատարելով «I Know» (몰라요) և «Wishlist» երգերը, որոնք ներառվել են նրանց դեբյուտային` «Seven Springs of Apink» մինի ալբոմում[7]։

2013 թվականին նա գլխավոր դեր է կատարել Հո Գակայի «1440» երաժշտական տեսահոլովակում[8][9]։ Նա նաև գլխավոր դեր է կատարել Շին Բորայի «Frozen» երգի տեսահոլովակում B1A4 խմբի անդամ CNU-ի հետ միասին[10]։

2014-ներկա. դերասանական և սոլո կարիերա խմբագրել

 
Հա Յոնը երկրպագուների հետ հանդիպման ժամանակ, հուլիսի 21, 2018

A pink խմբում գործունեությունից բացի նա նաև մասնակցել է տարբեր նախագծերում։ 2014 թվականին նա էմսի է եղել «Շաբաթական այդըլ» շոուի մի քանի սերիաներում A pink խմբի գործընկեր Բոմի հետ[11]։ Հուլիսին նկարահանվել է Jiggy Dogg-ի «The Best Thing I Did» երգի տեսահոլովակում[12]։ 2015 թվականի օգոստոսին նշանակվել է «Շաբաթական այդըլ» շոուի էմսի AOA խմբի անդամ Մինայի և VIXX խմբի անդամ Էնի հետ[13]։ 2016 թվականին մասնակցել է «Ջունգլիների կանոն» ռեալիթի շոուին[14]։ Իր կարիերայի ընթացքում նա նաև երգեր է գրել։ Հա Յոնը գրել է տեքստ «What a Boy Wants»-ի համար (2015)[15] և Ջոնգ Ըն Ջիի հետ համատեղ «It's You» սինգլը (2016)[16][17]։

2016 թվականի նոյեմբերին խաղացել է «Խնդրում եմ, գտեք նրան» վեբ դորամայում[18][19], որը եթեր է հեռարձակվել 2017 թվականի մարտի 1-ին KBS2 և KBS World հեռուստաալիքներում[20]։

2018 թվականին նկարահանվել է «Սեր, մնա հիշողության մեջ» գիտաֆանտաստիկ վեբ դորամայում[21]։

2019 թվականի օգոստոսի 21-ին Հա Յոնը դեբյուտ է կատարել իր` «Oh!» սոլո մինի ալբոմով[22]։

Սկավառակագրություն խմբագրել

Մինի ալբոմներ խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

Տարեթիվ Անվանում Դեր Հեռուստաալիք Նշումներ
2017 Խնդրում եմ, գտեք նրան Գո Հա -յուն KBS2, KBS World
2018 Սեր, մնա հիշողության մեջ Յո Հա-րի Naver TV Cast, Vlive Վեբ սերիալ
2018 Սեր, մնա ժամանակի մեջ Յո Հա-րի Danaflix Վեբ ֆիլմ

Ժամանցային շոուներ խմբագրել

Տարեթիվ Անվանում Հեռուստաալիք Նշումներ
2017 Battle Trip KBS2 Հատուկ էմսի (MC) (սերիաներ` 68-69)[23][24]
Մրցակից Չորոնի հետ (սերիաներ` 74-75)[25]
2018 Secret Sister JTBC4 Հաղորդավար Կիմ Հյո Յոնգի հետ միասին
Pajama Friends Lifestyle Հաղորդավարին փոխարինող (սերիաներ` 8-9)
2019 Why Not? SBS Plus Կազմի անդամ Հան Չե Յոնգի և Սոն Հա-նայի հետ միասին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «A Pink's Oh Ha Young Graduates from Middle School» (անգլերեն). Soompi. 2012 թ․ փետրվարի 3. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  3. «[Photo] A Pink′s Ha Young, Red Velvet′s Joy, B.A.P′s Zelo and More Graduate from High School» (անգլերեն). Mwave. 2015 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  4. «'여고생' 에이핑크 하영 "학교생활 완벽 적응..수다는 필수"» (կորեերեն). HeraldCorp. 2012 թ․ մայիսի 14. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  5. «AOA's Chanmi, A Pink's Ha Young and More Choose Promotions Over College» (անգլերեն). Mwave. 2015 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  6. «에이핑크 리더 초롱-막내 하영 오붓 사진 공개 '미모 남다르네'» (կորեերեն). Newsen. 2011 թ․ փետրվարի 23. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  7. «A Pink releases debut EP, "Seven Springs of Apink"». Allkpop (անգլերեն). 2011 թ․ ապրիլի 18. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  8. «Singer Huh Gak Returns with Title Song, '1440', A True 'Little Giant'». KpopStarz (անգլերեն). 2013 թ․ փետրվարի 5. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  9. Do Hye-rim (2013 թ․ փետրվարի 8). «도지한-오하영,허각 '1440' MV 속 '캐미커플' 네티즌 들썩». StarN News (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.
  10. Grace Danbi Hong (2013 թ․ դեկտեմբերի 2). «[Video] Shin Bora Releases ′Kkong Kkong′ with B1A4's CNU and A Pink's Ha Young» (անգլերեն). Mwave. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  11. «'주간아이돌' 보미-하영, 생크림 여신 변신…심쿵유발자». TVreport (կորեերեն). 2014 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  12. «Jiggy Dogg release the MV for new single 'The Best Thing I Did' ft. A Pink's Hayoung». shayne DKP (անգլերեն). Daily K Pop News. 2014 թ․ հուլիս. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  13. «N, Ha Young And Mina Join 'Weekly Idol' As Fixed Members» (անգլերեն). BNTNews. 2015 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  14. «소진 오하영 김지민 등 '정글' 여자특집 출연..20일 출국». Newsen (կորեերեն). 2016 թ․ մարտի 16. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  15. «컴백 앞둔 에이핑크, 정규 2집 전곡 미리듣기 공개». KoreaDaily (կորեերեն). 2015 թ․ հուլիսի 13. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  16. Park, Hye-mi (2016 թ․ դեկտեմբերի 18). «[현장리포트] 에이핑크(Apink) 오하영-정은지, "'그 봄날, 이 가을' 작사 두 시간도 안 걸렸다"». Topstarnews (կորեերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  17. Yoon, Joon-pil (2016 թ․ դեկտեմբերի 13). «에이핑크, 직접 작사한 첫 듀엣곡 깜짝 스포…스페셜 앨범 미리듣기 공개». 10asia (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  18. «[편성변경] KBS 2TV 1/19 편성 변경» (կորեերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.(չաշխատող հղում)
  19. «에이핑크 하영, '그녀를 찾아줘' 합류…데뷔 6년만에 첫 연기 도전». Naver (կորեերեն). 2017 թ․ փետրվարի 28. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  20. Seon Mi-kyung (2016 թ․ նոյեմբերի 17). «몬스타엑스 형원, 시트콤 '정남이형' 출연 확정..지상파 첫 도전». News Chosun (կորեերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  21. Kim, Han-gil (2018 թ․ հունվարի 18). «에이핑크 오하영, 웹드라마 '사랑, 기억에 머물다' 대본 리딩 현장 공개». TV Daily (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  22. 22,0 22,1 Lee, Eun-jung (2019 թ․ հուլիսի 28). «에이핑크 '비주얼 막내'서 솔로로…오하영, 8월 첫음반». Yeonhap News (կորեերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  23. «Jung Chae-yeon to join "Battle Trip" as a special MC». Chosun News (կորեերեն). 2017 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  24. «'Battle' DIA's Jung Chaeyeon is the special MC! [Battle Trip]». KBS World. 2017 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  25. «'Battle Trip' is Back on Air with APINK's Chorong & Hayoung in Taiwan!». KBSWORLD. 2018 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օ Հա Յոն» հոդվածին։