Օ. Ս. Տոլոկոննիկովայի տուն (ռուս.՝ Дом О. С. Толоконниковой), ճարտարապետության հուշարձան, որը գտնվում է Մոսկվայում (Ռուսաստան

Օ. Տոլոկոննիկովայի տուն
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԶամոսկվորեչիե
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Շենքը կառուցվել է XVIII դարի վերջին - XIX դարի սկզբին[2]։

Առաջին վերակառուցմանը շինությունը ենթարկվել է 1840-ական թվականներին, որի ընթացքում հայտնվել է անկյունային մուտքը, որը պահպանվանել է բավական երկար ժամանակ, բակում կառուցվել են նոր ծառայողական շինություններ, փոխվել է պատուհանների ձևավորումը։ Շենքի ներքին հարդարումը նույնպես բազմիցս փոփոխվել է[2]։

1852 թվականին շենքը դարձել է մոսկվացի վաճառական Գրիգորի Կիրիլովիչ Սոլովյովի սեփականությունը։ Ճարտարապետական կառույցի հաջորդ տերը դարձել է ոմն Սալովը, որը 1889 թվականին իր գույքը ժառանգել է Սուրբ Հարության եկեղեցուն, որը գտնվում էր Մոնետչիկովսկի նրբանցքում։ Եկեղեցին եղել է առանձնատան օրինական սեփականատերը մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը[2]։

Հետհեղափոխական տարիներին թմբուկի կիսաշրջանաձև պատուհանը ձեռք է բերել ուղղանկյուն ձև։ Ներկայումս շենքն ունի կորնթոսյան օրդերի սյուներ, որմնասյուներ կողային ճակատներին և մուտք շինության հետնամասից։ Ավելացել է առանձնատան բարձրությունը, փոխվել են պատուհանների երեսկալները[2]։

Օ. Ս. Տոլոկոննիկովայի տունը մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է (գրանցման համար՝ 7735979000)[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. 2,0 2,1 2,2 2,3 Дом конца XVIII века — Знаменитые и известные исторические здания и дома Москвы
  3. Дом, конец XVIII в. — начало XIX в.

Աղբյուրներ խմբագրել