Օլեգ Ստեփանյան

հայ օդաչու
(Վերահղված է Օ. Ստեփանյանից)

Օլեգ Գրիգորի Ստեփանյան (հունվարի 1, 1946(1946-01-01), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օդաչու, Արցախյան ազատամարտի մասնակից։ ՀՀ ՊԿ-ում ավիացիայի ներկայացուցիչ (1990)։ Ավարտել է օդաչուների պատրաստման Սիզրանի (Սամարայի մարզ, Ռուսաստան) բարձրագույն ռազմական ուսումնարանը (1969)։ 1969–1976 թվականներին ծառայել է տարբեր շրջաններում և Մոնղոլիայում տեղակայված ԽՍՀՄ զորախմբերում։ 1976–1986 թվականներին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։ 1991–1992 թվականներին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (հրամանատար) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 92 ժամ[1]։

Օլեգ Ստեփանյան
Ծնվել էհունվարի 1, 1946(1946-01-01) (78 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունSyzran Higher Military Aviation School? (1969)
Մասնագիտությունօդաչու
ԱշխատավայրԷրեբունի օդակայան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 678։