Օռնելա Մուտի (իտալ.՝ Ornella Muti, ծնված որպես՝ Ֆրանչեսկա Ռոմանա Ռիվելլի [Francesca Romana Rivelli], մարտի 9, 1955(1955-03-09)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի դերասանուհի։

Օռնելա Մուտի
իտալ.՝ Francesca Romana Rivelli
Ծնվել էմարտի 9, 1955(1955-03-09)[1][2][3][…] (69 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[4]
Քաղաքացիություն Իտալիա
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և մոդել
Ամուսին(ներ)Ալեսսիո Օրանո
Երեխա(ներ)Նայկե Ռիվելլի
Պարգևներ և մրցանակներ
Օռնելա Մուտին 1974 թվականին

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հռոմում։ Հայրը եղել է Նեապոլից, իսկ մայրը՝ Ռուսաստանից։ Մուտիի մայրական տատն ու պապը գաղթել են Լենինգրադից (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։ Ունի ավագ քույր՝ Կլաուդիա անունով (ծնվ.՝ 1951 թ.)։

15 տարեկանից աշխատում է որպես կինոդերասանուհի. 1970 թ. նկարահանվել է «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմում։ Հիմնականում աշխատել է իտալական կինոյում, սակայն 1980 թ. առաջին անգամ նկարահանվել է անգլալեզու «Ֆլեշ Գորդոն» ֆիլմում՝ կատարելով Աուրա իշխանուհու դերը։ ԽՍՀՄ-ում մեծ համբավ է վայելել հատկապես «Անսանձի սանձահարումը» (1980 թ.) կատակերգության շնորհիվ, որտեղ իր զուգընկերն էր Ադրիանո Չելենտանոն։ 1984 թ. նկարահանվել է Ալեն Դելոնի հետ՝ գերմանացի նշանավոր կինոռեժիսոր Ֆոլկեր Շլյոնդորֆի «Սվանի սերը» (ըստ Մարսել Պրուստի ստեղծագործության) Ֆիլմում։ Նաև նկարահանվել է ԱՄՆ-ում՝ «Օսկար» (1991 թ.) և «Մի հանցագործություն է լինում, չի լինում» (1992 թ.) ֆիլմերում։ Նաև նկարահանվել է հեռուստաֆիլմերում և գովազդային հոլովակներում։

1994 թ. «Class» պարբերականի քվեարկությամբ հռչակվել է «Աշխարհի ամենագեղեցիկ կինը»։

2008 թ. Մուտին նախաձեռնել է իր անունով ոսկերչական արտադրություն[5], խանութներ է բացել Փարիզում, Միլանում, Հռոմում, Ռիգայում, Մոսկվայում և Ալմաթիում։

2015 թ-ին Երևանում Օռնելա Մուտին եղել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը[6]։

Անձնական կյանքը խմբագրել

Մուտին ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին ամուսինն էր (1975-1981 թթ.) Ալեսիո Օռանոն, ում հետ աշխատել էր իր առաջին՝ «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմում։ Երկրորդ ամուսինն էր (1988-1996 թթ.) Ֆեդերիկո Ֆակինետին։

Մուտին ունի երեք զավակ. Նաիկե Ռիվելի (ծնվ. 1974 թ.), նորաձևության մոդել, երգչուհի և դերասանուհի, ում հայրն է իսպանացի կինոպրոդյուսեր Խոսե Լուիս Բերմուդես դե Կաստրո Ակասոն, ինչպես նաև երկու զավակ երկրորդ ամուսնությունից՝ Անդրեա (որդի) և Կարոլինա։

2008 թ. իր կյանքի ընկերն է Ֆաբրիս Կերհերվեն[7][8]։

2015 թ. Իտալիայում դատարանի վճռով դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման կամ 30 հազար եվրոյի տուգանքի բժշկական տեղեկանք կեղծելու համար, քանի որ հիվանդության պատրվակով 2010 թ. խուսափել էր թատերական ներկայացումից, սակայն նույն օրը ներկա էր եղել բարեգործական ընթրիքի Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիրի Պուտինի և բազմաթիվ այլ հանրահռչակ անձանց մասնակցությամբ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #121644650 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. ORNELLA MUTI & FABRICE KERHERVÉ look forward to meeting you at RIGA on the 19th-20th JULY 2008
  6. «Օռնելլա Մուտին` «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  7. Ornella Muti ha trovato l’uomo della sua vita (in Italian); 31 July 2008
  8. Ornella Muti ama il selvaggio Fabrice (in Italian); 17 April 2009
  9. Italian actress Ornella Muti faces 8 months jail or 30,000 euro fine for skipping play to dine with Putin // Rt.com Published time: February 25, 2015 17:22

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օռնելա Մուտի» հոդվածին։