«Օկեան Էլզի» (ուկրաիներեն՝ Океан Ельзи), ուկրաինական ռոք խումբ Լվով քաղաքից։ Խմբի ղեկավարն է Սվյատոսլավ Վակարչուկը։ Խմբի ծննդյան օրը համարվում է 1994 թ. հոկտեմբերի 12-ը։ Խումբն իր գործունեության ընթացքում թողարկել է 8 ստուդիական ալբոմ[1], որոնք Ուկրաինայում և Ռուսաստանում վաճառվել են մեկ միլիոնից ավելի օրինակով[2]։

Օկեան Էլզի
Հիմնական տվյալներ
Երկիր{{{2}}} Ուկրաինա
Լվով
Ժանրերալտերնատիվ ռոք, ինդի, փոփ-ռոք
Գործունեություն1994–ներկա
ԼեյբլMoon records
Կայքokeanelzy.com
Անդամներ
Սվյատոսլավ Վակարչուկ
Պյոտր Չերնյավսկի
Դենիս Դուդկո
Միլոշ Ելիչ
Դենիս Գլինին
Նախկին անդամներ
Պավել Գուդիմով(1994—2005)
Յուրի Խուստոչկա (1994—2004)
Դմիտրի Շուրով (2000—2004)
 Okean Elzy Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Առաջին տարիներ և «Будинок зі скла» խմբագրել

1992 թվականին Անդրեյ Գոլյակը ստեղծեց «Клан тишины» խումբը, որի մեջ ընդգրկվեցին իր ընկերները. Դենիս Գլինին (հարվածային գործիքներ), Պավել Գուդիմով (կիթառ), ինչպես նաև նրանց ընդհանուր ծանոթ Յուրի Խուստոչկա (բաս կիթառ)։ Խումբը հիմնականում հանդես էր գալիս Լվովի մշակույթի պալատներում։ 1994 թվականի մարտին տղաները ծանոթացան Տեսական ֆիզիկայի ամբիոնի ուսանող 18-ամյա Սվյատոսլավ Վակարչուկի հետ։ Ամռանը Վակարչուկը առաջին անգամ այցելեց խմբի փորձին։ Գլինինը, Գուդիմովը և Խուստոչկան Գոլյակից գաղտնի սկսել էին նվագել Վակարչուկի հետ, քանի որ կարծում էին, որ դա ավելի հեռանկարային էր և կօգներ առևտրային մակարդակով իրենց խումբը առաջ տանելու գործում։ Այդ ամենի հետևանքով Գլինինը, Գուդիմովը և Խուստոչկան հեռացան «Клан тишины» խմբից և Անդրեյ Գոլյակից։ 1994 թվականի հոկտեմբերի 12-ին, ինչպես ընդունված համարել, հիմնադրվել նոր՝ «Օկեան Էլզի» խումբը։ Այդ ժամանակ Սվյատոսլավը հետաքրքրվում էր Կուստո խմբի ոդիսականով, իսկ քանի որ խմբի տղաները չէին բացառում միջազգային կարիերայի հնարավորությունները, անվան մեջ ավելացրին «Ельза» (Էլզա) անունը, որը պարզապես նրանց դուր ր գալիս։ Սկզբում տղաները նվագում էին փոփ և ռոք երաժշտության խառնուրդ; Սվյատոսլավը դարձավ միաժամանակ և՛ վոկալիստ, և՛ գլխավոր երգահան և խմբի երգերի բառերի հեղինակ[3]։

1994 թվականի դեկտեմբերին «Գալվոքս» ստուդիայում խումբը ձայնագրել է 4 երգ դեմոժապավենի վրա։ Հանդիսատեսի առաջ առաջին ելույթը կայացել է 1995 թվականի հունվարի 12-ին Լվովի օպերային թատրոնում, որտեղ հավաքվել էր 7 հազար հանդիսատես։ Նույն թվականին «Є» հեղինակային երաժշտական նախագծի շրջանակներում խումբը նկարահանեց իր առաջին (ոչ պաշտոնական) տեսահոլովակը «Long time ago» երգի հիման վրա (ռեժիսոր՝ Վլադիմիր Զայկովսկի) և հանդես է եկել «Червона Рута» փառատոնի ժամանակ Լվովում։ 1996 թվականին հայտնվեց «Будинок зі скла» մաքսի սինգլը, որը տարածվեց երկրպագուների շրջանում։ Նույն թվականին «Օկեան Էլզին» սկսեց ակտիվ հյուրախաղային գործունեությունը. խումբը հանդես էր գալիս ոչ միայն Ուկրաինայում, այլև Լեհաստանում, Գերմանիայում և Ֆրանսիայում։ Ապրիլի 27-ին խումբը համերգով հանդես եկավ Նանսի քաղաքում։ Տղաները մասնակցեցին Թավրիյան խաղերին, ինչպես նաև այլ ուկրաինական խմբերի հետ միևնույն բեմի վրա հանդես եկան Deep Purple-ի հետ Կիևում տեղի ունեցած Աշնանային Ռոք մարաթոնի շրջանակներում։ 1997 թվականին կայացավ խմբի առաջին խոշոր մենահամերգը իրենց հայրենի Լվով քաղաքում։ 1998 թվականի ապրիլին երաժիշտները տեղափոխվեցին Կիև[4]։

«Мiра» և «Вночі» խմբագրել

2007 թվականի ապրիլի 25-ին Օկեան Էլզին թողարկեց նոր՝ «Міра» ալբոմը։ Խումբը ալբոմը նվիրեց իր ձայնային պրոդյուսեր Սերգեյ Տովստոլուժկսու հիշատակին, ով 2007 թվականի մարտին ինքնասպանություն էր գործել։ Խմբի անդամները այն համարում են իրենց ողջ կարիերայի ամենառոքային ալբոմը։

2007 թվականի դեկտեմբերին խումբը հանրությանը ներկայացրեց «Лист до мами» երգի տեսահոլովակը, որի թողարկման օրը համապատասխանել է Ուկրաինիայի զինված ուժերի օրվա հետ։

2008 թվականին Սվյատոսլավ Վակարչուկը ներկայացրեց առաջին սոլո-նախագիծ «Вночі»-ն և ապա թողարկեց նույնանուն սոլո-ալբոմը։ Սկավառակը թողարկվել է Սվյատոսլավ Վակարչուկի անունով, քանի որ նա է եղել նախագծի գաղափարական ոգեշնչողը, բայց և անպես ալբոմի վրա աշխատել են խմբի բոլոր անդամները, նաև հատուկ հրավիրված երաժիշտներ։ Ալբոմի ամենապայծառ կոմպոզիցիան դարձավ «Така, як ти» լիրիկական երգը, նաև «Не опускай свої очі»-ն:

«Dolce Vita» և «Брюссель» խմբագրել

 
Օկեան Էլզին Մոսկվայում, 2012 թվական

2008 թվականին Վակարչուկը հրաժարական տվեց Ուկրաինիայի Գերագույն Ռադայի պատգամավորի պաշտոնից, որը զբաղեցնում էր գրեթե մեկ տարի։ 2009 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ նոր ալբոմի թողարկման լուրը, որը անվանումը, սակայն, դեռևս որոշված չէր։ Առաջին առցանց սինգլը՝ "Я так хо́чу … "-ն թողարկվեց նույն ամսին։ Նոր ալբոմի վրա երաժիշտները աշխատեցին կես տարի՝ 2009 թվականի հուլիսից մինչև 2010 թվականի փետրվարը։

2010 թվականի մարտի 10-ին թողարկվեց «Dolce Vita» 7-րդ ստուդիայի ալբոմը։ Դրան հետևեց մեծ «Dolce Vita շրջագայություն»-ը, որը շարունակվեց մինչև 2010-ի վերջը և ավարտվեց Կիևում դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած եզրափակիչ համերգով։ Այդ ընթացքում խումբը Ուկրաինայում, Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում, Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում հանդես եկավ մոտավորապես 100 համերգային ծրագրով[5]։

2011 թվականի սկզբին Սվյատոսլավ Վակարչուկը հայտարարեց նոր սոլո-նախագծի՝ «Брюссель»-ի աշխատանքների սկսման մասին։ Նույնանուն ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են Սերգեյ Բաբկինը, Մաքս Մալիշեվը, Դմիտրի Շուրովը և Պյոտր Չերնյաևսկին։ Ալբոմի վիդեոպրեզենտացիան կայացավ 2011 թվականի դեկտեմբերի 13-ին YouTube-ի ուղիղ եթերում։ Նախագծի աջակցման համար կայացավ համերգային շրջագայությունը։ «Airplane» և «Адреналін» երգերի համար նկարահանվեցին տեսահոլովակներ։ 2012 թվականի սեպտեմբերի 21-ին Օկեան Էլզին մասնակցություն ունեցավ Սոչիում կայացած XI Միջազգային ինվենստիցիոն ֆորումին։

«Земля»-ն և փոփոխություններ կազմում խմբագրել

2013 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ Օկեան Էլզին կրկին միավորվում է և ձայնագրում նոր ալբոմ Բրյուսելում, ICP Studios լեգենդար ստուդիայում, բրիտանացի հանրահայտ պրոդյուսեր Կեն Կելսոնի օգնությամբ, որը համատեղ աշխատել է Coldplay-ի և բրիտանական այլ հայտնի խմբերի հետ։ Ձայնագրման աշխատանքները ընթացել են հունվարից մինչև մայիսի սկիզբ. այդ ընթացքում ձայնագրվել են 12-ից 16 երգ, որոնցից 12-ը տեղ գտան նոր ալբոմում։ Ձայնագրման աշխատանքները անցնում էին առանց որևէ խոչընդոտի, ինչպես և պլանավորված էր, սակայն ապրիլի 11-ին հայտարարվեց այն մաին, որ խմբի կիթառահար Պյոտր Չերնյաևսկին լքում է խումբը։ Այն անսպասելի էր բոլորի համար, քանի որ ալբոմի վրա կատարվող աշխատանքները դեռևս չէին ավարտվել։ Պյոտր Չերնյաևսկուն փոխարինեց սերբ երաժիշտ Վլադիմիր Օպսենիցան։

Փետրվայի 14-ին և ապրիլի 11-ին խումբը թողարկում է «Обійми» և «Стріляй» սինգլները՝ իրենց տեսահոլովակներով։ «Земля» ալբոմը Яндекс.Музыка-ում հայտնվեց 2013 թվականի մայիսի 15-ին։ CD տարբերակը թողարկվեց մայիսի 20-ին Ուկրաինայում և մայիսի 22-ին՝ Ռուսաստանում։ Վինիլային տարբերակը թողարկվեց մայիսի 22-ին, Գերմանիայում[6][7]։

Ալբոմի աջակցության համար խումբը կազմակերպեց վիթխարի մարզադաշտային շրջագայություն «Земля»-ն, որը սկսվեց մայիսի 19-ին Վակարչուկի ծննդավայ Մուկաչևոյում և ավարին հասավ սեպտեմբերի 27-ին, Կիևում: Շրջագայության ավարտից հետո խումբը հայտարարեց հոբելյանական «Океан Эльзи — 20 лет вместе!»[8] շրջագայության մասին։ Դրանք անցկացվեցին Լվովում, Դնեպրոպետրովսկում, Խարկովում, Կիևում, Օդեսայում, Իվանո-Ֆրանկովսկում, Վիննիցայում, Սումախում, Զապորոժիեում և Չերկասիում։ Գլխավոր համերգը կայացավ 2014 թվականի հունիսի 21-ին կիևյան Օլիմպիական մարզադաշտում, որը տեղավորեց 75 հազար հանդիսատեսի։ Այս համերգին մասնակցեցին խմբի 20 տարվա գոյության ընթացքում եղած բոլոր անդամ երաժիշտները, բացառությամբ Պյոտր Չերնյաևսկու։ Շրջագայության ռուսական հատվածը հետաձգվեց «անորոշ ժամանակով»[9][10][11][12][13]։

Կազմ խմբագրել

Այժմյան կազմ խմբագրել

  • Վակարչուկ Սվյատոսլավ - վոկալ, ծնվել է 1975 թվականի մայիսի 14-ին, ք. Մուկաչևո
  • Դենիս Գլինին - հարվածայիններ, ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 21-ին, ք. Լվով
  • Դենիս Դուդկո - բաս-կիթառ, ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 24-ին, ք. Խարկով
  • Միլոշ Էլիչ - ստեղնաշարային, ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 9-ին, ք. Նովի Սադ (Սերբիա)
  • Վլադիմիր Օպսենիցա - կիթառ, ծնվել է 1980 թվականի մարտի 9-ին, ք. Նովի Սադ (Սերբիա)

Խմբի նախկին անդամներ խմբագրել

  • Յուրի Խուստոչկա - բաս-կիթառ, ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 27-ին։ Խմբի անդամն է համարվել հիմնադրման օրից(1994 թվական) մինչև 2004 թվականը
  • Դմիտրի Շուրով - ստեղնաշարային, ծնվել է 1981 թվականի հոկտեմբերի 31-ին։ Խմբի անդամն է եղել 2001-2004 թվականներին։ Խումբը լքել է Յուրի Խուստոչկայի հետ, այնուհետև վերջինիս և Լուի Ֆրանկի հետ միասին ստեղծել Esthetic Education խումբը
  • Պավել Գուդիմով - կիթառ, ծնվել է 1973 թվականի հոկտեմբերի 12-ին։ Խմբի ստեղծման օրվանից եղել է անդամ մինչև 2005 թվականի ապրիլի ստիպողաբար հեռանալը։ Ներկայումս իր ստեղծագործական աշխատանքները շարունակում է Гудімов խմբում
  • Պյոտր Չերնյաևսկի - կիթառ, ծնվել է 1986 թվականի ապրիլի 16-ին։ Խմբի կիթառահարն է հանդիսացել 2005 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի ապրիլը։

Նախկին կազմեր խմբագրել

Առաջին կազմ ( 1994 թվականի հոկտեմբերի 12 — 2001 թվականի ապրիլի 20) խմբագրել
Երկրորդ կազմ (2001 թվականի ապրիլի 20 — 2004 թվականի հունիսի 16) խմբագրել
  • Սվյատոսլավ Վակարչուկ - վոկալ
  • Պավել Գուդիմով - կիթառ
  • Յուրի Խուստոչկա - բաս-կիթառ
  • Դենիս Գլինին - հարվածային
  • Դմիտրի Շուրով - ստեղնաշարային
Անցումային կազմ ( 2004 թվականի հունիսի 23 — 2005 թվականի ապրիլի 9 խմբագրել
  • Սվյատոսլավ Վակարչուկ - վոկալ
  • Պավել Գուդիմով - կիթառ
  • Դենիս Գլինին - հարվածային
  • Դենիս Դուդկո - բաս-կիթառ
  • Միլոշ Ելիչ - ստեղնաշարային
Երրորդ կազմ (2005 թվականի մայիսի 3 — 2007 թվականի հունիսի 26, 2009 թվականի օգոստոս — 2013 թվականի ապրիլի 11) խմբագրել
  • Սվյատոսլավ Վակարչուկ - վոկալ
  • Դենիս Գլինին - հարվածային
  • Դենիս Դուդկո - բաս-կիթառ
  • Միլոշ Ելիչ - ստեղնաշարային
  • Պյոտր Չերնյաևսկի - կիթառ
Չորրորդ կազմ (2013 թվականի ապրիլի 11 — մինչև այժմ) խմբագրել
  • Սվյատոսլավ Վակարչուկ - վոկալ
  • Դենիս Գլինին - հարվածային
  • Դենիս Դուդկո - բաս-կիթառ
  • Միլոշ Ելիչ - ստեղնաշարային
  • Վլադիմիր Օպսենիցա - կիթառ

Խմբի կազմը՝ ըստ տարիների խմբագրել

Ձայնադարան խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • 1999 - «Там, де нас нема» (60։34)
  • 2000 - «Я на небі був» (42։16)
  • 2001 - «Модель» (41։14)
  • 2003 - «Суперсиметрія» (42։24)
  • 2004 - «Tviй формат» (ակուստիկ) (46։54)
  • 2005 - «Gloria» (42։40)
  • 2007 - «Міра» (40։52)
  • 2010 - «Dolce Vita» (60։39)

Հավաքածուներ խմբագրել

  • 2006 - «1221»
  • 2007 - «Вибране...»
  • 2010 - «Океан Ельзи: The Best Of»

Սինգլներ խմբագրել

  • 1996 — Будинок зі скла
  • 2002 — Холодно
  • 2004 — Дякую
  • 2006 — Веселі, брате, часи настали...
  • 2009 — Я так хочу
  • 2013 — Обійми
  • 2013 — Стріляй
  • 2013 — Rendez-Vous
  • 2015 — Не твоя війна
  • 2015 — Життя починається знов
  • 2015 — Мить
  • 2016 — Не йди

Տեսահոլովակներ խմբագրել

  • «Long time ago» (1995, ռեժ.Վադիմիր Զայցովսկի)
  • «Там, де нас нема» (1998 սեպտեմբեր, ռեժ. Սեմյոն Գորով) (խմբի առաջին պրոֆեսիոնալ հոլովակը)
  • «Сосни» (1999; ռեժ. Սեմյոն Գորով)
  • «Той день» (2000; համերգային և ստուդիայի տարբերակներ, ռեժ. Վիտալի Կլիմով)
  • «Відпусти» (2000; ռեժ. Անդրեյ Նեկրասով)
  • «911» (2001 ռեժ. Ալեքսանդր և Իգոր Ստեկոլենկո)
  • «Я до тебе» (2001; համերգային հոլովակ; ռեժ. Ալեքսանդր և Իգոր Ստեկոլենկո)
  • «Квітка» (2001; ռեժ. Ալեքսանդր և Իգոր Ստեկոլենկո)
  • «Друг» (2002; ; ռեժ. Լուի Ֆրանկ)
  • «Холодно» (2002; ; ռեժ. Վիկտոր Պրիդուվալով)
  • «Кішка» (2003; ռեժ. Վիկտոր Պրիդուվալով)
  • «Майже весна» (2003; համերգային հոլովակ; ռեժ. Վիկտոր Պրիդուվալով)
  • «Для тебе» (2003; ռեժ. Ալեքսանդր Կիրիենկո)
  • «911 ( Тихий океан համերգի տարբերակ)» (2003; ռեժ. Լյալյա Ֆոնարյովա)
  • «Дякую» (2004; ռեժ. Վիկտոր Պրիդուվալով)
  • «Без бою» (2005; ռեժ. Վիկտոր Պրիդուվալով)
  • «Вище неба» (2005; ռեժ. Ալեքսանդր և Իգոր Ստեկոլենկո)
  • «Не питай» (2005; համերգային հոլովակ՝ նկարահանված Սպորտի
  • «Відчуваю» (2006; ռեժ. Իլյա Չիչկան)
  • «Веселі, брате, часи настали» (2006; ռեժ. Վիկտոր Պրիդուվալով)
  • «Все буде добре» (2007; ռեժ. Վիկտոր Պրիդուվալով)
  • «Зелені очі» (2007; ռեժ. Իլյա Չիչկան)
  • «Ночі і дні» (2009; ռեժ. Ալեքսանդր և Իգոր Ստեկոլենկո)
  • «Я так хочу» (2009; ռեժ.Միխայել Կորոտեեվ)
  • «Більше для нас» (2010; ռեժ.Միխայել Կորոտեեվ)
  • «На лінії вогню» (2010; ռեժ. Սեմյոն Գորով)
  • «Обійми» (2013; ռեժ. Հովարդ Գրինհոլ)
  • «Стрiляй» (2013; ռեժ. Մարկ Բրյուս)
  • «Rendez-Vous» (2013; ռեժ. Մարկ Բրյուս)
  • «Стіна» (2013; համերգային հոլովակ՝ նկարահվանված Լվովում ու Կիևում; Ռեժ. Վլադմիմիր Շկլյաևսկի)
  • «На небі» (2015; ռեժ. Վիկտոր Պրիդուվալով)
  • «Не твоя війна» (2015; ռեժ. Հովարդ Գրինհոլ)
  • «Життя починається знов» (2015; ռեժ. Վլադմիմիր Շկլյաևսկի)
  • «Мить» (2015; ռեժ. Միխայել Կորտեեվ, Ալեքսեյ Սոբոլեվ)
  • «Не йди» (2016; ռեժ. Իգոր Ստեկոլենկո)

Ծանուցումներ խմբագրել

  1. Օկեան Էլզի - կենսագրությունը «Ռադիո Աֆրիկա» կայքում Արխիվացված 2012-08-28 Wayback Machine(ուկր.)
  2. 1 мільйон проданих дисків(ուկր.)
  3. ««Є» նախագիծ՝ Սլավկո Վակարչուկ («Օկեան Էլզի»), արդեն փակ ետնաբեմից». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  4. Pavlo Gudimov talks about life away from Okean Elzy, Kyiv Post (25 January 2013)
  5. «Океан Ельзи» з симфонічним оркестром змусили Кремль танцювати
  6. «Океан Ельзи розлучився з гітаристом Чернявським». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. З «Океану Ельзи» пішов гітарист
  8. Кореспондент: Океан Ельзи оголосили назву і дату релізу нового альбому
  9. «Про перенос концертов второй российской части тура «Земля»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  10. Ukraine suspends mayor, security official over protest crackdown, Zee News (14 December 2013)
  11. «Так багато любові. Грандіозний концерт "Океану Ельзи" у Києві. Фото. Відео».
  12. BBC. Украинскую группу "Океан Эльзы" не пустили в Петербург
  13. Лидер "Океана Эльзы" ответил на обвинения в национализме.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օկեան Էլզի» հոդվածին։