Օ’Գրիմ տատի քնած գեղեցկուհին

Օ’Գրիմ տատի քնած գեղեցկուհին (անգլ.՝ Granny O'Grimm's Sleeping Beauty), 2008 թվականի կարճամետրաժ մուլտֆիլմ՝ ստեղծված համակարգչային տեխնոլոգիաներ և ֆլեշ-անիմացիաներ։ Սոցիալական երգիծանքի ժանրով է՝ սև հումորի տարրերով։ Մուլտֆիլմը 2010 թվականին առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում[1], բայց պարտվել է «Լոգորամա» մուլտֆիլմին։

Օ’Գրիմ տատի քնած գեղեցկուհին
անգլ.՝ Granny O'Grimm's Sleeping Beauty
Տեսակկարճամետրաժ ֆիլմ
ՌեժիսորNicky Phelan?
ՊրոդյուսերDarragh O'Connell?
Երկիր Իռլանդիա
Լեզուանգլերեն
Տևողություն6 րոպե
Թվական2008
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար

Նախապատմություն[2] խմբագրել

Սկզբում Օ’Գրիմ տատը հայտնվել է որպես Քեթլին O’Ռուրկի ակնարկ-շոուի կերպար։ Ռեժիսոր Նիկի Ֆելանը, տեսնելով տատին, որոշել է, որ նա արժանի է դառնալու առանձին մուլտֆիլմի գլխավոր հերոս։ 2008 թվականին մուլտֆիլմը ստեղծվել է «Brown Bag Films» ստուդիայում, ակնարկ-շոուի հեղինակ O’Ռուրկն անձամբ է հնչյունավորել Օ’Գրիմ տատին։

Սյուժե խմբագրել

Անհավանական հուզական և չարագուշակ Օ’Գրիմ տատիկը թոռնիկին պատմում է «Քնած գեղեցկուհին» հայտնի հեքիաթի իր տարբերակը, և վերջինս սարսափում է իրադարձությունների այդպիսի շարադրման ընթացքից։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 2009 թվականին մուլտֆիլմը մրցանակի է առաջացել Իռլանդական կինո-հեռուստափառատոնի «Լավագույն անիմացիա» անվանակարգում[3]։
  • 2010 թվականին մուլտֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի, բայց մրցանակի չի արժանացել[3]։
  • Մուլտֆիլմն ստացել է ազգային և միջազգային 11 մրցանակ, այդ թվում՝ Նյուպորտ Բիչ կինոփառատոնում («Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»), Մոնրեալի փառատոնում («Հանդիսատեսի համակրանք մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար») և Ավստրալիայի «Ոսկե սիրտ» կինոփառատոնում («Լավագույն կատակերգություն»)[2]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Գոյություն ունի նաև փոքրիկ մուլտֆիլմ, որտեղ Օ’Գրիմ տատը բոլորին շնորհավորում է Սուրբ ծննդի առթիվ[2]։
  • Տատիկի ազգանունը նատուրալիստական և «մանկական» սարսափելի շատ ստեղծագործությունների հեղինակ, 19-րդ դարի գերմանացի հայտնի հեքիաթագիրներ Գրիմ եղբայրների ազգանվան իռլանդական ձևափոխումն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Oscar.com — Nominations — Nominees
  2. 2,0 2,1 2,2 «Granny O'Grimm's Sleeping Beauty | The Inspiration Room». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  3. 3,0 3,1 Granny O’Grimm’s Sleeping Beauty (2008) — Awards

Արտաքին հղումներ խմբագրել