Օքսանա Սլիվենկո (ռուս.՝ Окса́на Никола́евна Сливе́нко, դեկտեմբերի 20, 1986(1986-12-20), Չեխով, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ծանրորդ, 2008 թվականի օլիմպիական չեմպիոն մինչև 69 կգ քաշային կարգում, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի և Ռուսաստանի բազմակի չեմպիոն։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2007)։ Օքսաննան Ռուսաստանի կանանց ծանրամարտի պատմության մեջ միակ օլիմպիական չեմպիոնն է։

Օքսանա Սլիվենկո
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 20, 1986(1986-12-20) (37 տարեկան)
Ծննդավայր՝Չեխով, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Առաջին մարզիչը եղել է Վ. Ա. Տարանենկոն, 2005 թվականից մարզվել է Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Վլադիմիր Սաֆոնովի ղեկավարությամբ։

  • Աշխարհի եռակի չեմպիոն (2006, 2007, 2011), 2009 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
  • Եվրոպայի 6-ակի չեմպիոն (2007, 2009, 2010, 2011, 2012, 2013)
  • Կազանի համաշխարհային ունիվերսիադայի հաղթող՝ երկու ռեկորդով։

Օքսանա Սլիվենկոն 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի անվիճելի ֆավորիտն էր մինչև 69 կգ քաշային կարգում, սակայն 2012 թվականի հուլիսի 26-ին հայտնի դարձավ, որ մարզուհին չի մասնակցի Օլիմպիադային մեջքի ծանր վնասվածքի պատճառով, որը ստացվել էր վերջին մարզումներից մեկում[1]։

Կարիերան ավարտել է 2014 թվականի աշնանը 27 տարեկան հասակում[2]։

2017 թվականին չինուհի Լյու Չունխունը որակազրկվելուց հետո Սլիվենկոյին է անցել 2008 թվականի օլիմպիական ոսկին։ Նա դարձել է Ռուսաստանի կանանց ծանրամարտի պատմության մեջ առաջին ոսկե մեդալակիրը[3]։ Նա նաև դարձել է համաշխարհային ռեկորդների դափնեկիր, որը սահմանել է 2006 թվականին (123 կգ պոկում վարժությունում) և 2007 թվականներին (276 կգ երկամարտի արդյուքնով)։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան — Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2008 թվականի Պեկինի XXIX Օլիմպիական խաղերում մարզական բարձր նվաճումների համար (2009)[4]
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (2013 թվականի հուլիսի 19) — 2013 թվականին Կազանում կայացած 20-րդ համաշխարհային ամառային ունիվերսիադայում մարզական բարձր նվաճումների համար[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Оксана Сливенко пропустит Олимпиаду из-за травмы — Лондон-2012 2012 — Тяжелая атлетика — Eurosport». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  2. «Знаменитая российская штангистка покидает спорт». НТВ. 1 октября 2014.
  3. Исполком ФТАР 26.12.2017
  4. УКАЗ Президента РФ от 02.08.2009 N 885 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2013-10-04 Wayback Machine
  5. Распоряжение Президента Российской Федерации от 19 июля 2013 года № 277-рп «О поощрении» Արխիվացված 2013-09-21 Wayback Machine