Օքսանա Կազակովա (ռուս.՝ Окса́на Бори́совна Казако́ва, ապրիլի 8, 1975(1975-04-08)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդուհի, հանդես է եկել զուգասահքում։ Արթուր Դմիտրիևի հետ՝ 1998 թվականի Օլիմպիական չեմպիոն և 1996 թվականի Եվրոպայի չեմպիոն։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։ Ներկա պահին գեղասահքի մարզիչ է։

Օքսանա Կազակովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Оксана Борисовна Казакова
Մասնագիտացում՝գեղասահորդուհի և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 8, 1975(1975-04-08)[1] (49 տարեկան)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
158 սանտիմետր

Կենսագրություն խմբագրել

Սկսել է սահել չորս տարեկանից։

Առաջին պարընկերն էր Դմիտրի Սուխանովը։ Այս զույգը 1991 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ վերջին առաջնությունում և 1992 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի առաջնությունում 4-րդն էր, որից հետո էլ մտավ ազգային հավաքական ու 1993 թվականի Աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը։

Արթուր Դմիտրիևի հետ Օքսանան զույգ կազմեց 1995 թվականին, երբ Արթուրի պարընկերուհի Նատալյա Միշկուտյունոկը որոշեց թողնել սպորտը։ Նրանք հաղթեցին 1996 թվականի Եվրոպայի առաջնությունում և 1998 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում։ Այնուհետև զույգը մի քանի տարի շարունակ հանդես էր գալիս պրոֆեսիոնալ շոուներում։

Կազակովան և Դմիտրիևը մարզվում էին Թամարա Մոսկվինայի ղեկավարությամբ՝ Սանկտ Պետերբուրգում՝ «Юбилейный» սպորտային կոմպլեքսի սառույցի վրա։

1996 թվականին Օքսանա Կազակովան ամուսնացավ Ալեքսեյ Նովիցկովի հետ, սակայն չորս տարի անց ամուսնությունը փլուզվեց։ 2004 թվականին Օքսանան երկրորդ անգամ ամուսնացավ գործարար Կոնստանտին Կովալենկոյի հետ[2]։ 2005 թվականի մարտի 10-ին ծնվեց նրանց դուստրը՝ Քսենյան[3]։

2006 թվականին մասնակցել է Ռոսիա 1 հեռուստաալիքի կազմակերպած «Պարեր սառույցի վրա» շոուին, որտեղ հանդես էր գալիս դերասան Սերգեյ Սելինի հետ։ 2007 թվականին երգիչ Օլեգ Գազմանովի հետ մասնակցել է «Պարեր սառույցի վրա։ Թավշյա շրջան» հեռուստաշոուին։

Աշխատում է որպես մարզիչ «Юбилейный» սպորտային կոմպլեքսի սառույցի վրա։ Մասնավորապես, նա մարզել է Քսենյա Օզերովան և Ալեքսանդր Էնբերտ պատանի զույգին[4]։

2014 թվականի փետրվարին սուր կերպով արտահայտվեց Սոչի-2014 Օլիմպիական խաղերի անձնական մրցումներից Եվգենի Պլյուշչենկոյին հանելու մասին[5]։

Պետական պարգևներ խմբագրել

 
Օքսանա Կազակովան որպես Կատարինա Գերբոլդ և Ալեքսանդր Էնբերտ զույգի մարզիչ՝ Ռոստելեկոմի գավաթ-2011-ին՝ Թամարա Մոսկվինայի հետ
  • Պատվո շքանշանի ասպետ (1998 թվական)՝ 1998 թ. XVIII Ձմեռային օլիմպիական խաղերում ցուցադրված սպորտային, քաջության և հերոսության բարձր նվաճումների համար[6]

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

  • Ա. Դմիտրիևի հետ
Մրցումներ/մրցաշրջան 1995-96 1996-97 1997-98
Ձմեռային օլիմպիական խաղեր 1
Գեղասահքի աշխարհի առաջնություն 3
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 1 2
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 3 4 3
Գրան-Պրիի եզրափակիչ 2 3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Олимпийская чемпионка — 98 по фигурному катанию Оксана Казакова сыграла свадьбу». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  3. «Оксану Казакову выписали из роддома». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  4. К.Озерова и А.Энберт(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  5. «Олимпийская чемпионка Оксана Казакова: Плющенко поступил не по-мужски». Piter.tv. 19 февраля 2014.
  6. Указ Президента РФ от 27 февраля 1998 г. N 206 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта по итогам XVIII зимних Олимпийских игр 1998 года»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օքսանա Կազակովա» հոդվածին։