Օրվա մնացորդը (վեպ)

Կաձուո Իսիգուրոյի վեպը

Օրվա մնացորդը (անգլ.՝ The Remains of the Day), ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող Կաձուո Իսիգուրոյի երրորդ վեպը, հրատարակվել է 1989 թվականին։ Պարգևատրվել է Բուքերյան մրցանակով։ Վեպի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ, որտեղ գլխավոր դերերը խաղում են Էնթոնի Հոփքինսը և Էմմա Թոմփսոնը։ Ինչպես և Իսիգուրոյի մյուս ստեղծագործություններում, այստեղ ևս վեպի պատմությունը շարադրվում է առաջին դեմքով. գլխավոր հերոսը` պալատական Սթիվենսը, հիշում է իր անցյալի իրադարձությունները, միևնույն ժամանակ պատմում է նաև ներկայի մասին։ Վեպի հիմնական իրադարձությունները վերաբերում են Սթիվենսի մասնագիտական և առավելապես անձնական հարաբերություններին՝ իր նախկին աշխատակից, տնային աշխատող օրիորդ Քենթոնի հետ։ Վեպի ռուսերեն թարգմանությունը լույս է տեսել 1992 թվականին («Արտասահմանյան գրականություն» ամսագիր, N 7):

Օրվա մնացորդը
անգլ.՝ The Remains of the Day
ՀեղինակԿաձուո Իսիգուրո
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն և postmodern fiction?
Բնօրինակ լեզուանգլերեն
ՆախորդAn Artist of the Floating World?
ՀաջորդThe Unconsoled?
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրՄիացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվմայիս 1989
ԹարգմանիչAmaia Apalauza? և Radu Paraschivescu?
Պարգև(ներ)

Սյուժե խմբագրել

Վեպի հերոսը պալատական Սթիվենսն է։ Նա իր գրեթե ամբողջ կյանքում ծառայել է լորդ Դարլինգթոնի տանը և հիմա էլ կատարում է նույն աշխատանքը։ Սակայն հիմա նրա տանտերը ոմն Ֆարադեյ է, հարուստ մարդ ԱՄՆ-ից։ Սթիվենսը հանդիպման է գնում տնային նախկին աշխատող օրիորդ Քենթոնի հետ` հույս ունենալով, որ նա կվերադառնա իր նախկին աշխատանքին։ Սթիվենսի վեցօրյա ճանապարհը լցված է լորդ Դարլինգթոնի մոտ աշխատանքի, անցյալի վերաբերյալ հիշողություններով։ Վեպը սկսվում է նամակով, որ Սթիվենսն ստանում է իր նախկին գործընկերուհուց՝ օրիորդ Քենթոնից, որը պատմում է իր ամուսնական կյանքի մասին, ինչն ըստ Սթիվենսի, ակնարկ է դժբախտ ամուսնության մասին։ Սթիվենսը նամակն ստանալով` հույս է ստանում վերականգնել իր վաղուց փայփայած հարաբերությունները, եթե միայն կարողանա նրան նորից գործի տեղավորել։ Սթիվենսի նոր գործատուն, հարուստ ամերիկացի պարոն Ֆարադեյը, Սթիվենսին քաջալերում է վերցնել իր մեքենան ու վաստակած արձակուրդի գնալ, և Սիթվենսն օգտագործում է այս հնարավորությունը` օրիորդ Քենթոնին հանդիպելու, որն այդ ժամանակ արդեն տիկին Բենն էր և ապրում էր Դեվոնում։ Սթիվենսը հնարավորություն է ունենում ցույց տալու իր անխախտ հավատարմությունը Լորդ Դարլինգթոնի հանդեպ, որը շռայլ հանդիպումներ էր կազմակերպում գերմանացի համակիրների և անգլիացի արիստոկրատիայի միջև` ջանք թափելով ազդեցություն ունենալ միջազգային հարաբերությունների վրա Երկրորդ Աշխարհամարտին նախորդող տարիներին։ Սթիվենսը մտածում է լորդ Դարլինգթոնի բնավորության ու համբավի մասին։ Վեպի շարունակության մեջ ակնհայտորեն երևում է օրիորդ Քենթոնի և Սթիվենսի միջև անցյալում գոյություն ունեցած փոխադարձ համակրանքը։ Նրանք միասին աշխատել են Երկրորդ Աշխարհամարտի տարիներին և չեն կարողացել ճշմարտապես ընդունել ու հասկանալ միմյանց հանդեպ ունեցած փոխադարձ զգացմունքները։ Նրանց խոսակցությունները ցույց են տալիս մասնագիտական ամուր ընկերություն, որը հաճախ է մոտեցել սիրավեպի սահմանին, սակայն երբեք այն չի անցել։ Սթիվենսը երբեք տեղի չի տվել, անգամ երբ օրիորդ Քենթոնը ցանկացել է ավելի մոտենալ նրան։ Երբ նրանք վերջապես նորից են հանդիպում, տիկին Բեննը, որն այդ ժամանակ արդեն ամուսնացած էր ավելի քան 20 տարի, ընդունում է, որ միգուցե ինքը սխալվել է ամուսնանալիս, սակայն ասում է, որ ինքը սիրում է իր ամուսնուն և անհամբերությամբ է սպասում իրենց առաջին թոռնիկի ծննդյանը։ Սթիվենսն ավելի ուշ մտածում է իր կորցրած հնարավորությունների մասին, որոնք վերաբերում են և օրիորդ Քենթոնին, և իր կորցրած տարիներին, որ նա ինքնամոռաց նվիրել է լորդ Դարլինգթոնին ծառայությանը, ով, միգուցե, արժանի չէր իր անձնվեր հավատարմությանը։ Վեպի վերջում Սթիվենսը կենտրոնանում է «իր օրվա մնացորդի վրա», իր ապագա ծառայությանը պարոն Ֆարադեյի տանը։

Կերպարներ խմբագրել

  • Սթիվենս (ֆիլմում` Ջեյմս Սթիվենս)- պատմողը, անգլիացի ծառայակից, ով ծառայում է Դարլինգթոնի տանը, նվիրված սպասավոր` բարձր չափանիշներով, հատկապես` հպարտության վերաբերյալ,
  • Օրիորդ Քենթոն-տնային աշխատող Դարլինգթոնի տանը, հետագայում` տիկին Բենն,
  • Լորդ Դարլինգթոն-Դարլինգթոն պալատի տերը, ով ձախողում է անգլիացի և գերմանացի դիվանագետների միջև բանակցությունները` իր սոցիալական և քաղաքական անկման պատճառով,
  • Վիլիամ Սթիվենս (պարոն Սթիվենս ավագ)- Սթիվենսի 72-ամյա հայրը, նա ծանր կաթված է տարել Դարլինգթոն Հոլում խորհրդաժողովի ժամանակ, նրա որդին «կիսվում է» ծառայության ու հորը խնամելու պարտականությունների միջև,
  • Սենատոր Լեվիս-ամերիկյան սենատոր, ով քննադատում է լորդ Դարլինգթոնին` որպես «սիրողական» քաղաքական գործիչ,
  • Պարոն Ֆարադեյ-ամերիկացի, Սթիվենսի նոր գործատուն,
  • Երիտասարդ պարոն Կարդինալ-լրագրող, նա լորդ Դարլինգթոնի ամենամտերիմ ընկերներից մեկն է և սպանվում է Բելգիայում Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ,
  • Դուպոնտ-ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյա, ով մասնակցում է Դարլինգթոնի խորհրդաժողովին։

Իր ճանապարհորդության ժամանակ Սթիվենսը հանդիպում է մի քանի այլ կերպարների ևս։ Նրանք Սթիվենսի հայելին են և ընթերցողին ցույց են տալիս նրա բնավորության մի քանի տարբեր գծեր, նրանք բոլորը բարի են և ցանկանում են օգնել Սթիվենսին։ Նրանցից հատկապես երկուսը, պարոն Քարլիսլն ու Հարրի Սմիթը, կարևոր տեղ ունեն գրքում։

Արծարծվող թեմաներ խմբագրել

Արժանապատվություն խմբագրել

Սթիվենսի կյանքի ամենակարևոր ասպեկտը որպես անգլիացի ծառայակից նրա արժանապատվությունն է։ Արժանապատվության մաքուր դրսևորումները, հատկապես սթրեսային, լարված իրավիճակներում, այն են, ինչ Սթիվենսին դարձնում են «հիանալի ծառայակից»։ Նրա ինքնությունը հենց որոշվում է արժանապատվությամբ։ Իր ամբողջ կյանքը նա նվիրել է լորդ Դարլինգթոնին։ Արժանապատվության այս փիլիսոփայությունը մեծապես ազդում է նրա կյանքի վրա, հատկապես` սոցիալական հակասությունների, հավատարմության ու քաղաքականության, սիրո ու հարաբերությունների վրա։ Արժանապատվությունը Սթիվենսը հաճախ պահպանում է իր զգացմունքների հաշվին և այդ ճանապարհին նա կորցնում է հարգանքն իր սեփական կյանքի նկատմամբ։ Վեպի մեջ Սթիվենսի հիմնական պայքարն այն է, թե ինչպես է արժանապատվությունը հարաբերվում իր անձնական զգացմունքների հետ, ինչ դեր է խաղացել արժանապատվությունն իր անցյալում, ներկայում և ապագայում[1]։

Բարի ծաղր խմբագրել

Բարի ծաղրն այս պատմության կարևոր գծերից է։ Սթիվենսը դա ներկայացնում է որպես խնդիր, որն ինքը պետք է լուծի` պարոն Ֆարադեյին գոհացնելու համար։ Սթիվենսն իր նոր ծառայությանը շատ լուրջ է վերաբերվում։ Նա խորհում է դրա մասին, փորձեր է անում իր սենյակում և լսում է «Շաբաթը երկու անգամ կամ ավելի» կոչվող ռադոյի ծրագիրը` իր սրամտության համար։ Նա բարի ծաղրը փորձարկում է այն մարդկանց վրա, ում հանդիպում է, սակայն փորձը չի հաջողվում։ Բարի հումորի նշանակությունն ակնհայտ է դառնում վեպի վերջում, երբ Սթիվենսը հանդիպում է թոշակի անցած սպասավորի, ով նրա հետ խոսակցություն է ստեղծում և խորհուրդ է տալիս նրան վայելել իր տարիները։ Սթիվենսը լսում է իր շրջապատի մարդկանց դրական շաղակրատանքն ու գիտակցում է, որ բարի ծաղրը «բանալին է դեպի մարդկային ջերմություն»։

Սոցիալական հակադրություններ խմբագրել

Վեպը Սթիվենսին դրությունը չի նկարագրում որպես ուղղակի անձնական դեպք։ Պարզ է դառնում, որ սպասավորի ու ծառայողի կարգավիճակը Սթիվենսին թույլ չի տալիս նրան ապրելու լիարժեք կյանքով։ Նրա հայրը մահանում է, և նա չափազանց շատ է անհանգստանում, թե արդյոք իր ծառայությունը պատշաճ է անցկացվում` սգալու հետ մեկտեղ։ Սոցիալական կանոններն այդ ժամանակ հիմնական պարտադրանքն էին։ Ինչպես գիրքն է բացահայտում, նրանք, ովքեր ցանկանում էին ամուսնանալ և երեխա ունենալ, շուտով գործազուրկ էին մնում, քանի որ ամուսնական կյանքն անհամատեղելի էր համարվում լավ ծառայության հետ։ Իսկապես «մեծ սպասավորը» չի սահմանափակում իր մասնագիտությունը, և ինչպես Սթիվենսը, վերջում հասկանում է, որ այդ ընտրությունը հիմարություն է։

Հավատարմություն և քաղաքականություն խմբագրել

Սթիվենսը պատկերվում է լորդ Դարլինգթոնին լիովին հավատարիմ։ Վերջինս բավականին բարդ հարաբերություններ ունի քաղաքական կյանքում։ Նա հարաբերություններ ունի բրիտանացի և գերմանացի դիվանագետների հետ։ Սթիվենսն անկարող է հավատալ, որ իր տերը կարող է սխալվել այս հարցերում, քանի որ լորդ Դարլինգթոնի դաստիարակությունն ու ժառանգությունն ապահովում են արժանապատվության որոշակի տեսակ, որը բարձր ու վեր է Սթիվենսի անձնականից։

Սեր և հարաբերություններ խմբագրել

Սթիվենսն ինչ-որ չափով վստահ է օրիորդ Քենթոնի զգացմունքների վրա, սակայն չի կարողանում փոխադարձաբար պատասխանել։ Օրիորդ Քենթոնի արարքները հաճախ նրան մտատանջության մեջ են գցում, սակայն ի մի բերելով ամբողջ տեղի ունեցածը, նա հասկանում է, որ կորցրել է իրենց հարաբերությունների հնարավորությունը։ Այնուամենայնիվ, Սթիվենսը երբեք չի կարողանում ամբողջապես ընկալել իր զգացմունքներն օրիորդ Քենթոնի հանդեպ` պնդելով միայն, որ դրանք «գերազանց մասնագիտական հարաբերություններ են»։ Սա ոչ միայն նրա սոցիալական կարգավիճակի հակասությունների արդյունքն է, այլ նաև` նրա զսպված էմոցիոնալ կյանքի, որը նրան հետ է պահում։ Նա միայն վերջում է գիտակցում իր կորցրած ողջ հնարավորությունը։

Ընդունելություն խմբագրել

  • Օրվա մնացորդը վեպը հետպատերազմական Բրիտանիայի ամենաբարձր գնահատվող վեպերից մեկն է։ 1989 թվականին գիրքը ստացել է Բուքերյան մրցանակ, ինչը անգլալեզու աշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է[2]։
  • Բրայան Քունդրեի (Ստենֆորդի համալսարան)ի կողմից կազմված ցանկում այն համարվել է 20-րդ դարի անգլալեզու լավագույն վեպերից մեկը[3]։
  • 2006 թվականին "The Observer"-ը հարցում է արել 150 գրողների ու գրական քննադատների` քվեարկել լավագույն բրիտանական, իռլանդական նովելի համար` գրված 1980-2005 թվականներին, «Օրվա մնացորդը» եղել է ութերորդ տեղում[4]։
  • 2007 թվականին «Օրվա մնացորդը» ներառվել է Guardian-ի «Գրքեր, առանց որոնց դու չես կարող ապրել» գրքերի ցանկում[5], նաև 2009 թվականին ներառվել է «1000 գիրք, որոնք պետք է կարդալ»[6]։
  • Գիրքն Իսիգուրոյի ամենահայտնի գիրքն է[7]։

Ադապտացիա խմբագրել

  • Գրքի հիման վրա է նկարահանվել «Օրվա մնացորդը» ֆիլմը, որտեղ խաղում են Էնթոնի Հոփքինսն (Սթիվենս) ու Էմմա Թոմփսոնը (Օրիորդ Քենթոն)։ Ֆիլմը ներկայացվել է ութ անվանակարգերում։
  • BBC Radio 4-ը ձայնագրել է 2 ժամանոց դրվագներ, որը հեռարձակվել է 2013 թվականի օգոստոսի 8-ին և 15-ին[8][9]։
  • «Օրվա մնացորդը» երաժշտական ադապտացիա[10][11][12][13][14][15],

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Analysis of The Remains of the Day», Spark notes.
  2. «The Remains of the Day». Man Booker Prize. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  3. Brian Kunde (2005 թ․ հունիսի 24). «The Best English-Language Fiction of the Twentieth Century: A Composite List and Ranking». Stanford University. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
  4. Robert McCrum (2006 թ․ հոկտեմբերի 8). «What's the best novel in the past 25 years?». London: The Observer. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
  5. «* Books you can't live without: the top 100». London: The Guardian. 2007 թ․ մարտի 1. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
  6. «1000 Novels Everyone Must Read: The Definitive List». The Guardian. London. 2009 թ․ հունվարի 23.
  7. «Kazuo Ishiguro, a Nobel laureate for these muddled times». The Economist. 2017 թ․ հոկտեմբերի 5.
  8. Jim Friel (2008 թ․ մայիսի 19). «Programme Leader of the MA in Writing». Liverpool John Moores University. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
  9. «Biography for Ian McDiarmid». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
  10. AFP, Remains of the Day musical opens in London (news article), Google, Արխիվացված է օրիգինալից 2010-09-08-ին, Վերցված է 2017-10-09-ին
  11. «Musical of The Remains of the Day to première», The Stage (news story), UK.
  12. Walker, Tim (28 May 2009), «It's Remains of the Day the musical for Kazuo Ishiguro», The Telegraph (news), The Daily Telegraph, London{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. «The Remains of the Day», The Stage (review), UK.
  14. «Songs for English reserve in The Remains of the Day», This is London (review), UK, Արխիվացված է օրիգինալից 2010-09-09-ին, Վերցված է 2017-10-09-ին.
  15. The Financial Times, UK.

Արտաքին հղումներ խմբագրել

Գրական վերլուծություններ խմբագրել

Մասնագիտական-ակադեմիական վերլուծություն.