Օրիոն Ժունկերաս

իսպանացի քաղաքական գործիչ

Օրիոլ Ժունկերաս (կատ.՝ Oriol Junqueras, ապրիլի 11, 1969(1969-04-11)[4][5][2], Սանտ Անդրեու դե Պալոմար[6][4]), կատալոնացի պետական և քաղաքական գործիչ, ակադեմիկոս, բուն մասնագիտությամբ՝ պատմաբան[9]։ Եղել է Սան Վիսենտե դելս Օրտսի քաղաքապետը, իսկ 2016-2017 թվականներին՝ Կատալոնիայի առաջին փոխնախագահը։ Պաշտոնից ազատվել է Կատալոնիայի անկախության հռչակումից հետո, որին հաջորդել է պաշտոնական Մադրիդի կողմից կատալոնական կառավարության լուծարումն ու նոր կառավարության ձևավորումը։ Ներկայումս ղեկավարում է Կատալոնիայի քաղաքական դաշտում մեծ ազդեցություն ունեցող «Կատալոնիայի հանրապետական ձախերի» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։

Օրիոլ Ժունկերաս
Oriol Junqueras
Դրոշ
Դրոշ
Կատալոնիայի փոխնախագահ
Նախորդող Նեուս Մունտե
Հաջորդող Պերե Արագոնես
 
Կուսակցություն՝ Կատալոնիայի հանրապետական ձախեր[1][2]
Կրթություն՝ Բարսելոնայի ինքնավար համալսարան (2002)[2] և Բարսելոնայի համալսարան[2]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, պատմաբան, համալսարանի դասախոս, գրող և սցենարիստ
Դավանանք կաթոլիկություն[3]
Ծննդյան օր ապրիլի 11, 1969(1969-04-11)[4][5][2] (54 տարեկան)
Ծննդավայր Սանտ Անդրեու դե Պալոմար[6][4]
Քաղաքացիություն  Իսպանիա[7]
Ի ծնե անուն կատ.՝ Oriol Junqueras i Vies
Ամուսին Neus Bramona?[8]
 
Կայք՝ junqueras.cat
 
Ինքնագիր Изображение автографа

Օրիոլ Ժունկերասը ծնվել է 1969 թվականին Բարսելոնայում։ Ավարտել է Բարսելոնայի ինքնավար համալսարանի պատմության ֆակուլտետը։ Որպես Իսպանիայից Կատալոնիայի անկախության կողմնակից, Ժունկարեսը միացել է Կատալոնիայի հանրապետական ձախերի կուսակցությանը։ 2007 թվականին ընտրվել է Սան Վիսենտե դելս Օրտսի քաղաքապետ, իսկ 2011-ին՝ վերընտրվել նույն պաշտոնում։ 2009 թվականին ընտրվել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր և այդ պաշտոնում հանդես է եկել մինչև 2012 թվականի հունվարը։ 2016 թվականի հունվարին ընտրվել է Կատալոնիայի ժեներալիտետի փոխնախագահ։

Դեմ գնալով ԻԹ սահմանադրական դատարանի որոշմանը՝ 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվում է հանրաքվե և երկիրը հռչակվում է Մադրիդի կառավարությունից անկախ։ Արդյունքում՝ իսպանացի իրավապահները կիրառում են սահմանադրության 51-րդ հոդվածը և ցրում ժեներալիտետը։ Հաջորդիվ բազում կատալոնացի գործիչներ՝ այդ թվում և Օրիոն Ժունկերասը, ձերբակալվում են[10]։

Վաղ տարիների կյանք և ընտանիք խմբագրել

Օրիոն Ժունկերասը ծնվել է 1969 թվականի ապրիլի 11-ին Իսպանիայի Կատալոնիա ինքնավար համայնքի մայրաքաղաք Բարսելոնայի Սանտ Անդրեու դե Պալոմար արվարձանում[11][12][13]։ Նրա հայրը եղել է ավագ դպրոցի ուսուցիչ, իսկ մայրը՝ բուժքույր[14]։ Երկու տարեկան հասակում նա իր ընտանիքի հետ տեղափոխվում է Սան Վիսենտե դելս Օրտս։ Դպրոցն ավարտելուց հետո Օրիոնի ծնողները վերջինիս ուղարկում են Բարսելոնայի իտալական լիցեյում ուսանելու, որտեղ էլ ապագա քաղաքական գործիչը սովորում է իտալերեն։ Փոքր տարիքում նա աշխատել է փոքրիկ բնակավայրի նուշի և ձիթապտղի այգիներում։ Ինչպես Ժունկերասների ընտանիքի մյուս անդամները, այնպես էլ Օրիոնը, դավանում է կաթոլիկ քրիստոնեություն։

Օրիոն Ժունկերասը սկսել է աջակցել Կատալոնիայի անկախության շարժմանը դեռևս ութ տարեկան հասակում։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո նա ընդունվում է Բարսելոնայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, որտեղ դառնում է ուսանողական միության ակտիվիստ։ Շուտով որոշ հանգամանքներից ելնելով Օրիոնը ստիպված է լինում շարունակել կրթությունը մեկ այլ ուսումնական հաստատությունում՝ Բարսելոնայի ինքնավար համալսարանում։ Այստեղ ուսանելուց հետո նա ստանում է պատմագիտության բակալավրի աստիճան։ 2002 թվականին պաշտպանում է գիտական թեզ՝ «Կատալոնիայի տնտեսական մտածողություն» թեմայով[15]։

Ակադեմիական տարիներ խմբագրել

Օրիոն Ժունկերասը ծավալել է նաև ակադեմիական գործունեություն։ Բարձրագույն և մագիստրոսական կրթություն ստանալուց հետո նա սկսել է դասավանդել Բարսելոնայի ինքնավար համալսարանի ժամանակակից շրջանի պատմության ամբիոնում։ Նա դասավանդել է երկու առարկաներ՝ «Արևելյան Ասիայի ժամանակակից պատմություն» և «ժամանակակից աշխարհահամակարգերի հիմքեր»։ Ըստ Ժունկերասի՝ նա դեռևս նախահամալսարանական տարիներից հետաքրքրված է եղել Չինաստանի, Ճապոնիայի և Հնդկաստանի պատմությամբ։

Հաջորդիվ աշխատել է Կատալոնիայի ռադիոյի և հեռուստատեսության տարբեր ծրագրերում, տվել բազմաթիվ հարցազրույցեր ժամանակակից քաղաքականության և պատմության վերաբերյալ։

Քաղաքական գործունեություն խմբագրել

 
Օրիոն Ժունկերասը Արթուր Մասի հետ Կատալոնիայի խորհրդարանում համաձայնագիր ստորագրելիս։

Որպես Սան Վիսենտե դելս Օրտսի քաղաքային համայնքի թեկնածու, Ժունկերը 2003 թվականին մասնակցում է տեղական ընտրություններին՝ Կատալոնիայի ձախակողմյան հանրապետականներ կուսակցության ընտրացուցակներից, սակայն չի հավաքում բավականաչափ քվեներ[16]։ 2007 թվականին ևս առաջադրվում է ձախակողմյան հանրապետականների կողմից Սան Վիսենտե դելս Օրտսի քաղաքային համայնքից[17], սակայն այս անգամ հավաքում եմ բավարար քվեներ և ստանում Կատալոնիայի խորհրդարանի պատգամավորական մանդատ[18]։ 2011 թվականին Ժունկերասը վերընտրվում է խորհդարանի պատգամավորի պաշտոնում[19]։ Ընտրություններին մասնակցելու նպատակով Ժունկերասը միանում է ընդդիմադիր շարժմանը, մասնավորապես՝ «Կոնվերգենցիա և միություն» (CiU) և «Կատալոնիա կանաչների» միասնական և այլընտրանքային ձախակողմյան քաղաքական ուժերի ստեղծած կոալիցիային[20][21][22]։ Այսպիսով՝ Օրիոնը վերընտրվում էէ 2015 թվականին ևս և ամրապնդում իր դիրքերը Կատալոնիայի բարձրագույն օրենսդիր մարմնում[23]։

2009 թվականի եվրոպական խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ժունկերասը առաջադրվում է որպես կանաչների կուսակցության թեկնածու և ստանում Եվրոպական խորհրդարանի պատգամավորական մանդատ[24]։ 2011 թվականին առաջնորդել է նաև Կատալոնիայի ձախակողմյան շարժումը։ 2012 թվականին վերընտրվելուց մեկ տարի անց՝ 2013-ին[25][26], Օրիոնը նշանակվում է Կատալոնիայի խորհրդարանի ընդդիմության շարժման ղեկավար[27][28][29]։ Օրիոն Ժունկերասը 2015 թվականի տարածաշրջանային ընտրություններին մասնակցում է որպես «Ժուն պել սի» դաշինքի թեկնածու[30]։ Այդ տարում Օրիոնը նշանակվում է Կատալոնիայի առաջին փոխնախագահ, ինչպես նաև էկոնոմիկայի և ֆինանսների նախարար[31][32][33][34]։

Իսպանիայի սահմանադրական ճգնաժամ խմբագրել

2017 թվականի հունիսին Կատալոնիայի նախագահ Կառլես Պուչդեմոնը հայտարարում է, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 1-ին[35][36]։ Կատալոնիայի խորհրդարանն այդ կապակցությամբ ընդունում է համապատասխան օրինագիծ, առ այն, որ հանրաքվեն հիմնված կլինի Կատալոնիայի բնակչության ազատ դիրքորոշման և կամահայտնության վրա[37][38]։ Հաջորդ օրը Իսպանիայի Թագավորության Սահմանադրական դատարանը կասեցնում է գործընթացը, օրենսդրությունը ճանաչում առ ոչինչ և սառեցնում հանրաքվեի ծրագրերը[39][40]։ Իսպանիայի հատուկ մարմինները՝ առաջնորդվելով բացառիկ սահմանադրական իրավունքներով, խափանում են հանրաքվեի կազմակերպումը և կալանավորում համապատասխան գործողությունների մեջ ներքաշված պաշտոնյաներին[41][42]։ Չնայած դրան, հանրաքվեն այնուամենայնիվ անցկացվում է և որոշվում է Կատալոնիան հռչակել Մադրիդի կենտրոնական կառավարությունից անկախ (անկախացմանը կողմ է քվեարկել բնակչության 92%-ը)[43][44][45][46]։ Քվեարկությունների ընթացքում վիրավորվել է շուրջ 900 մարդ, քանզի իսպանական ոստիկանությունը բռնույթուն է կիրառել՝ փորձելով կանխել քվեարկության գործընթացը[47][48][49]։

Հանրաքվեի արդյունքում 2017 թվականի հոկտոմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը հանդիսավոր կերպով Կատալոնիան հռչակում է հանրապետական կառավարմամբ անկախ, սոցիալական, ժողովրդավարական, իրավական և ինքնիշխան պետություն՝ Իսպանիայի Թագավորության կազմից դուրս[50][51]։ Իսպանիայում սկսվում է սահմանադրական ճգնաժամ։ Իսպանիայի սենատը գրեթե անմիջապես դիմում է երկրի «Սահմանադրություն» մայր օրենքի 155-րդ հոդվածին[52][53], որը բովանդակված է նախատեսում է հետևյալը․

  Կառավարությունն իրավունք ունի երկրի Սենատից ստանալ թույլտվություն՝ բոլոր 17 ինքնավար մարզերի օրենսդիր իշխանության մարմինների կողմից ընդունված ազգային օրենսդրությունների նկատմամբ վետո կիրառելու իրավունք  

Այսպիսով՝ Իսպանիայի կենտրոնական կառավարությունը Կատալոնիային զրկում է ինքնավարությունից[54][55]։ Մարիանո Ռախոյը իսկ երկրամասի ղեկավարումը հանձնում Իսպանիայի փոխվարչապետին։ Այնուհետև, նա ձեռնամուխ է լինում Կատալոնիայի խորհրդարանի ցրմանն ու տարածաշրջանային նոր ընտրությունների անցկացմանը[56][57]։ Կատալոնիայի նախկին կառավարության մի մասը՝ այդ թվում և Օրիոն Ժունկերասը, ձերբակալվում է։ Ժունկերասի դեմ առաջադրվում է անօրինական ապստամբության, խռովությունների և պետական միջոցների ու լծակների չարաշահման մեղադրանք, որը քննվում է հատուկ դատական վարույթում[58]։

Կալանք խմբագրել

2017 թվականի նոյեմբերի 2-ին Իսպանիայի ազգային դատարանի դատավոր Կարմեն Լամելան ընդունում է Ժունկերասին և յոթ այլ կատալոնացի նախարարներին կալանավորելու մասին վճիռ[59][60][61]։ Կալանավորված նախարարները բաժանվում և ուղարկվում են հինգ տարբեր բանտեր[62]։ Նախարարներից Սանտի Վիլան Էստեմերայի բանտում մեկ օր անցկացնելուց հետո ազատ է արձակվում։ Դա պայմանավորված էր նախ և առաջ 50 հազար եվրո գրավով, ինչպես նաև այն հանգամանքով, որ Կատալոնիայի անկախության հռչակման նախորդ գիշերը վերջինս հրաժարակն էր տվել[63][64]։ Ժունկերասը բանտում լինելով հանդերձ մասնակցում է 2017 թվականի տարածաշրջանային ընտրություններին և վերընտրվում խորհրդարանում։ Կուսակցական ընտրություններում ևս Օրիոնը պահպանում է իր խիստ մեծամասնությունը[65]։

Մարտի 7-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը իսպանական իշխանություններին հիշեցնում է, որ «նախնական կալանքի տակ պահելը պետք է համարվի վերջին միջոց»` անդրադառնալով հանրաքվեի անցկացումից հետո ձերբակալված կատալոնական քաղաքական գործիչներին և ակտիվիստներին[66]։

Անձնական կյանք խմբագրել

2013 թվականին Ժունկերան ամուսնացել է դպրոցի ուսուցչուհի Նեուս Բրամոնայի հետ[67][68]։ Նրանք ունեն երկու զավակ՝ մեկ որդի և մեկ դուստր[69][70]։

Գիտական աշխատություններ խմբագրել

  • Els Catalans i Cuba (1998, Proa)[71]
  • Catalunya, Espanya, Cuba: Centres i Perifèries (1999, Graó)[72]
  • Manel Girona, el Banc de Barcelona i el Canal d'Urgell: Pagesos i Burgesos en l'Articulació del Territori (2003, Pagès Maria Antònia Martí Escayol)[73]
  • Guerres dels Catalans (2005, Mina, co-author Enric Calpena i Ollé)[74]
  • Guerra, Economia i Política a la Catalunya de l'Alta Edat Moderna (2005, Farell)[75]
  • Economia i Pensament Econòmic a la Catalunya de l'Alta Edat Moderna: 1520-1630 (2006, Autonomous University of Barcelona)[76]
  • Camí de Sicília: l'Expansió Mediterrània de Catalunya (2008, Cossetània Edicions)[77]
  • Les Proclames de Sobirania de Catalunya (1640-1939) (2009, Farell Editors, co-authors Adrià Cases & Albert Botran)[78]
  • Converses amb Oriol Junqueras: Una Actitud per fer Avançar el País (2011, Viena, co-author Bernat Ferrer i Frigola)[79]
  • Història del Japó (2011, Editorial UOC, co-authors Dani Madrid i Morales, Guillermo Martínez Taberner & Pau Pitarch Fernández)[80]
  • Revoltats (2015, Ara Llibres, co-author Justo Molinero Calero)[81]
  • Sublevados (2015, Ara Llibres, co-author Justo Molinero Calero)[82]

Ընտրությունների պատմություն խմբագրել

Օրիոն Ժունկերասի ընտրությունների պատմություն
Ընտրություն անվանում Ընտրատարածք Կուսակցություն Կոալիցիոն դաշնակից Հ․ Արդյունք
2003 տեղական Սան Վիսենտե դելս Օրտս Հանրապետական ձախեր Հանրապետական ձախեր-ակորդ մունիցիպալ ընտրված
2007 տեղական Սան Վիսենտե դելս Օրտս Հանրապետական ձախեր Հանրապետական ձախեր-ակորդ մունիցիպալ 1 ընտրված
2009 եվրոպական Իսպանիա Հանրապետական ձախեր Եվրոպայի կանաչներ 1 ընտրված
2011 տեղական Սան Վիսենտե դելս Օրտս Հանրապետական ձախեր Ժունտ պեր Սանտ Վիսենս 1 ընտրված
2012 ռեգիոնալ Բարսելոնա Հանրապետական ձախեր Հանրապետական ձախեր-Կատալոնիա՝ այո 1 ընտրված
2015 տեղական Սան Վիսենտե դելս Օրտս Հանրապետական ձախեր Ժունտ պեր Սանտ Վիսենս 1 ընտրված
2015 ռեգիոնալ Բարսելոնա Հանրապետական ձախեր Ժունտ պել սի 5 ընտրված
2017 ռեգիոնալ Բարսելոնա Հանրապետական ձախեր Հանրապետական ձախեր-Կատալոնիա՝ այո 1 ընտրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.esquerra.cat/ca/oriol-junqueras
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 H. Sr. Oriol Junqueras i ViesParliament of Catalonia.
  3. Junqueras: "Dedico mi tiempo a la reflexión y, como católico, a la oración" / El Español
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.europarl.europa.eu/meps/en/96708/ORIOL_JUNQUERAS+VIES_home.html
  5. 5,0 5,1 https://memopol.lqdn.fr/europe/parliament/deputy/OriolJunquerasVies/
  6. 6,0 6,1 6,2 http://www.vilaweb.cat/noticia/4197083/20140610/alfred-bosch-id-rather-build-in-barcelona-than-resist-in-madrid.pdf
  7. https://web.archive.org/web/20190428121322/https://www.parlament.cat/web/composicio/diputats-fitxa/index.html?p_codi=1604
  8. https://twitter.com/junqueras/status/1076219198580363265
  9. Junqueras, Oriol; Mejide, Risto. «Oriol Junqueras, a Risto: "Me veo como presidente de Cataluña"» (իսպաներեն). Cuatro. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին. «In my ID it says I'm Spanish, At this time I'm a Spanish citizen from a legal point of view»
  10. Llarena cierra el sumario del ‘procés’ y suspende como diputados a Puigdemont y Junqueras Published by El País, 10 July, 2018, retrieved 10 July 2018
  11. «MEPs: Oriol JUNQUERAS VIES». Strasbourg, France: European Parliament. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  12. Ruiz Valdivia, Antonio (2014 թ․ սեպտեմբերի 16). «13 cosas que no sabías de Oriol Junqueras». HuffPost (Spanish). Madrid, Spain. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Espartero, Marta (2017 թ․ դեկտեմբերի 12). «Tal como eran de niños: la cara desconocida de los candidatos a la Generalitat». El Español (Catalan). Madrid, Spain. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Oriol Junqueras, un historiador y ferviente católico al frente de las cuentas catalanas». El Economista (Spanish). Madrid, Spain. EFE. 2016 թ․ հունվարի 14. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Oriol Junqueras: De las aulas al ruedo político». La Vanguardia (Spanish). Barcelona, Spain. 2009 թ․ հունիսի 7. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Consulta de Resultados Electorales: Municipales / Mayo 2003 - Mun. Sant Vicenç dels Horts» (Spanish). Madrid, Spain: Ministry of the Interior. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Consulta de Resultados Electorales: Municipales / Mayo 2007 - Mun. Sant Vicenç dels Horts» (Spanish). Madrid, Spain: Ministry of the Interior. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. Minder, Raphael (2012 թ․ դեկտեմբերի 19). «Spain: Separatist Parties in Accord». The New York Times. New York, U.S.A. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  19. «Consulta de Resultados Electorales: Municipales / Mayo 2011 - Mun. Sant Vicenç dels Horts» (Spanish). Madrid, Spain: Ministry of the Interior. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. Tremlett, Giles (2012 թ․ դեկտեմբերի 13). «Catalonia joins Scotland in push for 2014 independence vote». The Guardian. London, U.K. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  21. Buck, Tobias (2012 թ․ դեկտեմբերի 19). «Catalonia referendum set for 2014». Financial Times. London, U.K. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  22. Nualart Casulleras, Josep; Castro, Liz (2012 թ․ դեկտեմբերի 18). «CiU and ERC come to an agreement in Catalonia: Referendum in 2014». VilaWeb. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  23. «Consulta de Resultados Electorales: Municipales / Mayo 2015 - Mun. Sant Vicenç dels Horts» (Spanish). Madrid, Spain: Ministry of the Interior. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «Consulta de Resultados Electorales: Municipales / Parlament Europeo Junio 2009 - Candidatos Electos» (Spanish). Madrid, Spain: Ministry of the Interior. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «Oriol Junqueras, nomenat cap de l'oposició malgrat crítiques del PSC i ICV ("Oriol Junqueres named Leader of the Opposition despite the criticism of the PSC and ICV"» (Catalan). El Punt-Avui. 2013 թ․ հունվարի 9. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. Phillips, Braden (2012 թ․ դեկտեմբերի 19). «Catalan separatists push referendum, Madrid will try to block». Reuters. London, U.K. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  27. «Eleccions al Parlament de Catalunya 2012: Candidats electes» (PDF) (Catalan). Departament de Governació, Administracions Públiques i Habitatge, Generalitat de Catalunya. էջ 1. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. «Catalan Independence Leader Vows Never to Quit Fight». NDTV. New Delhi, India. Agence France-Presse. 2014 թ․ հուլիսի 2. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  29. Hedgecoe, Guy (2014 թ․ նոյեմբերի 1). «Junqueras skilfully surfs Catalan independence wave». The Irish Times. Dublin, Ireland. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  30. «Eleccions al Parlament de Catalunya 2015: Candidats electes» (PDF) (Catalan). Departament de Governació, Administracions Públiques i Habitatge, Generalitat de Catalunya. էջ 1. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  31. «Catalan separatists to form regional government after president steps aside». The Guardian. London, U.K. Agence France-Presse. 2016 թ․ հունվարի 10. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  32. «Pro-independence forces reach an agreement and Artur Mas won't be president». Catalan News Agency. Barcelona, Spain. 2016 թ․ հունվարի 9. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  33. «New Catalan leader takes office but won't swear loyalty to King or Spain». The Local. Stockholm, Sweden. Agence France-Presse. 2016 թ․ հունվարի 13. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  34. «New Catalan Government set to work». Catalan News Agency. Barcelona, Spain. 2016 թ․ հունվարի 14. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  35. Dowsett, Sonya (2017 թ․ հունիսի 9). «Catalonia calls October referendum on independence from Spain». Reuters. London, U.K. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  36. «Tensions grow in Spain as Catalonia independence referendum confirmed». The Daily Telegraph. London, U.K. 2017 թ․ հունիսի 9. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  37. «Catalonia's lawmakers give nod to independence referendum». Deutsche Welle. Bonn, Germany. 2017 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  38. Mortimer, Caroline (2017 թ․ հոկտեմբերի 1). «Catalan independence referendum: '844 injured in clashes with police', says regional government». The Independent. London, U.K. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  39. «Spain's constitutional court suspends Catalan referendum law: court source». Reuters. London, U.K. 2017 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  40. Strange, Hannah (2017 թ․ սեպտեմբերի 7). «Spain's constitutional court suspends Catalan referendum law». The Daily Telegraph. London, U.K. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  41. Jones, Sam; Burgen, Stephen (2017 թ․ սեպտեմբերի 21). «Spain crisis: 'stop this radicalism and disobedience,' PM tells Catalan leaders». The Guardian. London, U.K. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  42. Castillo, Raquel; Edwards, Sam (2017 թ․ սեպտեմբերի 20). «Spanish police raid Catalan government to halt banned referendum». Reuters. London, U.K. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  43. «Catalonia's bid for independence from Spain explained». BBC News. London, U.K. 2017 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  44. Jones, Sam; Burgen, Stephen (2017 թ․ հոկտեմբերի 2). «Catalan leader calls for mediation with Spain over independence». The Guardian. London, U.K. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  45. «Catalan crisis: Spain's Rajoy vows to end 'separatist havoc'». BBC News. London, U.K. 2017 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  46. McGuinness, Alan (2017 թ․ հոկտեմբերի 11). «Spain calls emergency meeting after Catalonia declares independence». Sky News. London, U.K. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  47. «Catalonia referendum: Madrid representative apologises for police violence during vote». ABC News. Sydney, Australia. Reuters. 2017 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  48. Child, David (2017 թ․ հոկտեմբերի 3). «Catalan vote: Claims of Spanish police brutality probed». Al Jazeera. Doah, Qatar. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  49. «Catalan referendum: Catalonia has 'won right to statehood'». BBC News. London, U.K. 2017 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  50. «Catalans declare independence as Madrid imposes direct rule». BBC News. London, U.K. 2017 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  51. «Catalonia declares independence as Spain prepares to impose direct rule». The Independent. London, U.K. 2017 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  52. Jones, Sam; Burgen, Stephen; Graham-Harrison, Emma (2017 թ․ հոկտեմբերի 28). «Spain dissolves Catalan parliament and calls fresh elections». The Guardian. London, U.K. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  53. Burgess, Sanya (2017 թ․ հոկտեմբերի 27). «Catalan votes for independence as Madrid approves direct rule». The National. Abu Dhabi, U.A.E. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  54. «Catalonia independence: Rajoy dissolves Catalan parliament». BBC News. London, U.K. 2017 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  55. Smith-Spark, Laura; Rebaza, Claudia (2017 թ․ հոկտեմբերի 28). «Catalonia government dissolved after declaring independence from Spain». CNN. Atlanta, U.S.A. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  56. «Charges of rebellion and sedition called for by Spain's attorney general against Puigdemont and other Catalan officials». The Local. Stockholm, Sweden. 2017 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  57. Newton, Creede (2017 թ․ հոկտեմբերի 30). «Spain prosecutor files charges against Catalan leaders». Al Jazeera. Doha, Qatar. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  58. Baynes, Chris (2017 թ․ հոկտեմբերի 30). «Catalonia independence: Spanish state prosecutor says Catalan leaders will be charged with rebellion, sedition and misuse of public funds». The Independent. London, U.K. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  59. «Catalonia crisis: Protests as ex-ministers held in Spanish custody». BBC News. London, U.K. 2017 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  60. Jones, Sam (2017 թ․ նոյեմբերի 2). «Spanish judge jails eight members of deposed Catalan government». The Guardian. London, U.K. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  61. Minder, Raphael (2017 թ․ նոյեմբերի 2). «Spanish Judge Jails 8 Catalan Separatists Before Trial». The New York Times. New York, U.S.A. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  62. «Eight deposed Catalan ministers sent to prison without bail». Catalan News Agency. Barcelona, Spain. 2017 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  63. «Jailed Catalonia leader Santi Vila to leave jail after paying bail». Reuters. London, U.K. 2017 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  64. Liñán, Gemma (2017 թ․ նոյեմբերի 3). «Former Catalan minister Santi Vila leaves prison on 50,000 euro bail». El Nacional. Barcelona, Spain. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  65. «Supreme Court postpones decision over whether to release jailed Catalan leaders until Monday». Catalan News Agency. Barcelona, Spain. 2017 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  66. «High Commissioner's global update of human rights concerns». OHCHR. 2018 թ․ մարտի 7. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  67. «Arrimadas, Junqueras, Albiol, Riera y Puigdemont: su vida familiar, a examen». El Mundo (Spanish). Madrid, Spain. 2017 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  68. Pina, Marina (2014 թ․ նոյեմբերի 17). «El anhelo «ilegal» de Junqueras para su segundo hijo». ABC (Spanish). Madrid, Spain. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  69. Taules, Silvia (2015 թ․ ապրիլի 20). «Nace Joana, la segunda hija de Oriol Junqueras». El Mundo (Spanish). Madrid, Spain. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  70. «Oriol Junqueras repeteix paternitat amb el naixement de Joana». El Periódico de Catalunya (Catalan). Barcelona, Spain. 2015 թ․ ապրիլի 18. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  71. «Els catalans i Cuba». Google Books. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  72. «Catalunya, Espanya, Cuba: centres i perifèries». Google Books. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  73. «Manel Girona, el Banc de Barcelona i el Canal d'Urgell: pagesos i burgesos en l'articulació del territori». Google Books. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  74. «Guerres dels catalans». Google Books. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  75. «Guerra, economia i política a la Catalunya de l'alta Edat Moderna». Google Books. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  76. «Economia i pensament econòmic a la Catalunya de l'alta edat moderna: 1520-1630». Google Books. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  77. «Camí de Sicília: l'expansió mediterrània de Catalunya». Google Books. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  78. «Les Proclames de Sobirania de Catalunya (1640-1939)». Google Books. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  79. «Converses amb Oriol Junqueras: una actitud per fer avançar el país». Google Books. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  80. «Història del Japó». Google Books. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  81. «Revoltats». Google Books. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  82. «Sublevados». Google Books. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.