Օրիմբեկ Ախմետբեկի Ժաուտիկով (Орымбек Ахметбекұлы Жәутіков, մայիսի 11, 1911(1911-05-11)[1], Կոունրադսկի շրջան, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 15, 1989(1989-05-15)[1], Ալմաթի, ԽՍՀՄ[1]), խորհրդային գիտնական, ֆիզիկամաթեատիկական գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր (1961), Ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1962), գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1974

Օրիմբեկ Ժաուտիկով
Орымбек Жәутіков
Ծնվել էմայիսի 11, 1911(1911-05-11)[1]
Կոունրադսկի շրջան, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 15, 1989(1989-05-15)[1] (78 տարեկան)
Ալմաթի, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Ղազախստանի ազգային մանկավարժական համալսարան[1], Ղազախստանի ազգային մանկավարժական համալսարան և Ղազխստանի գիտությունների ազգային ակադեմիա
Գործունեության ոլորտդիֆերենցիալ հավասարումների տեսություն
Ալմա մատերՂազախստանի ազգային մանկավարժական համալսարան (1934)[1] և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1941)[1]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1]
Գիտական ղեկավարIsidor Natanson?
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրական տվյալներ խմբագրել

1911 թ. մայիսի 1-ին ծնվել է Օրիմբեկ Ախմետբեկի Ժաուտիկովը։ Օրիմբեկը դեռ 4 տարեկան էր, երբ մահացավ մայրը, իսկ արդեն 1921 թվականից որբացավ։ 10 տարեկան հասակում ստանում է նախնական գիտելիքներ։

1920 թվականից մինչև 1930 թ. սկզբում սովորել է աուլի, ապա Կարկարալինսկ քաղաքի I և II աստիճանների դպրոցներում։

1934 թ.ավարտել է Աբայի անվան Ղազախստանի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը և ուսման մեջ առաջադիմելու համար մնացել ինստիտուտում որպես ասիստենտ։ Հետագայում աշխատեց որպես ավագ դասախոս, դոցենտ, ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան և ինստիտուտի տնօրենի տեղակալ գիտա-ուսումնական մասով։

1939 թ. Լենինգրադում Օ. Ա. Ժաուտիկովը սկսեց իր գիտական գործունեությունը որպես ասպիրանտ Լենինգրադի պետական համալսարանի հայտնի մաթեմատիկոս, պրոֆեսոր Իսիդոր Պավլովի Նատանսոնի մոտ։ Իր գիտական հետաքրքրությունները ձևավորվեցին այնպիսի հայտնի գիտնական-մաթեմատիկոսների ազդեցության ներքո, ինչպիսիք էին Վլադիմիր Իվանի Սմիրնովը, Լեոնիդ Վիտալիի Կանտորովիչը, Նիկոլայ Պավլովի Երուգինը, Ն. Ա. Արտյոմովը և այլք։ Սակայն 1941 թվականի հունիսի 22-ին սկսված Մեծ հայրենական պատերազմը թույլ չտվեց շարունակել ուսումը ասպիրանտուրայում։

1941 թվականից Օ. Ա. Ժաուտիկովը արդյունավետ համագործակցեց Կազանից Ալմա-Աթա տեղափոխված Կ. Պ. Պերսիդսկու հետ, ով նշանավոր ռուս մաթեմատիկոս Ա. Մ. Լյապունովի կայունության տեսության գիտական գաղափարների շարունակողն էր։

1944 թ. հաջողությամբ պաշտպանեց «Որոշ հարցեր շարժման կայունության տեսությունից Լյապունովի իմաստով» թեմայով թեկնածուական ատենախոսությունը, որում ընդհանրացրեց Լյապունովի և Չետաևի թեորեմաները սովորական դիֆերենցիալ հավասարումների համակարգերի լուծման անկայունության մասին, ինչպես նաև ստացվեցին մի շարք արդյունքներ, որոնք զարգացրեցին Վ. Ս. Վեդրովի հետազոտությունները և վերաբերվում են այսպես կոչված կապակցված համակարգերի լուծման կայունությանը։

1945 թ. Օ. Ա. Ժաուտիկովը ղազախ գիտնականների պատվիրակության կազմում մեկնում է Մոսկվա արդեն իսկ գործող ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի մասնաճյուղի հիման վրա Ղազախստանի ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի կառուցվածքի և հաստիքների հաստատման նպատակով։ Այդ ընթացքում Մոսկվայում և Լենինգրադում նա հանդիպում է ակադեմիկոսներ Ի. Մ. Վինոգրադովի, Վ. Ի. Սմիրնովի, Ի. Վ. Պետրովսկու և այլ գիտնականների հետ քննարկելու ապագա մաթեմատիկայի և մեխանիկայի Սեկտորի պրոբլեմների և թեմատիկայի մասին, որի բացումը պլանավորված էր ապագա Ղազախստանի ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հիմքի վրա և ամբողջ սրտով աջակցվում էր այդ գիտնականների կողմից։ Այն բացվեց նույն թվականի մարտի 1-ին, իսկ ինքը սկզբում աշխատեց որպես ավագ գիտաշխատող։

1951 թվականից Գիտությունների ակադեմիայում աշխատեց մաթեմատիկայի և մեխանիկայի Սեկտորի վարիչ։ Այդ ընթացքում նա մեծ ուշադրություն դարձրեց հանրապետությունում բարձր որակով գիտական և մանկավարժական կադրերի պատրաստմանը։

1961 թ. Օ. Ա. Ժաուտիկովը պաշտպանեց դոկտորական թեզը «Հաշվելի դիֆերենցիալ հավասարումների համակարգի հետազոտման տեսություն» թեմայով։

1965 թվականից մինչև 1987 թվականը վարել է Մաթեմատիկայի ինստիտուտի սովորական դիֆերենցիալ հավասարումների լաբորատորիան։

1974 թ. Կ. Գ. Վալեևի հետ համատեղ հրապարակեցին «Անվերջ դիֆերենցիալ հավասարումների համակարգեր» մենագրությունը։ Այս մենագրության արժեքը այն էր, որ նրանում հավաքված էին անվերջ դիֆերենցիալ հավասարումների համակարգերի տեսության վերջին նվաճումները և նրանցից շատերը պատկանում են հեղինակին։ Գիրքը մեծ արձագանք գտավ ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլ ամբողջ աշխարհում։

1976 թ. այդ աշխատության համար գիտնականին շնորհվեց Ղազախստանի ԽՍՀ պետական մրցանակ գիտության և տեխնիկայի ոլորտում։ Մեծ գիտնականը հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների և գիտության ոլորտում արժանացել է Ղազախստանի ԽՍՀ բազմաթիվ պետական մրցանակների։

1989 թ. մայիսի 16-ին Օրիմբեկ Ախմետբեկի Ժաուտիկով հեռացավ կյանքից։

2005 թ. հունվարին իր անունը կրող հանրապետական ֆիզիկամաթեմատիկական հատուկ միջնակարգ դպրոց-ինտերնատում անցկացվեց դպրոցականների առաջին միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադան մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից, որին մասնակցեցին 6 պետությունների 22 թիմեր (185 աշակերտներ)։ Ամենամյա այդ միջոցառմանը ակտիվորեն մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները՝ ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտները։

Հրապարակումներ խմբագրել

Օ. Ա. Ժաուտիկով հեղինակ և համահեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների, որոնք վերաբերվում են կայունության տեսությանը, դիֆերենցիալ հավասարումների համակարգերին, ֆունկցիոնալ անալիզի մեթոդներին, առաձգական համակարգերի տատանումների խնդիրներին և այլն։ Այդպիսի աշխատություններից են՝

  • «Մաթեմատիկական անալիզի դասընթաց», 1958 թ.,
  • «Մաթեմատիկայի զարգացման պատմությունը հին ժամանակներից մինչև 12-րդ դարի սկիզբը», 1967 թ.,
  • «Դիֆերենցիալ հավասարումների անվերջ համակարգեր», 1974 թ. (համահեղինակ),
  • «Մաթեմատիկան և գիտա-տեխնիկական պրոգրեսը», 1978 թ.,
  • «Դիֆերենցիալ հավասարումների անվերջ համակարգերի տեսություն», 1978 թ. (համահեղինակ),
  • «Բարձրագույն մաթեմատիկայի ներածություն», 1984 թ. ։

Ծանոթագրություններ խմբագրել