Օրզա, հայաբնակ գյուղ Վրաստանի Ախալքալաքի շրջանում, Փարվանա գետի աջափնյակում, շրջկենտրոնից 11 կմ հս․։

Ունի հայկական միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան։ Օրզայում պահպանվել է եկեղեցի (19-րդ դար)։ Բնակիչների նախնիները եկել են էրզրումի նահանգից, 1830 թվականին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։