Բացել գլխավոր ցանկը

Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակ

Օրգովի ռադիօպտիկական աստղադիտակի տեսքը՝ գիտահետազոտական ինստիտուտի շենքի հետ։

Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակ, (տեխնիկական անվանումը՝ ՌՕԴ-54/2.6), Օրգով և Տեղեր գյուղերի միջև՝ Արագածի գիտական կենտրոնում գտնվող ռադիոօպտիկական աստղադիտակ: Նախագծվել և կառուցվել է 1975-1985 թթ. Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կողմից՝ Պարիս Հերունու ղեկավարությամբ[1][2]։ Գտնվում է ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։ Ներկայումս գործունեությունը դադարեցված է։

ՊատմությունԽմբագրել

Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցման միտքը սկզբում չի ողջունվել Մոսկվայի կողմից։ Պարիս Հերունուն ԽՍՀՄ կառավարությունն առաջարկում էր աստղադիտակը կառուցել Ղրիմում՝ Հայաստանի փոխարեն։ Հերունին շուրջ 17 տարի պայքարեց այս գաղափարի հաստատման համար։

Աստղադիտակը սկսվեց կառուցվել 1980 թվականին։ Ընտրված վայրը չուներ էլեկտրական սնուցում և ճանապարհներ, որի պատճառով զուգահեռ կառուցվում էին նաև օժանդակ շինություններ։ 1986 թվականին աստղադիտակն արդեն պատրաստ էր․ այն համարվեց գյուտ և մտցվեց ԽՍՀՄ գյուտերի Գոսռեեստր՝ «Հերունու հայելային աստղադիտակ» անվամբ[3]։ Դիտակը սկսեց շահագործվել 1987 թվականին և արդեն առաջին տարում արձանագրեց գիտական հայտնագործություն։

Աստղադիտակը գործել է նաև 90-ականներին, սակայն 2000 թվականից սկսած ֆինանսական միջոցների սղության պատճառով գործունեությունը դադարեցվել է։ Ներկայումս, չնայած աշխատունակ է, սակայն չի գործարկվում[4]։

ՏեղադրությունԽմբագրել

 
Սֆերիկ դիտակի մաս

Դիտակը գտնվում է Արագածի հարավային լանջին՝ Օրգով և Տեղեր գյուղերի միջև։ Դիտակին կից գտնվում է գիտահետազոտական ինստիտուտի շենքը և Հերունու անավարտ արևային էլեկտրակայանը, որը հետագայում անվանակոչվել է «Արև»։ Ներկայումս «Արև» էլեկտրակայանի կառույցը կիսաքանդ վիճակում է[5]։

Տեխնիկական բնութագիրԽմբագրել

Աշխարհի առաջին ռադիոօպտիկական աստղադիտակի անշարժ սֆերիկ ռադիոհայելին ուներ 54 մ տրամագիծ` 32 մ գործարկվող բացվածքով։ Առաջին անգամ այս աստղադիտակում ալեհավաքը համատեղվեց մեծ աստղադիտակի հետ։ Օպտիկական աստղադիտակի հիմնական հայելու տրամագիծը 2,6 մ էր[6]։ ՌՕԴ-ն ունի 70/100 μ մակերեսի ճշտություն, որսում է 30 մմ - 3 մմ (2 մմ) երկարություն ունեցող ալիքները[7]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Патент на изобретение № RU 1377941 А1 от 28.02.1988 — «Зеркальный радиотелескоп Геруни». Автор(ы): Геруни Парис Мисакович. Патентообладатель(и): Геруни Парис Мисакович
  2. Herouni P. M. Измеренные параметры большой антенны РОТ-54/2.6 указывают на отсутствие Большого Взрыва(անգլ.) = Measured Parameters of Large Antenna of ROT-54/2.6 Tell about Absence of Big Bang // Astrophysics : Reports. — National Academy of Sciences of Armenia, 2007. — Т. 107. — № 1. — С. 73-78.(Ստուգված է 18 Օգոստոսի 2016)
  3. «Телескоп, который построил Парис | Dalma News»։ dlmn.info (ru-RU)։ Վերցված է 2018-10-01 
  4. «Անգործության մատնված գիտական հսկան»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2018-10-01 
  5. «Պարիս Հերունիի բազմաթիվ արտոնագրերի արժանացած «Արեւ» էլեկտրակայանի ծրագիրը վտանգ»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2018-10-01 
  6. Herouni P. M. Первый радио-оптический телескоп(անգլ.) = The First Radio-Optical Telescope // Antennas and Propagation : Trans. of the Sixth International Conference ICAP-89. — Coventry, UK: IET Conference Publications, 1989. — Т. 1. — № 301. — С. 540-546. INSPEC[en] Accession Number: 3417018.(Ստուգված է 18 Օգոստոսի 2016)
  7. M. Martin, J., C. Rosolen, (1995-11-26)։ «Perspectives of the ROT 54/32/2.6 in astronomy»։ astro.asj-oa.am։ Վերցված է 2018-10-01 

ԱղբյուրներԽմբագրել