Օտրանտոյի նեղուցը (ալբ․՝ Ngushtica e Otrantos; իտալ.՝ Canale d'Otranto; խորվ.՝ Otrantska Vrata) Ադրիատիկ ծովը կապում է Հոնիական ծովի հետ և բաժանում Իտալիան Ալբանիայից: Դրա լայնությունը Պունտա Պալասկայում (Սալենտոյից արևելք), 72 կմ-ից քիչ է (45 մղոն; 39 ծովային մղոն)[1]: Նեղուցը անվանվել է իտալական Օտրանտո քաղաքի անունով:

Վլորա ծոց
Օտրանտո նավահանգիստ

ՊատմությունԽմբագրել

Վաղ ժամանակներից Օտրանտոյի նեղուցը կարևոր ռազմավարական նշանակություն ուներ: Հռոմեացիներն այն օգտագործում էին իրենց զորքերը դեպի արևելք տեղափոխելու համար: Լեգեոնները, որոնք շարժվում էին դեպի Բրունդիզիում (այժմ՝ Բրինդիզի), ունեցան միայն մեկօրյա ծովային ճանապարհորդություն դեպի ժամանակակից Ալբանիայի տարածք, այնուհետև կարող էին շարժվել դեպի արևելք՝ անցնելով Էգնատիա ճանապարհով:

 
Օտրանտոյի նեղուցը 17-րդ դարի սկզբի քարտեզի վրա:

Համաշխարհային առաջին պատերազմԽմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նեղուցը ռազմավարական նշանակություն ուներ: Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դաշնակից նավատորմերը, շրջափակելով նեղուցը, հիմնականում թեթև ուժերով և թեթև զինված ձկնորսական նավերով (այս ձկնորսները հայտնի էին որպես «դրիֆտերներ»` մարդիկ, որոնք անընդհատ տեղից տեղ են գնում և չունեն հաստատուն աշխատանք և կացարան), խանգարում էին ավստրո-հունգարական նավատորմի ազատ մուտքին Միջերկրական ծով: Արգելափակումը հայտնի էր որպես «Օտրանտոյի արգելք»:

Այնուամենայնիվ, պատնեշը անարդյունավետ էր Ադրիատիկի դեմ գործող գերմանական U-նավերի դեմ, որոնք դաշնակից պետություններին պատուհաս էին լինելու Միջերկրական ծովի պատերազմում[2]:

Երկաթե վարագույրից հետոԽմբագրել

1992-ին Ալբանիան և Իտալիան կնքեցին պայմանագիր, նրանց միջև սահմանը հստակեցվում էր:

Ալբանիայում 1997-ին տեղի ունեցած խռովությունների, Օտրանտոյի և Կարաբուրունի ողբերգության պատճառով, տնտեսական վատ պայմանների հետևանքով, գրեթե 100 մարդ, փորձելով ապօրինի հատել նեղուցը, մահացավ:

2006 թվականին Ալբանիայի կառավարությունը հանցագործությունը զսպելու համար Ալբանիայի բոլոր լճերում, գետերում և ծովերում շարժիչային ուժով շարժվող առագաստանավերի համար մորատորիում (հարկերի վճարման հետաձգում) սահմանեց[3]: Բացառություն էին կազմում միայն պետական, օտարերկրյա սեփականության իրավունք ունեցող, ձկնորսական և ռեակտիվ նավերը: 2010 թվականին մորատորիումը երկարաձգվեց ևս 3 տարով՝ մինչ 2013 թվականը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Frank K. McKinney (2007)։ The Northern Adriatic Ecosystem: Deep Time in a Shallow Sea։ Columbia University Press։ էջ 29։ ISBN 978-0-231-13242-8։ Վերցված է 6 March 2013 
  2. First World War - Willmott, H.P., Dorling Kindersley, 2003, Page 186
  3. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-06-ին։ Վերցված է 2011-02-25  Council of Ministers of the Republic of Albania, www.keshilliministrave.al, 10 August 2006.