Օտտո Կուուսինենի հուշարձան (Պետրոզավոդսկ)
Օտտո Կուուսինենի հուշարձան (ռուս.՝ Памятник Отто Куусинену), հուշարձան Ռուսաստանի Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում։ Հեղինակն է քանդակագործ Բորիս Դյուժևը։ Արձանը տեղադրվել է 1973 թվականին։
![]() Օտտո Կուուսինենի հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան և արձան |
Ճարտարապետ | Alexander Alexievich Zavarzin? |
Ստեղծում | 1973 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Պետրոզավոդսկ |
Շինության ձև | Քանդակ |
Նյութ | գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
![]() |
Պատմություն
խմբագրելԿոմունիստական կուսակցության և խորհրդային պետության, միջազգային կոմունիստական և բանվորական շարժման ֆինն և խորհրդային գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Օտտո Կուուսինենը 1918 թվականի օգոստոսին մասնակցել է Ֆինլանդիայի կոմունիստական կուսակցության ստեղծմանը և դարձել կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ։ Ֆինլանդիայից ապօրինի դուրս գալուց հետո Կուուսինենը 1921 թվականին տեղափոխվել է Խորհրդային Ռուսաստան։ 1939-1940 թվականների խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ Օտտո Կուուսինենը ղեկավարել է, այսպես կոչված, «Ֆինլանդիայի ժողովրդական կառավարությունը», որը տեղակայված էր Տերիյոկիում (այժմ՝ Լենինգրադի մարզի Զելենոգորսկ)[1]։
1940 թվականից Օտտո Կուուսինենը Կարելա-Ֆիննական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության նախագահն էր, իսկ 1957 թվականին հանրապետության՝ Կարելական ինքնավար ԽՍՀ-ի վերափոխվելուց հետո, նա եղել է ԿԻԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության նախագահ։ 1957 թվականի հունիսի 28-ին Կուուսինենն ընտրվել է ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի նախագահության անդամ և քարտուղար[1]։
Հուշարձանի նկարագրություն
խմբագրելՕտտո Կուուսինենի հուշարձանը Պետրոզավոդսկի Խորհրդային հրապարակում բացվել է 1973 թվականի հունիսի 22-ին՝ Կարելիայի մայրաքաղաքի 270-ամյակի օրը։ Օտտո Կուուսինենը պատկերված է ազատ կանգնած, նրա գլուխը բաց է[1]։
Հուշարձանի նյութը Շալսկիի մոխրագույն-վարդագույն գրանիտ է։ Քանդակի տարրերի բլոկները մշակվել են Լենինգրադի «Մոնումենտսկուլպտուրա» գործարանում, իսկ պատվանդանի բլոկները՝ Կոնդոպոգայի քարի մշակման գործարանում։ Պատվանդանի վերին մասում փորագրված է «Օտտո Կուուսինեն» մակագրությունը[1]։
Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ Բ. Ն. Դյուժևը, ճարտարապետներ Ա. Ա. Զավարզինը և Յ. Լ. Կուլագան (Մոսկվա)[1]։
Պատկերասրահ
խմբագրել-
Խորհրդային հրապարակը և Կուուսինենի հուշարձանը
-
Կուուսինենի հուշարձանը ձմռանը, հետին պլանում քաղաքի վարչակազմի շենքն է
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Памятник О. В. Куусинену». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 Դեկտեմբեր 21-ին.