Օտտավայի ֆրանկոֆոն քոլեջ

Օտտավայի ֆրանկոֆոն քոլեջ (ֆր.՝ La Cité collégiale, բառացիորեն` «քաղաք֊քոլեջ»), Օնտարիո կանադական նահանգի խոշորագույն ֆրանսալեզու քոլեջը՝ կիրառական և տեխնոլոգիական ոլորտներում կրթություն տվող։ Հիմնվել է 1989 թվականին։ Գլխավոր ճամբարը գտնվում է Օտտավա քաղաքի Ավիացիոն զբոսայգի 801 հասցեում։ 2010 թվականի սեպտեմբերին ևս մեկ ճամբար բացվեց Օտտավայի ֆրանսալեզու Օռլեան արվարձանում։ Բացի այդ՝ Օտտավայից 100 կմ հեռավորության վրա՝ Հոքսբերի քաղաքում, կա նաև հարակից գործող ճամբար, որտեղ դասավանդվում են մի քանի առարկաներ, իսկ Տորոնտոյում տեղակայված է ներկայացուցչություն, ինչպես նաև ուսուցանվում են մի քանի ծրագրեր։

Օտտավայի ֆրանկոֆոն քոլեջ
Տեսակքոլեջ
Հիմնադրված է1990
ԱնդամակցությունՖրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1]
Երկիր Կանադա
ՏեղագրությունՕտտավա
Կայքcollegelacite.ca(ֆր.)
Օտտավայի ֆրանկոֆոն քոլեջ (Կանադա)##
Օտտավայի ֆրանկոֆոն քոլեջ (Կանադա)
Օտտավայի ֆրանկոֆոն քոլեջ, Կանադա
 La Cité collégiale Վիքիպահեստում

Ներկա կարգավիճակ խմբագրել

2011 թվականի դրությամբ առաջարկում է 90-ից ավելի ծրագիր, հաշվվում է շուրջ 4700 ուսանող Օնտարիոյից, Կանադայի այլ նահանգներից և արտերկրից։ Կրթության նախարարության հետազոտությունների արդյունքների համաձայն՝ ուսանողների բավարարվածության, շրջանավարտների շրջանում զբաղվածության մակարդակի, գիտելիքների և նորարարությունների կիրառման, ուսուցման ընդհանուր փորձի և մատուցվող ծառայությունների համատեքստում 2011 թվականին քոլեջն զբաղեցրել է 1֊ին տեղը՝ Օնտարիոյի 24 քոլեջների մեջ։ Ինչպես նաև զբաղեցրել է երկրորդ տեղը՝ իր սարքավորումների որակի հետ կապված[2]։

 
Օտտավայի ֆրանկոֆոն քոլեջի ճամբարը

Պատմություն խմբագրել

1967 թվականին Օնտարիո նահանգի կառավարությունն ստեղծեց քոլեջների ցանկ։ Դրանցից մի քանիսը, այդ թվում նաև Օտտավայի Ալգոնկին քոլեջը և Կոռնուոլի Սենթ Լորենս քոլեջը, առաջարկում էին ֆրանսերեն ծրագրեր։ Երբ 1970֊ական թվականներին երկլեզու ուսուցման մոդելի նպատակահարմարության մասին հարց ծագեց, սկսեցին երևան գալ առանձին ֆրանսալեզու քոլեջի ստեղծման մասին առաջարկներ։ 1988 թվականի օգոստոսին Օնտարիոյի կառավարությունը հաստատեց ֆրանսալեզու քոլեջի հիմնումը՝ ֆրանսերեն դասավանդելու բացառիկ իրավունքով (ի տարբերություն՝ Օնտարիոյի մյուս քոլեջների)։

1990 թվականի սեպտեմբերին 2300 ուսանողների առջև իր դռները բացեց ֆրանկոֆոն քոլեջը, որը ժամանակավորապես տեղակայվեց Օտտավայ Սեն Լորան բուլվարում։ 1993 թվականին Կանադայի հասարակական աշխատանքների բաժինը քոլեջին հատկացրեց այն հողակտորը, որտեղ ժամանակին գործել է Կարսոնի լեզվական քոլեջը (Carson School of Languages), որը տեղակայված էր Ավիացիոն զբոսայգի մայրուղու մոտ։ Այդ նույն տարում սկսվեց նաև մշտական ճամբարի կառուցումը, որը բացեց իր դռները 1995 թվականին։ Հաջորդող 15 տարիների ընթացքում ուսանողների որակը կրկնակի աճել է և շարունակում է աճել։

Ծրագրեր խմբագրել

Քոլեջը միշտ ուղղորդված է եղել դեպի կիրառական առարկաները, որոնք հարմարեցված են աշխատաշուկայի պահանջներին և ուղղորդված են Օնտարիոյի՝ մասնագիտական որակավորում ունեցող աշխատողների թվի ավելացմանը։ Ծրագրերի մեծամասնությունն ներառում է մասնագիտական տերմինալոգիայի ուսուցում՝ Կանադայի 2 պաշտոնական լեզուներով՝ անգլերենով և ֆրանսերենով։ Ինչպես նաև քոլեջն առաջարկում է բազմաբնույթ ծրագրերի ուսուցման պրակտիկա ֆրանսերենով՝ շինարարության և արդյունաբերության ոլորտներում։

Քոլեջն առաջարկում է մասնագիտացված ուսուցում՝ հետևյալ ուղղություններով․

Հանրակացարաններ խմբագրել

Ուսանողական հանրակացարանը բացվել է 2004 թվականին․ քառահարկ շինություն է, որը տեղակայված է գլխավոր ճամբարի մոտ, ունի 124 բնակարան, որտեղ ապրում է 251 ուսանող[3]։

Համագործակցություն խմբագրել

Կանադայի համալսարանների հետ քոլեջն ստորգրել է մի շարք համաձայնագրեր,որոնք հնարավորություն էին ընձեռում քոլեջի շրջանավարտներին մասնակցել տարաբնույթ ուղղվածությամբ ուսանողական և հետդիպլոմային ծրագրերի, այդ թվում՝ ինժեներական գործ, համակարգչային գիտություններ, ժուռնալիստիկա և այլն։

Ինչպես նաև՝ քոլեջը հանդիսանում է elearnnetwork.ca կայքի գործընկերը՝ առաջարկելով իր համացանցային կուրսերը և ծրագրերը։

Միջազգային հարթակում քոլեջն այլ պետությունների համալսարանների հետ ստորագրել է մի շարք գործընկերային համաձայնագրեր։

Կրթաթոշակներ խմբագրել

Քոլեջի ֆոնդն ուսանողներին առաջարկում է տարատեսակ կրթաթոշակներ, այդ թվում՝ ընդունելության 250 անդամավճար[4]։

Սպորտ խմբագրել

Քոլեջի սպորտային թիմերը հայտնի են մեկ ընդհանուր՝ Coyotes բրենդի ներքո, մասնակցում են տղամարդկանց և կանանց ֆուտբոլի ու վոլեյբոլի մրցաշարերին, ինչպես նաև տղամարդկանց բասկետբոլի մրցաշարերին։ Թիմերի սեփականատերը ուսանողական ասոցիացիան է։ Քոլեջը ներառված է Օնտարիոյի քոլեջների սպորտային ասոցիացիայի (Ontario Colleges Athletic Association, OCAA) և Կանադայի քոլեջների սպորտային ասոցիացիայի մեջ (Canadian Colleges Athletic Association, CCAA) [5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  2. «Colleges Ontario, Key Performance Indicators». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  3. La Cité collégiale residence Արխիվացված 2008-04-23 Wayback Machine
  4. La Cité collégiale Foundation Արխիվացված 2010-10-12 Wayback Machine
  5. La Cité collégiale Coyotes

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտավայի ֆրանկոֆոն քոլեջ» հոդվածին։