Օտմար Մերգենթալեր (գերմ.՝ Ottmar Mergenthaler, մայիսի 11, 1854(1854-05-11)[1] կամ մայիսի 10, 1854(1854-05-10)[2], Hachtel, Գերմանական միություն - հոկտեմբերի 28, 1899(1899-10-28)[3][1][4], Բալթիմոր, ԱՄՆ[5]), պոլիգրաֆիայի բնագավառի գյուտարար, ազգությամբ գերմանացի։

Օտմար Մերգենթալեր
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1854(1854-05-11)[1] կամ մայիսի 10, 1854(1854-05-10)[2]
ԾննդավայրHachtel, Գերմանական միություն
Մահացել էհոկտեմբերի 28, 1899(1899-10-28)[3][1][4] (45 տարեկան)
Մահվան վայրԲալթիմոր, ԱՄՆ[5]
ԳերեզմանLoudon Park Cemetery[6]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Վյուրտեմբերգի թագավորություն
ԵրկերԼինոտիպ
Մասնագիտությունգյուտարար
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Ottmar Mergenthaler Վիքիպահեստում

1872 թվականից բնակվել է ԱՄՆ-ում։ 1884 թվականին հայտնագործել, իսկ 1885 թվականին կատարելագործել է լինոտիպը, որի գյուտն օգտագործելով՝ ամերիկացի ձեռնարկատեր Դոջը 1886 թվականին կազմակերպել է «Մերգենթալեր լայնոթայփ քամփընի» ֆիրման[9]։

Կենսագրություն խմբագրել

Մերգենթալերը ծնվել է Գերմանիայի Վյուրտեմբերգ դքսության Բադ Մերգենթհայմ քաղաքում։ Ընտանիքի երրորդ երեխան էր։ Հայրը՝ Յոհան Գեորգ Մերգենթալերը, ուսուցիչ էր դպրոցում[10]։

Նախքան 1872 թվականին ԱՄՆ գաղթելը Բիթիգհայմ Բիսինգենում աշակերտել է մի ժամագործի մոտ։ Վաշինգտոնում աշխատել է զարմիկի՝ Ավգուստ Հահլի հետ, այնուհետև տեղափոխվում է Բալթիմոր։

1876 թվականին Չարլզ Մուրի միջոցով նրան մոտեցավ Ջեյմս Քլեֆանը, որը փնտրում էր դատական գործերի մեքենագրման ավելի արագ միջոց[11]․ Չարլզը թերթերի մեքենագրման արտոնագիր ուներ, որը չէր աշխատում և նա խնդրեց Մերգենթալերին ավելի լավ մոդել նախագծել։ Մերգենթալերը հասկացավ, որ Մուրի նախագիծը սխալ է և 2 տարի անց մի մեքենա պատրաստեց, որը կնքում էր նամակները և բառեր էր տպում ստվարաթղթի վրա։ Թեև նրա բոլոր նախագծերը և մոդելները հրդեհվեցին, նա կրկին սկսեց աշխատել գյուտի վրա։

New York Tribune թերթից Մերգենթալերից արտոնագրեր ցանկացան։ 1886 թվականի հուլիսի 3-ին ևս 50 արտոնագիր պահանջեցին New York Tribune-ից նախքան Մերգենթալերը նրանց ցույց կտար շատ թե քիչ աշխատող մոդել։ Գնացքով ճանապարհորդելիս մի միտք ծագեց․ «ինչո՞ւ առանձին մեքենաներ դրոշմելու և տպելու համար։ Ինչո՞ւ չկնքել նամակները և անմիջապես դրանք չփորագրել մետաղի վրա միևնույն մեքենայով»։ 1884 թվականին այդպիսի մեքենա արդեն գործի դրվեց[12]։ Ըստ նախնական տվյալների՝ Մերգենթալերի մոտ արույրից կաղապարներ ձուլելու գաղափարը ծագեց գերմանական Սուրբ Ծննդյան թխվածքների համար օգտագործվող փայտե գրտնակներից՝ միայն այն տարբերությամբ, որ փայտը փոխարինվեց մետաղով։ Նրա առաջին փորձն ապացուցեց, որ գաղափարը իրագործելի էր, և նոր ընկերություն ստեղծվեց, որին հետևեցին բաժնետերերի վեճերը և մամուլի հարձակումներն իր անձին։ Վերջապես հաջողությունը ժպտաց[13]։

New York Tribune թերթի տպագրատանը մեքենան անմիջապես կիրառվեց օրաթերթի և մեծ գրքի վրա։ Առաջին գիրքը, որը տպագրվեց լինոտիպով, կոչվեց «The Tribune Book of Open-Air Sports»[14]։

Սկզբնական շրջանում The Mergenthaler Linotype Company ընկերությունը լինոտիպ մեքենաներ արտադրող միակ ընկերությունն էր, սակայն մոտ 1914 թվականին The Intertype Company ընկերությունը սկսեց արտադրել մեկ այլ մեքենա՝ օգտագործելով նույն կաղապարները, ինչ որ The Mergenthaler Linotype Company-ին, այն տարբերությամբ, որ Մարգենթալերի ընկերությունը մեքենաների մասերը պատրաստում էր երկաթից, իսկ Intertype ընկերությունը՝ չժանգոտող մետաղից և ալյումինից։

1970-1980-ական թվականներին լինոտիպ և նմանատիպ այլ մեքենաները հնացան և փոխարինվեցին ֆոտոտպագրման սարքավորումներով, ավելի ուշ՝ համակարգչային տողաշար մեքենայով և էջադրման համակարգերով։

Այժմ գործող լինոտիպ մեքենաներ կարելի է գտնել թերթերի թանգարաններում։ The Saguache Crescent թերթը և նրա հրատարակիչ Ռեյ Քումբսը այժմ էլ օգտագործում են լինոտիպ մեքենա իրենց շաբաթաթերթի համար[15]։

1878 թվականին Մերգենթալերը դարձավ ԱՄՆ քաղաքացի։ Մահացել է 1899 թվականին պալարախտից Բալթիմորում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Ազգային գյուտարարների փառքի սրահ — 1973.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  5. 5,0 5,1 5,2 Мергенталер Отмар // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. Find A Grave — 1996.
  7. https://web.archive.org/web/20090201034538/http://www.fi.edu/winners/show_results.faw?gs=&ln=&fn=&keyword=&subject=&award=CRESS&sy=&ey=&max=300&name=Submit
  8. https://www.invent.org/inductees/ottmar-mergenthaler
  9. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. 1981. էջ 491.
  10. Kahan, Basil (1999), Ottmar Mergenthaler: The Man and his Machine : A Biographical Appreciation of the Inventor on His Centennial, New Castle, DE: Oak Knoll, ISBN 1-58456-007-X.
  11. «Linotype at 50». Time. 1936 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 7-ին.
  12. The World Book Encyclopedia, 1972.
  13. Hutchins, Olga (2011 թ․ նոյեմբերի 30). «Ottmar Mergenthaler». Baltimore: Zion Lutheran Church of the City of Baltimore. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
  14. Nelson, Randy F (1981), The Almanac of American Letters, Los Altos, California: William Kaufmann, էջ 286, ISBN 0-86576-008-X.
  15. Deam, Jenny (2013 թ․ օգոստոսի 13), The Los Angeles Times, էջ A13.

Արտաքին հղումներ խմբագրել