Օտար լեզվի ուսուցման փուլեր և ոճեր

Լեզուն ուսումնասիրելու երեք մոտեցում գոյություն ունի.

  • Կառուցվածքային մոտեցում, որտեղ լեզուն դիտվում է որպես քերականական էլեմենտների միմյանց կապակցված համակարգ
  • Ֆունկցիոնալ մոտեցում, որտեղ լեզուն հանդիսանում է որոշակի գործառույթների արտահայտման և իրականացման միջոց
  • Ինտերակտիվ մոտեցում, որտեղ լեզուն հանդիսանում է սոցիալական հարաբերությունների ստեղծման ու հաստատման գործիք։

Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ լեզվի յուրացումն ընթանում է հինգ փուլերով[1].

Փուլ 1 խմբագրել

Լուռ/ ռեցեպտիվ կամ նախավերարտադրման փուլ (անգլ.՝ Silent/Receptive or Preproducive)

Այս փուլում սովորողի բառապաշարն ընդգրկում է ավելի քան 500 ռեցեպտիվ (պասիվ) բառ (բառեր, որոնք հասկանալի են, բայց ոչ կիրառելի) և հնարավոր է օտար լեզվի միջոցով բացատրել նոր բառերի իմաստը։ Այս փուլը հաճախ ներառում է լուռ ժամանակահատվածը, որի ընթացքում սովորողը չի կարող խոսել, բայց կարող է կատարել ասածը, օրինակ՝ կանգնել կամ փակել դուռը, ժեստով կամ գլխի շարժումներով ասել այո կամ ոչ, այլ կերպ ասած փոխել իր վարքագիծն օտար լեզվով ստացված տեղեկության արդյունքում։

Փուլ 2 խմբագրել

Վաղ վերարտադրման Փուլ (անգլ.՝ The Early Production Stage)

Այս փուլում սովորողի բառապաշարն ընդգրկում է մոտ 1000 ռեցեպտիվ (ակտիվ) բառեր՝ (բառեր, որոնք հասկացվում և գործածվում են)։ Այս շրջանում ոսովորողն օգտագործում է մեկ կամ երկու բառից կազմված արտահայտություններ, օրինակ՝ այո, ոչ, բարև, ով , ինչ, երբ հարցական դերանուններով կազմված հարցեր և այլն։

Փուլ 3 խմբագրել

Խոսքի ի հայտ գալու փուլ (անգլ.՝ Speech Emergence Stage)

Այս փուլում բառապաշարն ընդգրկում է մոտ 3000 բառ։ Հաղորդակցման համար սովորողը կարող է գործածել կարճ բառակապակցություններ և պարզ նախադասություններ, կարող է կիրառել երկխոսություններ, պարզ հարցեր տալ, և կարող է պատասխանել պարզ հարցերին։

Փուլ 4 խմբագրել

Լեզվական միջին հմտության փուլ (անգլ.՝ The Intermediate Language Proficiency Stage)

Խոսքի ի հայտ գալու փուլից հետո բառապաշարն ընդգրկում է մոտ 6000 բառ, սովորողը սկսում է կազմել բարդ նախադասություններ, կարծիքներ հայտնել, ճշտումներ կատարել, մտքեր փոխանակել և այլն։

Փուլ 5 խմբագրել

Լեզվական բարձր հմտությունների փուլ (անգլ.՝ The Advanced Language Proficiency Stage)

Մինչ այս փուլի ավարտը սովորողը զարգացնում է որոշակի մասնագիտական բովանդակալից բառապաշար և կարող է լիարժեք կերպով մասնակցել քննարկումներին։

Որոշակի փուլից սկսած կարելի է խոսել լեզվի ոչ թե յուրացման (acquisition), այլ սովորելու (learning) մասին, նկատի ունենալով, որ այդ փուլում լեզվական կարողությունների զարգացումը կազմակերպված և նպատակային բնույթ ունի։

Օտար լեզվի յուրացման ոճերը խմբագրել

Օտար լեզվի յուրացման ոճը հոգեկան և մտավոր գործողությունների այն ընտրությունն է, որ կատարում է անհատը օտար լեզու սովորելիս։ Այն պայմանավորված է անձի հոգետիպով, ընդունակություններով և տրամադրվածությամբ։ Լեզվի յուրացման ոճերը սերտորեն կապված են ճանաչողության ոճերի/ տեսողական, լսողական ընկալում/, անձի հուզականության և ինքնակազմակերպման /ռեֆլեքսիվ, իմպուլսիվ/ առանձնահատկությունների հետ։

Ռազմավարությունն այն մեթոդների ընտրությունն է, որ գիտակցորեն կատարում է սովորողը կամ մասնագետը` կոնկրետ միջոցների, պայմանների, ժամկետների հաշվառումով լեզվուսուցման անհատական ծրագիր կազմելիս։ Լեզվուսուցման ռազմավարությունները վեցն են.

  • ճանաչողական
  • հիշողական
  • մետաճանաչողական
  • կոմպենսատոր
  • հուզական
  • հաղորդակցական

Բնականաբար, լեզվուսուցման մեջ հնարավոր չէ օգտվել բացառապես մեկ տիպի ռազմավարությունից, բայց հնարավոր է սահմանել դրանց հարաբերակցությունը և որոշել գերակա ռազմավարությունները։

Օտար լեզվի ուսուցման մեթոդներ խմբագրել

Քերականական թարգմանության մեթոդ (անգլ.՝ The Grammer Translation Method)

Այս մեթոդը հիմնված է գրավոր թարգմանության և ընթերցանության վրա։ Այս դեպքում սովորաբար կազմվում են տեքստեր, որոնք ուղղված են որոշ քերականական կանոնների մշակմանը։ Հիմքում ընկած են բառուսուցումը, ուղղագրությունը, քերականությունն ու քերականորեն հարուստ տեքստերի գրավոր թարգմանության միջոցով պրակտիկան։ Հիմա այս մեթոդն օգտագործվում է մեռած լեզուներն ուսումանսիրելու համար։

Աուդիո – լեզվական մեթոդ (անգլ.՝ Audio-lingual method)

Այս մեթոդի էությունը նրանում է, որ սովորողն անընդհատ լսում ու կրկնում է օտար լեզվով ձայնագրությունը։

Լեզվի իրավիճակային ուսուցում Բանավոր մոտեցում (անգլ.՝ Situational language teaching(Oral approach)

Հիմնված է լեզվի կառուցվածքի վրա։ Սովորողը կրկնության միջոցով սովորում է առավելագույնս հաճախ օգտագործվող բառերն ու արտահայտությունները և դրանք անմիջապես օգտագործում պրակտիկայում։ Այստեղ բանավոր խոսքը իշխում է գրավոր խոսքի վրա և առավելագույն ուշադրություն է դարձվում սխալների վրա, որոնք կարող են թույլ տրվել բանավոր խոսքի ընթացքում։

Ուղղորդված պրակտիկա (փորձառություն) (անգլ.՝ Directed practice)

Այս դեպքում սովորողն անընդհատ կրկնում է արտահայտությունները մինչև վերջիններիս մեխանիկորեն անգիր անելը։ Այսպես տուժում է սովորողի բառապաշարն ու լեզվի ճկունությունը, սակայն հասնում ենք լեզվի հիմնային (բազային) արտահայտությունների ավտոմատ տիրապետմանը։

Ուղղակի մեթոդ (անգլ.՝ The direct method)

Նախատեսվում է, որ օտար լեզուն ուսուցանվում է մայրենի լեզվի նման, այսինքն ինքը, սովորեցնելու պրոցեսն անցկացվում է հենց օտար լեզվով, իսկ մայրենի լեզվի օգտագործումն այդ ընթացքում առավելագույնս բացառվում է։ Մեթոդի գաղափարը օտար լեզվի «բնական» յուրացումն է, ինչպես մայրենի լեզվի դեպքում։

Խոսակցական ուսուցում (անգլ.՝ Communicative language teaching) Նախատեսում է ուսումնասիրվող լեզվի օգտագործումը ոչ միայն հանձնարարություններ կատարելու այլև դասավանդողի և մյուս սովորողների հետ շփվելու համար։ Այն ներառում է այնպիսի ինտերակտիվ վարժություններ, ինչպիսիք են երկխոսությունները, դերախաղերը, խմբային աշխատանքները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Haynes 2007, pp. 29–35.

Գրականություն խմբագրել