«Օտարուհին» (ռուս.՝ «Иностранка»), Սերգեյ Դովլաթովի վիպակը, որը գրվել է 1985 թվականին Նյու Յորքում և առաջին անգամ հրատարակվել է «Russica Publishers» հրատարակչությունում 1986 թվականին։ Հեղինակի առաջին գեղարվեստական գիրքն է Ամերիկայում կյանքի մասին[1]։

Օտարուհին
ռուս.՝ Иностранка
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվիպակ
ՀեղինակՍերգեյ Դովլաթով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1985
Հրատարակվել է1986

Հեղինակի խոսքով՝ այս գիրքը, ինչպես և ավելի ուշ ստեղծված «Մասնաճյուղը», բոլորովին էլ Ամերիկայի մասին չէ, քանի որ «դրանցում կենտրոնական կերպարներ են մնում ռուս գաղթականները»[2]։

2013 թվականին Աշդոդի «Կոնտեքստ» թատրոնը (Իսրայել) բեմադրել է «Օտարուհին» ներկայացումը (բեմական տարբերակի հեղինակ՝ Միխայիլ Տեպլիցկի)[3].

Բովանդակություն խմբագրել

Վիպակի գործողությունը ծավալվում է Նյու Յորքի ռուսական շրջանում, որտեղ հաստատվել են ռուսական արտագաղթի «երրորդ ալիքի» ներկայացուցիչները։ Կերպարների թվում են ֆոտոստուդիայի սեփականատեր Եվսեյ Ռուբինչիկը, որն արդեն իննը տարի վճարում է իր ձեռնարկության պարտքերը, «Դնեպր» խանութի սեփականատեր Զյամա Պիվովարովը, որը տեղի բնակիչներին մատակարարում է Վոլոգդայի յուղ և Ռիգայի շպրոտ, այլախոհ Կարավաևը, որին Ամերիկայում պակասում են «մարքսիզմը և պատժիչ մարմինները», անշարժ գույքի առևտրական Արկաշա Լերները, որն ունի «նյութական բարեկեցության յուրահատուկ շնորհ»։

Վիպակի գլխավոր հերոսուհին Մարուսյա Թաթարովիչն է։ Լինելով նոմենկլատուրային ծնողների դուստր՝ նա ԽՍՀՄ-ից հեռանալու ակնհայտ պատճառ չուներ։ Սակայն ինչ-որ պահի երիտասարդ կնոջը թվացել է, որ «ամեն ինչ արդեն եղել է», և մի օր նա որդու հետ վայրէջք է կատարել Քենեդիի անվան օդանավակայանում։

Մարուսյայի կյանքը Նյու Յորքում աշխատանք գտնելու, հարմարվելու, փոքր բնակարանի համար կահույք ձեռք բերելու փորձել են։ Կնոջը փորձել են սիրահետել ռուսական գաղութի գրեթե բոլոր ներկայացուցիչները, սակայն նրա ընտրյալը դարձել է լատինաամերիկացի Ռաֆայելը՝ 50-ամյա մի մարդ, որը չունի որոշակի զբաղմունք։ Նրանց հուզական հարաբերությունները, բուռն վիճաբանություններն ու հաշտությունները շատ խոսակցությունների տեղիք են տալիս էմիգրանտական միջավայրում։ Զույգի համար առանձին փորձություն է դառնում Մարուսյայի նախկին ամուսնու՝ երգիչ Ռազուդալովի՝ հյուրախաղերով Ամերիկա գալը։

Արձագանքներ և գրախոսություններ խմբագրել

Քննադատ և թարգմանիչ Վիկտոր Կուլլեն, «Դովլաթովյան ընթերցումներ» I միջազգային խորհրդաժողովում հանդես գալով «Հեղինակային նմանակի էվոլյուցիան» զեկույցով, նշել է, որ «Օտարուհին» գրքում Դոլմատովի անվան տակ պարբերաբար սյուժեում ներառվող հեղինակը «չափից շատ է լրջացել, դարձել է ժողովրդավարական հասարակության անդամ, նորմալ ընտանիքատեր։ Նրա հումորը դարձել է ավելի բարակ և փոքր-ինչ ավելի սենտիմենտալ»[4]։

Գրականագետ Ալեքսանդր Զակուրենկոն («Տոպոս» ամսագիր) եկել է այն եզրակացության, որ պատմողի ճակատագիրը նույնքան քաոսային է, որքան Մարուսյա Թաթարովիչի ճակատագիրը[5]։

«Օտարուհին» վիպակի տեքստը շատ մանրամասն վերլուծվել է «Ս. Դովլաթովի իդիոոճի մանիֆեստավորման որոշ առանձնահատկություններ» (ռուս․՝ «Некоторые особенности манифестирования идиостиля С. Довлатова») հոդվածում. այնտեղ վերլուծվում են հնչյունաբանական դետալները, նշվում է փոխաբերությունների չափից ավելի օգտագործումից գիտակցված հրաժարվելու մասին, նշվում է հեգնանքի օգտագործումը որպես էքսպրեսիվ տարր[6]։

Միևնույն ժամանակ, ոչ բոլոր գրախոսողներն են ընդունել այս ստեղծագործությունը։ Այսպես, գրող Վլադիմիր Բոնդարենկոյի կարծիքով, «Օտարուհին» դասվում է Դովլաթովի գրական անհաջողությունների թվին[7]։ Այս տեսակետը, ընդհանուր առմամբ, կիսում է նաև «Նոր ամերիկացի» թերթում Սերգեյ Դոնատովիչի գործընկեր Ալեքսանդր Գենիսը, որը կարծում է, որ վիպակը «շատ նման է կինոսցենարիի», իսկ դրանում լավագույն «ներգաղթյալների տիպերի պատկերասրահն է, որը պատկերված է ածխով ու լեղով»[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. А. Арьев. Библиографическая справка // С. Довлатов. Собрание сочинений в 4 томах. Т. 3. — М.: Азбука, 1999.
  2. «Сергей Довлатов. Проза, том 3, стр. 344». Лимбус-Пресс. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  3. «Точность решения». Независимый аналитический сайт. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  4. «Бессмертный вариант простого человека». Журнальный зал. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  5. «Сергей Довлатов как Рассказчик». Топос. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  6. «Некоторые особенности манифестирования идиостиля С. Довлатова». журнал "Молодой учёный". Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  7. «Плебейская проза Сергея Довлатова». pereplet.ru. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  8. «"На полпути к Родине"». Радио Свобода. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել