«Օտարականը» (անգլ.՝ Outlander), Դիանա Գեբլդոնի ութ պատմավեպերի շարքի առաջին ստեղծագործությունը, որ հրատարակվել է 1991 թվականին։ Պատմում է բուժքույր Քլեր Ռենդալի մասին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվանից տեղափոխվում է 18-րդ դարի Շոտլանդիա և ընկնում արկածների մեջ ու սիրավեպ ունենում Ջեյմի Ֆրեյզերի հետ[1]։ Գրքերի շարքում համադրված են մի քանի ժանրեր՝ պատմական արձակ, սիրավեպ, արկածային գրականություն և գիտական ֆանտաստիկա/ֆենտեզի։

Օտարականը
անգլ.՝ Outlander և իսպ.՝ Forastera
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի, պատմական գեղարվեստական գրականություն, ռոմանտիկ գեղարվեստական գրականություն, գիտական ֆանտաստիկա, գիտական ֆենտեզի, historical fantasy? և time-travel fiction?
Ձևվեպ
ՀեղինակԴիանա Գաբալդոն
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունDell Publishing
Հրատարակվել էհունիսի 1, 1991
ՇարքOutlander series?
ՀաջորդDragonfly in Amber?
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օտարականը (այլ կիրառումներ)

2014 թվականի օգոստոսի 9-ին թողարկվել է գրքի հիման վրա նկարահանված հեռուստասերիալն ամերիկյան Starz ալիքով[2]։ 2018 թվականի մայիսի 9-ին Starz-ը հայտարարել է, որ սերիալը երկարաձգվել է մինչև 5-րդ և 6-րդ եթերաշրջաններ[3]։

Սյուժե խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1946 թվականին, բրիտանացի զինվորական բուժքույր Քլեր Ռենդալն իր ամուսնու՝ Ֆրենկի հետ մեկնում է մեղրամիսն անցկացնելու շոտլանդական Ինվերնեսում։ Ֆրենկը պատմության պրոֆեսոր է, ուսումնասիրում է տոհմի պատմությունը, իսկ Քլերը ծաղիկներ է հավաքում Քրեգ նա Դուն բլրի վրա գտնվող մենհիրների մոտ։ Հանկարծակի ուշաթափությունից հետո նա գիտակցության է գալիս 18-րդ դարում և հանդիպում իր ամուսնու նախնուն՝ Ջեք Ռենդալին։ Հայտնվում է շոտլանդացի գաելը, որը Քլերին տանում է Մաքենզիների կլան, որտեղ նա օգնում է բուժել Ջեյմիի ուսի հոդախախտումը։ Այդտեղ նա հասկանում է, որ տեղափոխվել է անցյալ, իրեն ներկայացնում է որպես անգլիացի այրի, որը գնում է Ֆրանսիա՝ իր ընտանիքի մոտ։ Գաելները չեն հավատում նրան և տանում են Լեոխ ամրոց, որտեղ Քլերը փորձում է գտնել հետ վերադառնալու միջոց։

1743 թվականին ապրող գաելները Քլերին համարում են օտարական, «սաքսոն», «օտարերկրուհի», որը հեռու է գաելյան մշակույթից։ Սակայն իր բժշկական գիտելիքների շնորհիվ Քլերը ձեռք է բերում նրանց հարգանքը, սակայն տոհմի առաջնորդ Քոլում Մաքքենզին նրան համարում է անգլիական լրտես։

Քլերին կասկածներից ու կապիտան Ռենդալի հարցաքննություններից փրկելու նպատակով տոհմի առաջնորդի եղբայր Դուգալը նրան ամուսնացնում է Ջեյմիի հետ, ինչի շնորհիվ նա դառնում է Շոտլանդիայի քաղաքացի։ Մենհիրների Քրեյգ նա Դուն բլրի ճանապարհին Քլերը հանդիպում է կապիտան Ռենդալի մարդկանց և Ջեյմին խնդրում փրկել իրեն։ Վերադառնալով Լեոխ ամրոց՝ Քլերը շարունակում է բուժել մարդկանց, բժշկություն է սովորեցնում տեղացի պաշտոնյա Գեյլիս Դունկանի կնոջը։ Շուտով նրանց երկուսին մեղադրում են կախարդության մեջ, սակայն Ջեյմին ժամանակին հասնում է, որպեսզի փրկի Քլերին։ Գտնվելով հսկողության տակ՝ Քլերն իմանում է, որ Գեյլիսն ընդգրկված է այն կազմակերպության կազմում, որը ցանկանում է Շոտլանդիայի գահին վերադարձնել Յակով թագավորին։ Փախչելուց առաջ Քլերը Գեյլիսի մարնին եղած բնական ծաղկի պատվաստման սպիներից հասկանում է, որ նա նույնպես ապագայից է։

Քլերը պատմում է իր իրական պատմությունը Ջեյմիին, որը նրան տանում է Քրեյգ նա Դուն։ Ստիպված լինելով ընտրություն կատարել գնալու ու մնալու միջև՝ Քլերը որոշում է մնալ։ Ջեյմին նրան տանում է Լալիբրոխում գտնվող իր տուն, որտեղ նրանց դիմավորում է Ջեյմիի քույր Ջենին իր ամուսնու հետ։ Վարձակալներից մեկի մատնությամբ անգլիացիներից թաքնվող Ջեյմիին տանում են Վենթվորտ բանտ։ Քլերի ու Մաքենզի տոհմի՝ Ջեյմիի փրկելու փորձը ձախողվում է, Քլերը գերի է ընկնում Ռենդալի մոտ, որը նրան սպառնում է բռնաբարությամբ։ Քլերը Ռենդալին ասում է, որ ինքը վհուկ է ու կանխագուշակում է նրա մահվան օրը, որն իմացել էր իր ամուսնու՝ Ֆրենկի ընտանեկան պատմությունից։ Ջեյմի մոր նախկին փեսացուն՝ սըր Մարկուս ՄաքՌանոխը, կազմակերպում է Ջեյմիի փախուստը, որը տուժել էր Ռենդալի ծաղրանքներից։ ՄաքՌոնախի ամրոցում Քլերը բուժում է Ջեյմիի վերքերը։ Ապաքինվելուց հետո Ջեյմին իր կնքահայր Մուրտաղի ու Քլերի հետ փախչում է ֆրանսիական Սենտ Անն դե Բոպրե վանք, որտեղ Ջեյմիի քեռին ծառայում է որպես ավագերեց։ Այնտեղ Քլերը հասկանում է, որ հղի է[4]։

Վեպի ստեղծում խմբագրել

Դիանա Գեբլդոնը ցանկացել է փորձ ձեռք բերել ստեղծագործելու բնագավառում՝ չունենալով որոշակի մտահղացում։ Դոկտոր Ովի մասին «Ռազմական խաղեր» սերիան դիտելուց հետո[5] նրա ուշադրությունը գրավել է Ջեյմի Մաքքրիմոնի հերոսը, որ 1745 թվականի երիտասարդ շոտլանդացի էր։ Քիլթով երիտասարդ շոտլանդացին երկար զբաղեցրել է Գեբլդոնի մտքերը, և նա որոշել է գրել վեպ 18-րդ դարում Շոտլանդիայում տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Գեբլդոնը նախապես ծրագրել է ստեղծել պատմավեպ, սակայն աշխատանքի ընթացքում նրա հերոսուհի Քլերը «առանց հապաղելու իր ձեռքն է վերցրել պատմությունն ու սկսել է ինքը պատմել այն՝ կատարելով խորամանկ ժամանակակից դատողություններ ամեն ինչի մասին»[6]։ Այդ ժամանակ Գեբլդոնը որոշել է իր հերոսուհուն դարձնել ժամանակակից կին, որ հայտնվել է 18-րդ դարի Շոտլանդիայում։

«Օտարականը» շարքում ընդգրկված են մի քանի գրքեր՝

  • Օտարականը (անգլ.՝ Outlander, 1991)
  • Ճպուռը սաթի մեջ (անգլ.՝ Dragonfly in Amber, 1992)
  • Ճանապարհորդը (անգլ.՝ Voyager, 1993)
  • Աշնան թմբուկներ (անգլ.՝ The Drums of Autumn, 1996)
  • Կրակե խաչ (անգլ.՝ The Fiery Cross, 2000)
  • Ձյան և մոխրի շնչառություն (անգլ.՝ A Breath of Snow and Ashes, 2005)
  • Անցյալի արձագանք (անգլ.՝ An Echo in the Bone, 2009)
  • Գրված է իր սեփական սրտի արյունով (անգլ.՝ Written in My Own Heart's Blood, 2013)

Քննադատություն և մրցանակներ խմբագրել

Վեպն արժանացել է քննադատների դրական արձագանքներին[7], ստացել 1991 թվականին Ամերիկայում լավագույն սիրավեպի համար շնորհվող մրցանակին[8]։

Հեռուստասերիալ խմբագրել

2013 թվականի հունիսին Starz-ը ծրագրել է ստեղծել հեռուստատեսային տարբերակի 16 սերիա, և արտադրությունն սկսվել է 2013 թվականի հոկտեմբերին Շոտլանդիայում[9]։ Սերիալի պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում 2014 թվականի օգոստոսի 9-ին։ Երկրորդ եթերաշրջանի ստեղծման աշխատանքներն սկսվել են 2014 թվականի օգոստոսի 15-ին[10]։

Այլ ադապտացիաներ խմբագրել

2010 թվականին Գեբլդոնը վեպի երկու երրորդը հարմարեցրել է գրաֆիկական վեպի համար, որ նկարազարդել է Հոանգ Նգուենը[11][12][13]։ Նույն թվականին թողարկվել է 14 երգերից կազմված մյուզիքլ[14][15][16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Reese, Jennifer (2007 թ․ նոյեմբերի 27). «Book Review: Lord John and the Hand of Devils (2007)». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. Ng, Philiana (2014 թ․ մայիսի 8). «Starz's Outlander Gets First Poster, Premiere Date». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
  3. Kimberly Roots, Kimberly Roots (2018 թ․ մայիսի 9). «Outlander Renewed for Seasons 5 and 6 — Plus, See First Season 4 Photos» (անգլերեն). TVLine. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. Гэблдон Д. Чужестранка = Outlander / Л. Лебедева. — Эксмо, Домино, 2011. — 928 с. — ISBN 978-5-699-53503-3
  5. Gabaldon, Diana. «FAQ: About the Books: Scotland». DianaGabaldon.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  6. Gabaldon, Diana. «FAQ: About the Books: Idea». DianaGabaldon.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  7. «Fiction Book Review: Outlander by Diana Gabaldon». PublishersWeekly.com. 3.06.1991. Վերցված է 23.11.2013-ին.
  8. «RITA Award Winners». Romance Writers of America. (անգլերեն). www.rwa.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  9. Andreeva, Nellie (1.06.2013). «Outlander Greenlighted To Series By Starz». Deadline.com. Վերցված է 31.07.2014-ին.
  10. Hibberd, James (2014 թ․ օգոստոսի 15). «Outlander renewed for second season». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  11. Brienza, Casey (2010 թ․ սեպտեմբերի 21). «The Exile: An Outlander Graphic Novel». GraphicNovelReporter.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  12. «Fiction Book Review: The Exile: An Outlander Graphic Novel». Publishers Weekly. 23.08.2010. Վերցված է 16.09.2014-ին.
  13. «Official site: The Exile (graphic novel)». DianaGabaldon.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  14. «PROGRESS! OUTLANDER:The Musical now on Amazon!». DianaGabaldon.com. 26.09.2010. Վերցված է 30.07.2014-ին.
  15. «Outlander the Musical». DianaGabaldon.com. 26.10.2013. Վերցված է 30.07.2014-ին.
  16. «Stage Tube: First Listen of Jill Santoriello's Outlander Musical». BroadwayWorld.com. 16.07.2012. Վերցված է 30.07.2014-ին.

Արտաքին հղումներ խմբագրել