Օտավիու Ժորդաու դա Սիլվայի սպանություն

Օտավիու Ժորդաու դա Սիլվա Կանտանիեդի, սիրողական ֆուտբոլի բրազիլացի 20-ամյա մրցավար[1][2], ով 2013 թվականի հունիսի 30-ին իր մրցավարության ժամանակ դանակահարել է խաղացողներից մեկին, որից հետո Լինչի դատաստանի է ենթարկվել, գլխատվել ու քառատվել ֆուտբոլային հանդիպման հանդիսականների կողմից[3][4]։

Օտավիու Ժորդաու դա Սիլվայի սպանություն

Պատահարը խմբագրել

2013 թվականի հունիսի 30-ին դա Սիլվան սիրողական ֆուտբոլի խաղ է վարել Բրազիլիայի Մարանիան նահանգի Պիու XII քաղաքում[5][6]։ Խաղացողներից մեկին՝ 31-ամյա Ժոզեմիր Սանտոս Աբրեուին կարմիր քարտ է ցույց տվել և հեռացրել խաղադաշտից, բայց վերջինս հրաժարվել է լքել մրցասպարզը և կռվի է բռնվել մրցավարի հետ։ Բռունցքով ուժեղ հարվածել է դա Սիլվային, ով գրպանից արագ հանել է դանակն ու խոցել Աբրեուին։ Հիվանդանոցի ճանապարհին Աբրեուն մահացել է[3][7]։ Խաղը դիտելու եկած ֆուտբոլասերները, որոնց թվում էին Աբրեուի ընտանիքի անդամներ, հարազատներ, բարեկամներ, ընկերներ, երբ իմացել են նրա մահանալու մասին[8], ներխուժել են խաղադաշտ[9], քարկոծել պատանի մրցավարին, ապա գլխատել ու քառատել նրան[10] և նրա գլուխը ցցի բարձրացրել մրցադաշտում[3][11][12][13][14]։ Ոստիկանապետ Վալտեր Կոստան այդ կապակցությամբ ասել է. «Մի ոճիրը երբեք չի կարող մեկ այլ ոճիրի արդարացում հանդիսանալ»[3]։

Կասկածյալները խմբագրել

Կասկածյալներից մեկը կալանավորվել է[4], ոստիկանությունը հետախուզում է հայտարարել ևս երկուսի նկատմամբ (այդ թվում՝ Աբրեուի եղբոր)[7][15]։

Տեսաֆիլմը խմբագրել

Դեոպքից կարճ ժամանակ անց համացանցում հայտնվել է գրաֆիկական մի տեսաֆիլմ, որտեղ ցուցադրված է, թե ինճպես է բուժանձնակազմը ի մի հավաքում դա Սիլվայի մարմինը[16][17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Brasilia (2013 թ․ հուլիսի 8). «Referee beheaded in Brazil after killing player». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
  2. «Fans decapitate soccer referee after he stabs, kills player:police». NY Daily News. 2013 թ․ հուլիսի 6. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Brazil referee decapitated after stabbing player». BBC News. 2013 թ․ հուլիսի 7. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
  4. 4,0 4,1 «Brazilian Referee Beheaded by Fans for Killing Player». International Business Times. 2013 թ․ հուլիսի 6. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
  5. «Brazilian mob decapitates soccer referee after he stabs player». NewsWires. 2013 թ․ հուլիսի 6. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
  6. «Brazilian football referee stoned to death, body hacked by fans: report». NDTV. 2013 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
  7. 7,0 7,1 «Referee beheaded after killing player». ESPN. 2013 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
  8. Haine, Will. «Player & referee murdered after match in Brazil». Give me Sport. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
  9. «Soccer referee decapitated after stabbing player to death in Brazil». USA Today. 2013 թ․ հուլիսի 6. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
  10. «Fans kill and quarter soccer referee in Brazil». Boston Herald. 2013 թ․ հուլիսի 7. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
  11. «Brazilian Soccer Fans Decapitate Ref After He Stabs, Kills Player». Deadspin. 2013 թ․ հուլիսի 6. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
  12. «Brazilian soccer ref beheaded by fans after fatally stabbing player». MSN Now. 2013 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
  13. «Decapitated Referee Otavio da Silva Quartered For Killing Josenir Abreu». LaLate News. 2013 թ․ հուլիսի 6. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
  14. «Fans kill and quarter football referee in Brazil». WTSP. 2013 թ․ հուլիսի 6. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.(չաշխատող հղում)
  15. «Barbarie: un árbitro mató a un jugador y fue asesinado por los hinchas». Toda Pasion. 2013 թ․ հուլիսի 5. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
  16. Price, Greg (2013 թ․ հուլիսի 7). «Soccer Referee Beheaded During Amateur Match In Brazil». International Business Times.
  17. Broderick, Ryan (2013 թ․ հուլիսի 7). «Extremely Graphic Video Surfaces Of Beheaded Brazilian Soccer Referee». BuzzFeed News. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.