Վիշնյա Օստապ (իսկական անուն՝ Պավել Միխայլովիչ Դուբևնկո, ռուս.՝ Остап Вишня, նոյեմբերի 1 (13), 1889[1], Chechva, Զենկովսկի գավառ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 28, 1956(1956-09-28), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային գրող-երգիծաբան։

Օստապ Վիշնյա
Остап Вишня
Ծննդյան անունուկրաիներեն՝ Павло Михайлович Губенко
Ծնվել էնոյեմբերի 1 (13), 1889[1]
ԾննդավայրChechva, Զենկովսկի գավառ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էսեպտեմբերի 28, 1956(1956-09-28) (66 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Գրական անունОстап Вишня և Грунский
Մասնագիտությունգրող
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՇևչենկոյի անվան համալսարան
Ժանրերպատմվածք և հոդված
Изображение автографа
 Ostap Vyshnya Վիքիպահեստում

1917 թվականից սովորել է Կիևի համալսարանում։ Տպագրվել է 1919 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945 թթ.) տարիներին Վիշնյայի երգիծանքը խարանել է թշնամուն, առույգություն, հաղթանակի հավատ ներշնչել խորհրդային մարդկանց («Զենիթային թնդանոթ», 1947 թ., ժողովածու)։ Վիշնյայի ստեղծագործություններն ուղղված են մասնավոր սեփականատիրական հոգեբանության ու բարոյականության մնացուկների, օտար և թշնամական ազդեցությունների դեմ («Հատընտիր», 1955 թ. և այլ ժողովածուներ)։ Վիշնյայի երկերը թարգմանվել են ԽՍՀՄ ժողովուրդների շատ լեզուներով[2]։

Կենսագրություն խմբագրել

Օստապ Վիշնյան ծնվել է 1889 թվականի նոյեմբերի 13-ին Պոլտավայի նահանգի Զինկովի գավառի Գրուն գյուղի մոտ գտնվող Չեչվա խուտորում (ներկայումս Սումի մարզի Ախտիրի շրջան)՝ բազմազավակ (17 երեխա) գյուղացու ընտանիքում։ Օստապ Վիշնյայի եղբայրներից մեկը՝ Վասիլի Գուբենկոն, նույնպես գրող-երգիծաբան էր և հայտնի դարձավ Վասիլ Չեչվյանսկի կեղծանվամբ, որը վերցրեց Չեչվա խուտորից։ Ինքը՝ Պավելը, մինչև Օստապ Վիշնյա անվամբ հայտնի դառնալը օգտագործում էր նաև Գրուն քաղաքից վերցրած Գրունսկի կեղծանունը։

Զինկովում ավարտել է նախնական, այնուհետև երկդասարան դպրոցը։ Ուսումը շարունակել է Կիևի ռազմաֆելդշերական դպրոցում, որն ավարտելուց հետո (1907 թ.) աշխատել է ֆելդշեր սկզբում բանակում, այնուհետև Հարավարևմտյան երկաթգծի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում։ Սակայն, ինչպես հիշում էր ինքը՝ գրողը, նա չէր պատրաստվում իրեն նվիրել բժշկությանը և այդ պատճառով աշխատելով հիվանդանոցում՝ ջանասիրաբար զբաղված էր ինքնակրթմամբ։ 1917 թվականին էքստերն կարգով հանձնելով գիմնազիայի ավարտական քննությունները՝ ընդունվում է Կիևի համալսարան, սակայն շուտով թողնում է ուսումը և իրեն լիովին նվիրում լրագրողական և գրական աշխատանքին։ Համալսարանը չի ավարտում Քաղաքացիական պատերազմի պատճառով։

1918 թվականից մոբիլիզացվում է ՈՒԺՀ բանակի բժշկական մաս։ 1919 թվականին գերի է ընկնում բոլշևիկների մոտ․ այդ ժամանակ ՈՒԺՀ երկաթգծի նախարարության սանիտարական վերահսկման բաժնի պետն էր։ Նրա ենթակայության տակ էին գտնվում երկաթգծի բոլոր հիվանդանոցները, որտեղ պառկած էին հիվանդ սպաները և ՈՒԺՀ գործող բանակի՝ Գալիցկայա բանակի մարտիկները[3][4]։

Օստապ Վիշնյայի առաջին տպագրված ստեղծագործությունը՝ «Դենիկինի ժողովրդավարական բարեփոխումները», լույս տեսավ 1919 թվականի նոյեմբերի 2-ին «Նարոդնայա վոլյա» թերթում՝ Պ․ Գրունսկի կեղծանվամբ։

Նույն թերթում տպագրվեցին նաև երիտասարդ գրողի մի քանի ֆելիետոններ, իսկ 1921 թվականի ապրիլից, երբ նա դարձավ «Вести ВУЦИК» հանրապետական թերթի աշխատակից, սկսվեց նրա ակտիվ գործունեության և մամուլում պարբերաբար հանդես գալու շրջանը։ «Օստապ Վիշնյա» կեղծանունն առաջին անգամ երևաց 1921 թվականի հուլիսի 22-ին «Կրեստյանսկայա պրավդա»-ում «Ազնիվ խոսք, տարօրինա՜կ մարդ է» ֆելիետոնի տակ։

Վիշնյան ծաղրում էր թուլությունները՝ իր, իր համագյուղացիների՝ ինչպես և Գոգոլը համարելով, որ «նա, ով սիրտ չի անում ծաղրել իր սեփական թերությունները, ավելի լավ է նա մի դար չծիծաղի»։ Վիշնյան հատկապես ակտիվ ծաղրում էր ուկրաինացիների քաղաքացիական և ազգային միասնության թույլ բնազդը, նրանց անտարբերությունը, հոգեբանության և մտածելակերպի ժամանակավրեպ գծերը, որոնք այդքան թանկ նստեցին Ուկրաինայի վրա։

Ոգեշնչված աշխատանքի գործընթացում Օստապ Վիշնյայի կողմից ծնվեց և զարգացավ նոր ժանր՝ ծաղրը։

Ծաղրը ֆելիետոնի և հումորի տարատեսակն է։ Օստապ Վիշնյան հենց ինքը մտցրեց այդ եզրը։ Ավելի ուշ նա գրել է․ «Թեև «ֆելիետոնը» արդեն գոյություն ունենալու իր իրավունքը վաստակեց, սակայն իմ կարծիքով «ծաղրը» բառը․․․ ֆելիետոնից»։ «Վիշնյովյան ծաղր»-ի հեղինակն արդեն յուրացնում և հետագայում զարգացնում է ժողովրդական ստեղծագործության և համաշխարհային և հայրենական գրականության՝ առաջին հերթին դասականների ավանդույթները (Գոգոլ, Շևչենկո, Սալտիկով-Շչեդրին, Ֆրանկո, Մարտովիչ, Չեխով)։ Ժանրին հատուկ է ժողովրդական անմիջականությունը և պարզությունը, սակայն դրա հետ մեկտեղ՝ գեղարվեստապես ավարտուն ստեղծագործությունը։

1933 թվականին պետական գործչի վրա հարձակման սուտ մեղադրանքով անօրինաբար ռեպրեսիայի ենթարկվեց (ժամկետը՝ 10 տարի) և կարողացավ վերադառնալ գրական գործունեությանը միայն 1943 թվականին։ Օստապ Վիշնյայի կինը՝ Վարվարա Մասլյուչենկոն, Մաքսիմ Գորկու կնոջ միջոցով կարողացավ հասնել ամուսնու հետ ապրելու իրավունքին։ Նա բնակություն հաստատեց Կոլսսկի թերակղզում գտնվող ճամբարի մոտ փոքր ավանում։ Սակայն ամուսնու հետ գրեթե չէր կարողանում տեսակցվել, միայն նամակագրական կապի մեջ էին։ 1934 թվականին նամակագրությունը ընդմիջվեց 5 տարի։ 1937 թվականին Օստապ Վիշնյայի եղբայրը՝ Վասիլ Չեչվյանսկին ձերբակալվեց և գնդակահարվեց։

Ճամբարում փրկեց հայտնի պարեմիագետ Սերգեյ Մաստեպանովին։ Կյանքի վերջին 10 տարիներին աշխատում էր ուկրաինական «Պերեց» երգիծական ամսագրի խմբագրատանը։

1955 թվականին Օստապ Վիշնյային (և գրող եղբորը՝ Վասիլի Չեչվյանսկուն՝ հետմահու) ռեաբիլիտացիայի ենթարկվեց, որից հետո վերադարձավ Կիև։ Մահացել է 1956 թվականին սրտի նոպայից։

Օստապ Վիշնյան գրել է նաև դրամատիկական ստեղծագործություններ, որոնցից հիմնականներն են՝ «Запорожець за Дунаєм» (1930 թ.), «Վյաչեսլավ» (1930-1931 թթ.)։ Ուկրաիներեն է թարգմանել Գոգոլի, Չեխովի, այլ խորհրդային գրողների, Մարկ Տվենի, Օ․ Հենրի, Յա․ Հաշեկի ստեղծագործությունները։ Օստապ Վիշնյայի ստեղծագործությունները թարգմանվել են ԽՍՀՄ ժողովուրդների շատ լեզուներով և այլ օտար լեզուներով։

Գրողն ինքն իր մասին արտահայտվել է․ «Միայն ճշմարտությունն էր առաջնորդում ինձ իմ կյանքում։ Ես երբեք չեմ դավաճանել ճշմարտությանը»։

Ֆ․ Մակիվուչկան այսպես է արտահայտվել Օստապ Վիշնյայի մասին․ «Տաղանդ գումարած բացառիկ լեզվական լսողություն և ստեղծագործական բարձր լարվածություն․ ահա այն երեք կետերը, որոնք այդքան բարձրացրին Օստապ Վիշնյային»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 parish register
  2. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 11. Երևան: Հայկական Սովետական Հանրագիտարան Հրատարակչություն. 1985. էջ 460.
  3. «Життєпис Остапа Вишні в електронному вигляді. Вишня Остап - Життєпис, онлайн читання». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  4. «ОСТАП ВИШНЯ В КАМ'ЯНЦІ-ПОДІЛЬСЬКОМУ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 460