Օսման (խորվ.՝ Osman), ուշ վերածննդի ժամանակշրջանի դուբրովնիկցի բանաստեղծ Իվան Գունդուլիչի էպիկական պոեմ:

Օսման
Ivan Gundulic Osman.jpg
Տեսակէպոս
Ժանրպոեմ
ՀեղինակԻվան Գուդուլիչ
Բնագիր լեզուսերբախորվաթերեն
Գրվել է1621

Պոեմի հիմնական գաղափարը թուրքական տիրակալության դեմ պայքարի կոչն է[1]: Նվիրված է արքայազն, հետագայում Լեհաստանի թագավոր և Լիտվայի մեծ իշխան Վլադիսլավ IV-ին[2]: Պոեմը, ընդհանուր առմամբ, հավանաբար ավարտին է հասցվել 1630-ական թվականներին: Առաջին անգամ հրատարակվել է 1826 թվականին[2]:

ՊատմությունԽմբագրել

 
Վլադիսլավ IV արքայազն
(ок. 1626)

Գունդուլիչի հետարքրությունը քրիստոնեության ու իսլամի հակամարտության պատմությամբ նկատմամբ դրսևորվել է 1620 թվականին, երբ Դավիթ արքայի «Ապաշխարության սաղմոսների» նախաբանում հեղինակը ցանկություն է արտահայտել թարգամնելու իտալացի բանաստեղծ Տորկվատո Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմ» պոեմը: «Օսման» պոեմը գրելու առիթը եղել է Խոտինի ճակատամարտը 1621 թվականին, որի ժամանակ Ռեչ Պոսպոլիտայի զորքերը հարված են հասցրել Օսմանյան կայսրության ռազմական ուժերին, որոնք գլխավորում էր երիտասարդ սուլթան Օսման II-ը: 1622 թվականին սուլթանը սպանվել է ապստամբ ենիչերիների ձեռքով: Այդ ժամանակ Բալկաններում ուժեղացել է հարավսլավոնական ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումը՝ ընդդեմ թուրքական տիրապետության: Գունդուլիչի հետաքրքրությունը թուրքերի դեմ պայքարի հանդեպ սերտորեն կապված է այդ ժամանակներում Բալկաններում տարածում գտած այն տեսակետի հետ, ըստ որի մոտենում է թուրքական տիրակալության ավարտը: Բալկանների սլավոնների պատկերացումներով Մուհամեդ մարգարեի մահից հազար տարի անց՝ այսինքն 1632 թվականին, Օսմանյան կայսրությունն անկում կապրեր: Թուրքերի պարտությունը Խոտինի ճակատամարտում ընդունվել է որպես մուսուլմանական իշխանության տապալման նախակարապետ: Գունդուլիչը հաշվարկել է, որ պեոմը պետք է գրվի թուրքական իշխանության տապալումից առաջ[3]:

Հարավային սլավոնների ազատագրության կազմակերպման գործում՝ ընդդեմ թուրքական իշխանության, Գունդուլիչը առաջնորդողի դերում տեսնում էր Լեհաստանը, որը մինչև 1648 թվականին Վեստֆալյան հաշտությունը կարևոր դեր է խաղացել Օսմանյան կայսրության դեմ պայքարում: Գունդուլիչի համակրանքը Լեհաստանի նկատմամբ արդարացված է նաև այն հանգամանքով, որ այն կաթոլիկ դավանանք ունի[4]: Ցավակցելով թուրքերի կողմից նվաճված Հունաստանին՝ պոետը գրել է. «Թուրքը վերցրեց քո ազատությունը, խլեց քո հարստությունը և ազատ ժողովրդին կապեց ստրկության անիծյալ շղթաներով»: Նրա համար Դուբրովնիկը հարավսլավոնացիների հույսն է, որոնք ստրկացված են, փառազուրկ. «սլավոնական բոլոր իշխանությունները օտար օրենքների ստրուկն են դարձել»[1]:

Պոեմի հակաթուրքական բնույթը դժգոհություն է առաջացրել Դուբրովնիկի հանրապետության իշխանությունների շրջանում, որոնք զգուշանում էին թուրքական իշխանությունների հետ հարաբերությունների բարդացումից: Պոեմն արգելվել է Սենատի որոշումով[2]:

Հրատարակման պատմությունԽմբագրել

 
Օսման II

Գունդուլիչի մահից հետո պոեմի բնօրինակը պահպանվել է նրա որդու՝ Ֆրանի մոտ: Սակայն բնօրինակը չի պահպանվել: Պոեմի ամենահին կրկնօրինակը համարվում է Ֆրանի ընկերոջ՝ Նիկոլայ Օխմուչևիչի կողմից ընդօրինակված տարբերակը, որն արվել է 1654 թվականին: Հետագայում ի հայտ են եկել տասնյակ այլ կրկնօրինակներ: Համարվում է, որ պոեմի առաջին թարգմանությունը կատարել է Կոտորի բնակիչ Վենցեսլավ Սմեչը իտալերենով (չի պահպանվել)[5]:

Պոեմն առաջին անգամ հրատարակվել է 1826 թվականին Դուբրովնիկում[6]: 1844 թվականին ստեղծագործության նոր հրատարակությունն են պատրաստել Իվան և Անտուն Մաժուրանիչները: Նրանք պոեմը լրացրել են բառարանով, իսկ կրտսեր եղբայրը՝ Իվանը, ավելացրել է 14-րդ և 15-րդ գլուխների պակասող հատվածները: Այս հրատարակության համար նախաբան է գրել Վեկոսլավ Բաբուկիչը: Հետագայում հաջորդել են Արմին Պավիչի (1877, լույս են տեսել «Stari pisci hrvatski» մատենաշարով), Իվան Բրոզի (1887) և մի քանի այլ հրատարակություններ: Պոեմի նկատմամբ մեծ հետաքրքրություն է առաջացել Լեհաստանում 19-րդ դարում: Պոեմը լեհերենով ամբողջությամբ հրատարակվել է 1934 թվականին Վարշավայում: 1920-ական թվականներին այն թարգմանվել է ռուսերեն սլավոնագետ Ն. Գալկովսկու կողմից[2]: Պոեմը ռուսերենով ամբողջությամբ հյրատարակվել է 1969 թվականին Մինսկում[6]: «Օսմանին» նվիրված է լայնածավալ գրականություն աշխարհի տարբեր լեզուներով[2]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Перевод Зайцева, В. К. Иван Гундулич. Осман. — Минск, 1969. — С. 12.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Перевод Зайцева, В. К. Иван Гундулич. Осман. — Минск, 1969. — С. 11.
  3. Перевод Зайцева, В. К. Иван Гундулич. Осман. — Минск, 1969. — С. 9, 10.
  4. Перевод Зайцева, В. К. Иван Гундулич. Осман. — Минск, 1969. — С. 13, 14.
  5. Перевод Зайцева, В. К. Иван Гундулич. Осман. — Минск, 1969. — С. 23.
  6. 6,0 6,1 Перевод Зайцева, В. К. Иван Гундулич. Осман. — Минск, 1969. — С. 24.

Արտաքին հղումներԽմբագրել