Օսմանյան կայսրության կապիտուլյացիա

Օսմանյան կայսրության կապիտուլյացիա (թուրքերեն՝ Osmanlı İmparatorluğu kapitülasyonları), Օսմանյան կայսրության և եվրոպական տերությունների միջև մի շարք պայմանագրեր, առաջին հերթին Ֆրանսիայի հետ։

16-րդ դարի կապիտուլյացիայի պատճենը Կառլ IX-ի և Սելիմ II-ի միջև
1536 թվականի պայմանագրի նախագիծը, որի շուրջ բանակցություններ էին ընթանում Ֆրանսիայի դեսպան Ժան դե լա Ֆորեի և Իբրահիմ փաշայի միջև վերջինիս սպանությունից մի քանի օր առաջ: Պայմանագիրն ընդլայնում էր ֆրանսիացիների արտոնությունները Օսմանյան կայսրության ողջ տարածքում, որոնք նախկինում նրանք ստացել էին Եգիպտոսում մամլյուկներից մինչև 1518 թվականը
Վենետիկի և Օսմանյան կայսրության միջև առևտրի վերականգնման մասին կապիտուլյացիան, որը ստորագրվել է 1540 թվականի հոկտեմբերի 2-ին, Պրևեզի ճակատամարտից անմիջապես հետո

Կապիտուլյացիան կամ ահադնամին, որպես կանոն, երկկողմ ակտեր էին, որոնք նախատեսում էին պայմանավորվածություններ միմյանց նկատմամբ, այլ ոչ թե պարզապես զիջումներ։ Կապիտուլյացիաները սուլթանների պարգևներն էին քրիստոնեական պետություններին։ Նրանցով իրավունք և արտոնություններ էին տրվում կայսրության տարածքում բնակվող կամ առևտուր իրականացնող իրենց հպատակների նկատմամբ։ Նման քաղաքականություն եվրոպական պետությունների նկատմամբ իրականացվել է նաև Բյուզանդիայի կողմից։ Ըստ այդ կապիտուլյացիաների դրույթների՝ Օսմանյան կայսրության տարածքում առևտրով զբաղվողներն ազատվել են որևէ ճնշումներից, տեղական հարկումից, զորքեր զորակոչվելուց և նրանց բնակության վայրի ձևական ամրագրումից։ Կապիտուլյացիան ի սկզբանե ընդունվել է Օսմանյան կայսրության ռազմական տիրապետության օրոք, որպեսզի խթանվի արևմտյան վաճառականների հետ առևտուրը։ Սակայն հետագայում նրանք ավելի հաճախ են սկսել օգտագործվել եվրոպական տերությունների կողմից զգալի տնտեսական և քաղաքական չարաշահումներ իրականացնելու համար[1]։

ՊատմությունԽմբագրել

Ի սկզբանե կապիտուլյացիան կնքվել է յուրաքանչյուր քրիստոնյա պետության հետ առանձին՝ սկսած 1453 թվականին Ջենովայից, որը խաղաղ հարաբերությունների մեջ է մտել Օսմանյան կայսրության հետ։ Ավելի ուշ կապիտուլյացիաներում միասին շարադրվել են նախկինում ընդունված բոլոր զիջումները տարբեր պետությունների նկատմամբ, և նրանց նաև ավելացվել են որոշակի պետությունների նկատմամբ հատուկ կոնցեսիաներ և այսպես պայմանագրերում հայտնվել են հոդվածներ առևտրում առավել բարենպաստության ռեժիմի մասին։

Մոտավորապես 1535 թվականին Սուլեյման I-ը ստորագրել է կապիտուլյացիա Ֆրանսիայի նկատմամբ։

Ֆրանսիան Կահիրեում մամլյուքի Սուլթանի հետ կապիտուլյացիա է ստորագրել 1500 թվականին՝ Լյուդովիկոս XII-ի օրոք[2][3]։ Երբ թուրքերը նվաճել են Եգիպտոսը օսմանյան-մամլուքյան պատերազմից հետո (1516-1517), նրանք ուժի մեջ են թողել ֆրանսիացիների հետ կնքված կապիտուլյացիան և տարածել իրենց գործողությունն ողջ կայսրությունում։

Կապիտուլյացիայի կարգավիճակԽմբագրել

«Կապիտուլյացիա» տերմինը նշանակում է մի բան, որը սովորաբար ենթադրում է մի քանի տարբեր հասկացություններ՝ օսմաներեն «կապիտուլյացիա» թարգմանվում է որպես «ahid nameh», իսկ «պայմանագիր»՝ «mouahed»: Երկու հասկացություններից վերջինը ենթադրում է փոխադարձ մասնակցություն, առաջինը՝ ոչ։

Կապիտուլյացիաների դրույթների և նավահանգստի ու այլ պետությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն, որոնք հաստատում են կապիտուլյացիաների գործողությունը, Թուրքիայում բնակվող այդ պետությունների հպատակները ենթարկվում էին իրենց երկրների օրենքներին։

Կապիտուլյացիայի դենոնսացիաԽմբագրել

1914 թվականին կառավարությունը «Միություն և առաջադիմություն» խմբի ղեկավարությամբ չեղյալ է հայտարարել Օսմանյան կայսրության կապիտուլյացիան և սկսել նոր տնտեսական քաղաքականություն վարել, որը պետք է օգուտներ քաղեր Օսմանյան տնտեսության համար։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա կապիտուլյացիան չեղարկվել է Լոզանի պայմանագրի (1923) համաձայն, մասնավորապես՝ 28-րդ հոդվածում։

Եգիպտոսում կապիտուլյացիաները դադարեցրել են իրենց գործողությունը 1949 թվականին՝ համաձայն Եգիպտոսում կապիտուլյացիաների վերացման մասին Մոնտրեի կոնվենցիայի, որը ստորագրվել է 1937 թվականին[4]։

Կապիտուլյացիաների ցանկԽմբագրել

Կապիտուլյացիաները ստորագրվել են հետևյալ երկրների հետ[5][6]՝


ԾանոթագրություններԽմբագրել

  1. Cleveland, William; Bunton, Martin (2009).
  2. Three years in Constantinople by Charles White p.139
  3. Three years in Constantinople by Charles White p.147
  4. Convention regarding the Abolition of the Capitulations in Egypt, Protocol, and Declaration by the Royal Egyptian Government (Montreux, 8 May 1936) Art 1.
  5. Lucius Ellsworth Thayer, "The Capitulations of the Ottoman Empire and the Question of their Abrogation as it Affects the United States", The American Journal of International Law, 17, 2 (1923): 207–33.
  6. Philip Marshall Brown, Foreigners in Turkey: Their Juridical Status (Princeton University Press, 1914), p. 41.

ԳրականությունԽմբագրել