Օսմանա-հաբսբուրգյան պատերազմներ

Օսմանա-հաբսբուրգյան պատերազմներ, ռազմական հակամարտությունների շարք Օսմանյան կայսրության և Ավստրիական կայսրությունը, ինչպես նաև որոշակի ընդհատումներով Իսպանիան, Սրբազան Հռոմեական կայսրությունն ու Հունգարիայի թագավորությունը ղեկավարած Հաբսբուրգների դինաստիայի տարբեր ճյուղավորումների միջև։ հակամարտությունների սկիզբ է համարվում Մոհաչի ճակատամարտը, որից հետո Հունգարիայի մեկ երրորդ մասը դարձավ Օսմանյան կայսրության վասալ պետություն։

Օսմանա-հաբսբուրգյան պատերազմներ
Թվական1526 - 1791 թվականներ (265 տարի)
Մասն էՕսմանյան պատերազմները Եվրոպայում
ՎայրՀարավ-արևելյան Եվրոպա,
Կենտրոնական Եվրոպա,
Միջերկրական ծով,
Հյուսիսային Աֆրիկա
Հակառակորդներ
Հաբսբուրգների դինաստիա։

Սրբազան Հռոմեական կայսրություն Սրբազան Հռոմեական կայսրություն

Իսպանական կայսրություն

Հաբսբուրգյան դաշինքից դուրս ուժեր։
Մոլդովական իշխանություն[1]
Տրանսիլվանիա
Վալախիայի իշխանություն
Ռուսական թագավորություն
Հետմանեթի կազակներ

Սրբազան լիգա։
Ռեչ Պոսպոլիտա
Մանտովայան դքսություն
Վենետիկի հանրապետություն

Սուրբ Հովհաննեսի օրդեն
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն

Վասալներ։

Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

16-րդ դարում Օսմանյան կայսրությունը լրջագույն վտանգ էր հանդիսանում Եվրոպայի համար, որը չէր կարողանում մոբիլիզացվել ռեֆորմացիայի և ֆրանկո-հաբսբուրգյան մրցակցության պատճառով։ Սակայն Օսմանյան կայսրույթունն այդ ժամանակ ուներ իր խնդիրները՝ արևելքում Պարսկաստանի և հարավում եգիպտական մամլուքների հետ, որոնք հնարավորություն չտվեցին կայսրությանը իր ամբողջ ուժն ուղղել Եվրոպայի դեմ։

1648 թվականի Վեստֆալյան հաշտությունից և 1701-1714 թվականների իսպանական ժառանգության համար պատերազմից հետո Ավստրիան դարձավ հաբսբուրգյան միակ տիրույթը, և օսմանա-հաբսբուրգյան պատերազմները ինքնաբերաբար դարձել էին ավստրո-թուրքական պատերազմներ։ Ռազմական ոլորտում Եվրոպայի աճող գերակայությունը Հաբսբուրգներին հնարավորություն տվեցին հետ նվաճելՀունգարիան և արշավանք սկսել դեպի Բալկաններ։ հակամարտություններն ավարտվեցին, երբ Առաջին համաշխարհային պատերազմում Ավստրո-Հունգարական և Օսմանյան կայսրությունները դարձան դաշնակիցներ, իսկ պատերազմից հետո երկու միապետություններն էլ դադարեցին գոյույուն ունենալ։

հակառակորդների մերձեցում խմբագրել

Երկար ժամանակ Հունգարիայի թագավորությունը հանդիսանում էր Եվրոպայում թուրքերի հիմնական հակառակորդը։ Հունգարիայի թագավոր Լյուդովիկ II-ի մահից հետո 1526 թվականին տեղի ունեցած Մոհաչի ճակատամարտի ընթացքում նրա այրին՝ Մարիա Ավստրիացին փախչում է Ավստրիա՝ իր եղբայր Ֆերդինանդի մոտ։ Ֆերդինանդը, լինելով մահացած Լյուդովիկ II-ի ավագ քույր Աննայի հետ, պահանջներ ներկայացրեց նրա ժառանգության նկատմամբ։ Հունգարական ազնվականների մի մասը, ովքեր Պոժոնում հավաքվել էին ժողովի, Ֆերդինանդին հռչակեցին Հունգարիայի նոր թագավոր։ Սակայն մյուս մասը, ովքեր հավաքվել էին Տոկայում, թագավոր են ընտրում Յոհան Զապոլիային։

1527-1528 թվականներին Ֆերդինանդի բանակը ներխուժում է Հունգարիա, ջախջախում Զապոլիայի զորքերին և երկրից վտարում իր հակառակորդին Լեհաստան։ Գտնվելով արտաքսման մեջ՝ Յոհան Զապոլիան 1528 թվականին օգնության խնդրանքով դիմում է Օսմանյան կայսրությանը։ 1529 թվականի մայիսի 10-ին Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման Հրաշալին արշավանք է սկսում դեպի Հունգարիա։ Այդ ներխուժման ժամանակ օսմանյան զորքերը Հունգարիայից հեռացնում են Հաբսբուրգների զորքերը և վերականգնում Յոհան Զապոլիայի իշխանությունը Հունգարիայի տարածքի մեծ մասի վրա։ 1529 թվականի հուլիսին Զապոլիան վասալական երդում է տալիս թուրքական սուլթանին և հռչակվում Հունգարիայի թագավոր։

Վիեննայի պաշարում խմբագրել

 
Թուրքական զորքերի կողմի Վիեննայի պաշարում, (թուրքական մանրանկարչություն)

Մոհաչիի ճակատամարտում հաղթանակ տանելուց հետո Սուլեյմանը կարծում էր, որ որպես նվաճող, իրավունք ունի տնօրինել հունգարական թագը, և այն խոստացավ Զապոլիանին։ Ֆերդինանդը քիչ մարդկային և նյութական ռեսուրսներ ուներ ինչպես Հաբսբուրգների ավստրիական տիրույթներում, այնպես էլ բուն Հունգարիայում, այդ իսկ պատճառով 1528 թվականի գարնանը Ստամբուլ է ուղարկում սուրհանդակներ, ովքեր պետք է խաղաղություն հաստատելու համար բանակցություններ վարեին։ Սակայն սուրհանդակները վերադառնում են առանց որևէ հաջողության։ 1529 թվականի գարնանը Սուլեյմանը Բուլղարիայում կազմավորում է հզոր բանակ։ Նա մտադրված էր Հունգարիան վերցնել իր լիակատար վերահսկողության տակ և թուլացնել Հաբսբուրգ եղբայրների ուժերը։ Նրա զորքերի թվաքանակը կազմում էր մոտավորապես 120.000: Բացի ենիչերական գնդերից, օսմանյան բանակի կազմում ընդգրկվեցին նաև մոլդովական և սերբական զորամասերը։ Սուլեյման առաջինի բանակի հրամանատարությունն իր վրա վերցրեց անձամբ սուլթանը, իսկ ապրիլին իր վեզիր, նախկին հունական ստրուկ Իբրահիմ փաշային նշանակեց թուրքական բանակի հրամանատար (սերասկյար) և սուլթանի անունից հրամաններ արձակելու լիազորություններ տվեց[2][3][4][5]։

1529 թվականի մայիսի 19-ին թուրքական զորքերը դուրս եկան արշավանքի, սակայն հենց ամենասկզբից իրադրությունը իրենց դեմ էր։ Այդ գարնանը առավել հորդառատ անձրևներ էին գալիս։ Բուլղարիայում սկսվեց ջրհեղեղ, և ջուրը փակեց ճանապարհները։ Ցեղի մեջ թաղվեցին բազմաթիվ հրանոթներ և ուխտեր, որոնք ստիպված թողեցին նույն տեղում[3][4][5][6][7]։

Օգոստոսի 6-ին թուրքերը մտան հունգարական տարածք։ Օգոստոսի 18-ին սուլթանի մոտ է գալիս Յանոս Զապոլիան։ Նա հաստատեց իր ենթակայությունը սուլթանին և օգնեց նրան ավստրիացիներից վերցնել մի քանի ամրոց։ Արդեն սեպտեմբերի 8-ին թուրքերը գրավեցին Բուդուն[3][4][5][6][7]։

 
Կայսր Ֆերդինանդ I

Թուրքական զորքերի առաջխաղացմանը զուգահեռ Վիեննայի կայազորը պատրաստվում էր պաշարման։ Ավստրիացիները գիտեին, որ թուրքերն իրենց չեն խնայի։ Նրանք այդ համոզմունքին էին հանգել այն բանից հետո, երբ թուրքերը կոտորել էին Բուդայի ամբողջ ավստրիական կայազորը։ Ֆերդինանդ I-ը շտապ կարգով մեկնեց Բոհեմիա և օգնության խնդրանքով դիմեց իր եղբորը՝ Կառլ V-ն։ Սակայն վերջինը Ֆրանսիայի դեմ վարում էր ծանր պատերազմ և չէր կարող Ֆերդինանդին էական օգնություն ցուցաբերել։ Կառլ հինգերորդը եղբորը տրամադրեց մի քանի իսպանական հեծելազորային զորամասեր[2][2]։

Ավստրիայի մարշալ Վիլհեյմ ֆոն Ռոգենդորֆը իր վրա է վերցնում Վիեննայի պաշտպանությունը։ Նա իր տեղակալ է նշանակում 70-ամյա գերմանական վարձկան Զալմի կոմս Նիկլասին, ով դրականորեն աչքի էր ընկել 1525 թվականին տեղի ունեցած Պավիայի ճակատամարտում։ Զալմը Վիեննա ժամանեց գերմանական անդսկնեխտների և իսպանական հրացանակիրների գնդերի ուղեկցությամբ և անմիջապես սկսեց Վիեննայի քաղաքային պարիսպների ամրացման աշխատանքներ։ Նա կարգադրեց զմրսել քաղաքային բոլոր չորս դարպասները և ամրացնել պատերը, որոնց հաստությունը որոշ տեղերում հազիվ 2 մետր էր։ Նա նաև հրամայեց կառուցել հողե բաստիոն և քանդել բոլոր տները, որոնք կխանգարեն շինարարությանը[2]։

Սեպտեմբերի վերջին օսմանյան բանակը մոտեցավ Վիեննայի պարիսպներին։ Սակայն թուրքերի դրությունը այնքան էլ լավ չէր։ Եվրոպական բնությունը նրանց դեմ էր։ Բալկանյան թերակղզով դեպի Ավստրա տանող ճանապարհին թուրքերը կորցրեցին մեծ քանակությամբ ծանր հրետանի, որոնք նախատեսված էէին Վիեննայի պարիսպների ոչնչացման համար։ Բազմաթիվ գետեր դուրս էին եկել հունից, և ճանապարհները ողողվել էին ջրով։ Սպառազինությունը խրվում էր ցեղերի մեջ և խորտակվում ճահիճներում։ Սատկեցին հարյուրավոր ուխտեր, որոնք տեղափոխում էին զենք, զինամթերք և սպառազինություն[5][7]։

 
Սուլեյման I

արդյունքում թուրքական բանակը Վիեննա հասավ զգալիորեն թուլացած։ Թուրքերի շրջանում տարածված էին հիվանդություններ, և բազմաթիվ զինվորներ ի վիճակի չէին կռվել։ Փոխադարձ առաջարկներից հետո պաշարումը սկսվեց։ Թուրքական հրետանին սկսեց փորձել քանդել պարիսպները, սակայն թուրքական հրետանավորները այդպես էլ չկարողացան որևէ էական վնաս հասցնել ավստրիական հողե ամրություններին։ Նույնիսկ թուրքերի նետաձիգները չկարողացան որևէ լուրջ վնաս հասցնել ավստրիացիներին։ Դեպի քաղաք տանող ուղիներ բացելու կամ ստորգետնյա ականապատ թունելներ փորելու փորձերընույնպես ունեցան լիակատար ձախողում։ Պաշարյալնեերը մշտապես կազմակերպում էին հանկարծակի գրոհներ և փլուզում էին փորված խրամատներն ու թունելները։ Այդպիսի գրոհներից մեկի ժամանակ ավստրիացիներին քիչ էր մնում գերևարել Իբրահիմ փաշային։ Նրանք նաև հայտնաբերեցին և ոչնչացրեցին մի քանի ականապատ երթուղիներ, իսկ հոկտեմբերի 6-ին շուրջ 8.000 եվրոպացիներ քաղաքից դուրս իրականացրեցին հանկարծակի գրոհ և ոչնչացրեցին թուրքերի բազմաթիվ ստորգետնյա ուիներ։ Սակայն նահանջի ժամանակ նրանք նույնպես ունեցան մեծ կորուստներ[5][7]։

Հոկտեմբերի 11-ին սկսվեց ուժեղ հեղեղ։ Քաղաքային պարիսպները պայթեցնելու թուրքերի պլանները ամբողջությամբ ձախողվեցին, և նրանց հաղթանակ տանելու շանսերը էականորեն նվազեց։ Սպառվեցին թուրքերի սննդամթերքի պաշարները, աճեց դասալիքների, ինչպես նաև մահացածների և հիվանդների թիվը։ Ծանր վիճակի մեջ հայտնվեցին նույնիսկ ենիչերների զորամասերը[5][7]։

Ստեղծված իրավիճակում Իբրահիմ փաշային այլ բան չէր մնում անել, քան նահանջելը։ Հոկտեմբերի 12-ին նա հրավիրեց ռազմական խորհրդի նիստ, որտեղ առաջարկեց կատարել գրոհի վերջին փորձը։ Նա խոստացավ զինվորներին հաջողություն ունենալու դեպքում բարձրացնել նրանց պարգևավճարները։ Սակայն այդ գրոհն էլ հետ շպրտվեց։ Եվրոպական արկեբուզերները (պատրույգավոր չախմախավոր հրացանակիրներ) և պիկինյորները (երկարասուսերավորներ) հեշտությամբ ետ մղեցին գրոհը։ Հոկտեմբերի 14-ի գիշերը պաշարյալներին լսելի դարձան ահասարսուռ ձայներ. թուրքերը նահանջից առաջ կոտորում էին գերիներին[5][7]։

Թուրքերի հեռացումը պաշարյալները ընդունեցին որպես հրաշք։ Երբ թուրքերն արդեն նահանջում էին, սկսվեց ձյուն տեղալ, ինչը այդ տեղանքի համար տվյալ ժամանակահատվածում հազվադեպ էր լինում։ Նրանք ստիպված ռազմի դաշտում թողեցին մեծ քանակությամբ հրանոթներ և սպառազինություն։ Դանուբի վրա գտնվող թուրքական նավատորմը նույնպես հարձակման ենթարկվեց։ Բազմաթիվ թուրքեր զոհվեցին նահանջի ճանապարհին առաջացած փոքր ընդհարումների ժամանակ[5]։

Փոքր պատերազմ խմբագրել

Վիեննայի ճակատամարտում պարտություն կրելուց հետո Սուլեյմանը սկսեց իր կայսրության այլ հատվածների խնդիրներով զբաղվել։ Օգտվելով թուրքական զորքերի բացակայությունից՝ 1530 թվականին ավստրիացիները անցան հակագրոհի և վերցրեցին Դանուբ գետի ափին գտնվող մի քանի կարևոր ամրոցներ։ 1532 թվականին Սուլեյմանը վերադառնում է, և որպեսզի մոտենա Վիեննային, նրա զորքերը պետք է գրավեին մայրաքաղաք Վիեննայից 80 կմ դեպի հարավ գտնվող Կյոսեգ բնակավայրը, որը նվաճեցին միայն երեք շաբաթ տևած պաշարումից հետո։ Օգոստոսյան անձրևների սկսվելուն պես օսմանյան բանակը ստիպված էր նահանջել։

 
Էսթերգոմի պաշարում, 1543 թվական, (կտավ, հեղ.՝ Սեբաստիան Վրանքլ)

1533 թվականին Ֆերդինանդը և Սուլեյմանը կնքում են խաղաղության համաձայնագիր, որի համաձայն Յոհան Զապոլիան ճանաչվում է հունգարական թագավոր և օսմանյան վասալ, իսկ թուրքերը ճանաչեցին Հունգարիայի մնացած մասը Հաբսբուրգների տիրույթ[8][9][10]։

Համաձայնագիրը չբավարարեց ո՛չ Զապոլիային, ո՛չ էլ Ֆերդինանդին, որոնց բանակները սկսեցին սահմանային ընդհարումներ միմյանց հետ։ Գործնականում ստանալով թուրքերի օգնությունը՝ հունգարացիներին հաջողվում էր զսպել Հաբսբուրգների առաջխաղացումը։ 1543-1544 թվականներին թուրքերը կրկին անցնում են հարձակման՝ վերցնելով Դանուբ գետի ափերին գտնվող մի քանի ամրոցներ, որից հետո կրկին կնքվում է զինադադարի մասին պայմանագիր[8][9][10]։

Ավստրիացիների և թուրքերի միջև զինադադարը տևեց մինչև 1552 թվականը, երբ Սուլեյմանը որոշեց գրոհել Էգեր քաղաքի վրա։ Էգերի պաշարումը ավարտվեց անհաջողությամբ։ Ավստրո-հունգարական հաղթանակը երկարատև պարտություններից հետո ավստրիացիներին առիթ տվեց մտածելու, որ Հունգարիան ամեն դեպքում հանդիսանում է վիճելի տարածք, այլ ոչ թե ընդմիշտ կորսված[8][9][10]։

1566 թվականին մեծահասակ Սուլեյմանը կրկին հարձակվում է Հունգարիայի ավստրիական տիրույթների վրա, սակայն Սիգեթվարի ճակատամարտի ժամանակ հանկարծակի մահանում է[6][9][10]։

Միջերկրածովյան պատերազմ խմբագրել

 
Մալթայի պաշարումը թուրքերի կողմից, (կտավ, 16-րդ դար, հեղ.՝ Մատեո Պերեսա դը Ալեչո)

15-րդ դարում տեղի ունեցան երկու իրադարձություններ, որոնք Միջերկրծովյան հատվածում հանգեցրեցին մեծ թվով անտուն մարդկանց թվաքանակի ավելացմանը՝ 1453 թվականին Կոնստանդնուպոլիսի անկումը և 1492 թվականին Իսպանիայից մորիսկների աստիճանաբար վտարումը։ Այդ տարածքների շատ բնակիչներ, լինելով բզկտված, սկսում են զբաղվել ծովահենությամբ։ Սովորաբար քրիստոնյաները տեղակայվում էին Միջերկրականի կենտրոնական հատվածում՝ Սիցիլիայում, Մալթայում կամ Դալմաթիայի ափին մոտ գտնվող կղզիներում։ Մուսուլմանները միացան Հյուսիսային Աֆրիկայում բնակվող իրենց հավատակիցներին։ 16-րդ դարի սկզբին Ալժիրում ամրանում է Հայրեդին Բարբարոսան, ով իրեն հռչակել էր սուլթան և ճանաչել Օսմանյան կայսրության գերիշխանությունը[11]։

Արևելյան Միջերկրականում Օսմանյան կայսրության հիմնական վտանգը Մալթյան օրդենն էր, որը իր կենտրոն էր դարձրել ամրացված Հռոդոս կղզին։ 1480 թվականին կղզու վրա թուրքական գրոհը ետ է մղվել, սակայն 1522 թվականին թուրքերն, այնուամենայնիվ, կարողացան պաշարել և գրավել այն։ Կառլ V կայսրը 1530 թվականին ասպետներին փոխանցեց Մալթա կղզին, և վերջինները շարունակեցին իրենց սեփական պատերազմը թուրքերի հետ՝ ամրանալով նոր ռազմաբազայում[12][13][14]։

1519 թվականին Սրբազան Հռոմեական կայսրության նորընտիր կայսր Կառլ V-ը, ով պատկանում էր Հաբսբուրգների իսպանական ճյուղին, մոլի կաթոլիկ էր և իսկապես ցանկանում էր կառուցել համաեվրոպական կայսրություն։ Այդ իսկ պատճառով թուրքական վտանգը նա ընդունեց որպես լրջագույն մարտահրավեր։ Սակայն նրա ընդհանրական ծրագրերին դեմ արտահայտվեց ֆրանսիական թագավոր Ֆրանցիսկ I-ը, ինչի հետևանքով 1521 թվականին սկսվեց պատերազմ[15][16]։ Որպեսզի հակառակորդին թուլացնի, Ֆրանցիսկ I-ինը 1528 թվականին դիմեց անսպասելի քայլի՝ ընդդեմ Հաբսբուրգների դաշինք կազմելու մասին պայմանագիր կնքելով սուլթան Սուլեյմանի։ Այդպես ստեղծվեց ֆրանկո-թուրքական դաշինքը։ Ստիպված լինելով պայքարել ֆրանսիացիների դեմ՝ Կառլ V -ը բացեց «երկրորդ ռազմաճակատը»՝ կարողանալով պարսիկ շահին համոզել դուրս գալ թուրքերի դեմ՝ ստեղծելով հաբսբուրգա-պարսկական դաշինք[17][18][18][19][20]։

1533 թվականին Հայրեդին Բարբարոսան նշանակվեց թուրքական նավատորմի հրամանատար, և 1534 թվականին գրավեց Թունիսը[21][22]։ Այնուամենայնիվ, մեկ տարի անց Թունիսը ետ է նվաճվում Կառլ V-ի կողմից։ 1538 թվականին Պրեվեզի մոտ տեղի ունեցավ ծովային ճակատամարտ օսմանյան նավատորմի և Իսպանիայի, Վենետիկի, ու Պապական պետության միացյալ նավատորմերի միջև, որն ավարտվեց Բարբարոսայի հաղթանակով[23]։ 1543 թվականին հերթական «իտալական» պատերազմում Բարբարոսայի նավատորմը ֆրանսիական նավատորմի հետ միասին մասնակցում է Նիսի պաշարմանը, որը պաշտպանում էին Կառլ V-ի զորքերը[24][25]։ 1556 թվականին թուրքական զորքերը սկսեցին Օրանի պաշարումը, որը հաջողություն չունեցավ[11][26]։

 
Լեպատոյի ծովային ճակատամարտ, (կտավ, անհայտ հեղինակ)

1565 թվականին թուրքերը որոշում են գրավել Մալթան, որը Կառլ V-ը տվել էր Մալթյան օրդենին։ 30 տարի գտնվելով կղզում՝ ասպետները այնտեղ կառուցել էին հզոր պաշտպանական համակարգ։ Սեփական հետախույզներից ստանալով թուրքերի պլանների մասին տեղեկատվություն՝ սկսեցին օր ու գիշեր աշխատել պաշտպանական համակարգի ամրացման ուղղությամբ։ Այդ է պատճառը, որ չնայած թուրքերը Մալթա էին տեղափոխել հսկայական քանակությամբ զորք, Մալթայի պաշարումն ավարտվեց թուրքերի պարտությամբ[12][27][28]։

1566 թվականին Սուլեյման I-ի մահից հետո սուլթան դարձավ նրա որդին՝ Սելիմ II-ը։ Թուրքերին դիմակայելու համար 1571 թվականին եվրոպական պետությունները ստեղծեցին «Սրբազան լիգան», որի նավատորմը Լեպանտոյի ճակատամարտում հաղթանակ տարավ թուրքերի նկատմամբ։ Այն ժամանակ Լեպանտոյի ճակատամարտը եվրոպական բազմաթիվ երկրներում դիտարկվում էր ոչ թե պարզապես ծովային հաղթանակ, այլ որպես քրիստոնյաների կարևորագույն հաղթանակ իսլամի նկատմամբ[29]։ Սակայն այն էական ազդեցություն չունեցավ հերթական վենետիկա-օսմանյան պատերազմի վրա։ Օգտվելով դաշնակիցների միջով միասնական դիրքորոշման բացակայությունից՝ թուրքերը կառուցեցին նոր նավատորմ և հաջողությամբ ավարտեցին պատերազմը։ 1573 թվականի խաղաղության պայմանագրով Վենետիկը Թուրքիային զիջեց Կիպրոս կղզին[30]։

Երեսնամյա պատերազմ 1593-1606 խմբագրել

1536 թվականին Հաբսբուրգների և Օսմանյան կայսրության միջև սկսվեց նոր պատերազմ Հունգարիայի տարածքների համար։ Բազմաթիվ ճակատամարտերից և ընդհարումներից հետո 1606 թվականի նոյեմբերի 11-ին կնքվեց Ծիտմատորյան խաղաղության պայմանագիրը։ Պայմանագրի համաձայն կողմերը շարունակում էին վերահսկել այն տարածքները, որոնք տվյալ պահին գտնվում էին իրենց վերահսկողության ներքո։ Այդպիսով թուրքերը պատերազմի արդյունքում ստացան ընդամենը երկու ամրոց՝Էգերը և Նադկանիժան։ Բացի այդ Սրբազան Հռոմեական կայսրության կայսրը պարտավորվում էր վճարել օսմանյան սուլթանին տարեկան 200.000 ֆլորին[31][32]։

Օսմանյան կայսրության կողմից Կրետե կղզու նվաճումը խմբագրել

 
Վենետիկյան նավատորմը 1649 թվականի վենետիկա-թուրքական ճակատամարտի ժամանակ (կտավ, 1656 թվական, հեղ.՝ Աբրահամ Բիրստրատեն)

Մալթյան ասպետները, վերականգնելով մարտական ոգին, վերսկսեցին Միջերկրական ծովում մուսուլմանների նավերի վրա հարձակումները։ Ի պատասխան այդ քայլի՝ 1648 թվականին թուրքերը զորք են իջեցնում Կրետե կղզի։ Վենետիկցիները ստիպված էին պաշտպանել Էգեյան ծովում գտնվող իրենց վերջին խոշոր կղզին միայնակ, քանի որ Ավստրիան բնականոն կյանք էր փորձում վերադառնալ Երեսնամյա պատերազմից հետո, իսկ Իսպանիան պատերազմում էր Ֆրանսիայի հետ։

Այնուհանդերձ, Վենետիկի հանրապետությունը դեռևս ուներ հզոր նավատորմ, և Կրետեյում գտնվող վենետիկյան վերջին ամրոցի պաշարումը հետաձգվեց։ Վենետիկցիների կողմից Դարդանելի նեղուցի շրջափակումը մեծ անպատվություն էր Օսմանյան կայսրության համար և հնարավորություն չէր տալիս անխափան մատակարարումներ իրականացնել։ Հետագա տասնամյակների ընթացքում Իսպանիան հաշտվեց Ֆրանսիայի հետ, իսկ Ավստրիան վերսկսեց թուրքերի հետ պատերազմը։ Այնուամենայնիվ, 1664 թվականին Ավստրիան և Օսմանյան կայսրությունը կնքեցին խաղաղության համաձայնագիր, իսկ Կրետեյի տասնամյա պաշարումն ավարտվեց վենետիկյան նավատորմի պարտությամբ և թուրքերի հաղթանակով[33][34][35]։

Մեծ թուրքական պատերազմ խմբագրել

1682 թվականին, ի պատասխան Օսմանյան Հունգարիայի վրա հաբսբուրգյան հարձակումների, թուրքերը մեծ բանակով շարժվեցին դեպի Ավստրիա, և 1683 թվականին տեղի ունեցավ Վիեննայի ճակատամարտ։ Թուրքերի հիմնական ուժերը Վիեննայի մոտ ժամանեցին հուլիսի 14-ին։ Նույն օրը Կարա Մուստաֆան քաղաք է ուղարկում այն հանձնելու վերջնագիր[36][37]։

Կոմս Էռնստ Րյուդիգեր ֆոն Շտարեմբերգը, ով իր հրամանատարության ներքո ուներ 11.000 զինվոր, 5.000 կամավորական 370 հրանոթ, կտրականապես հրաժարվեց կապիտուլացիայի ենթարկվել։ Այդ պահից մի քանի օր առաջ նա տեղեկություն էր ստացել էր Վիեննայի հարավ տեղակայված Պերխտոլդսդորֆ քաղաքում տեղի ունեցած դաժան կոտորածի մասին։ Այդ քաղաքի իշխանությունները քաղաքը հանձնելու որոշում էին ընդունել, սակայն թուրքերը վերցնելով այն՝ կոտորած էին կազմակերպել[36][37]։

Վիեննայի բնակիչները քաղաքի պարիսպներից դուրս գտնվող տները քանդել էին, որպեսզի պաշարողներին թողնեն առանց պաշտպանիչ շինությունների։ Այդ քայլը հնարավորություն տվեց ավստրիացիներին թուրքերի վրա ուղղել սարսափեցնող կրակ, եթե վերջինները հարձակվեին։ Դրան ի պատասխան Կարա Մուստաֆան իր զինվորներին կրակից պաշտպանելու նպատակով հրամայեց քաղաքի ուղղությամբ փորել երկար խրամատներ[36]։

 
Թուրքական ծանր հեծելազորը Վիեննական ճակատամարտի ժամանակ

Չնայած որ թուրքերն ունեին 300 հրանոթից բաղկացած գերազանց հրետանի՝ Վիեննայի պարիսպները, որոնք կառուցվել էին տվյալ ժամանակահատվածի պաշտպանական կառույցների վերջին լուծումներով, բավականին ամուր գտնվեցին։ Այդ իսկ պատճառով թուրքերը ստիպված էին դիմել քաղաքային վիթխարի պարիսպների ականապատման[36][37]։

Թուրքական հրամանատարությունն ուներ քաղաքը գրավելու երկու տարբերակ՝ կա՛մ ամբողջ ուժերով ներխուժել ամրոց (ինչը շատ հնարավոր է, որ հանգեցներ թուրքերի հաղթանակի, քանի որ նրանց թվաքանակը 20 անգամ մեծ էր քաղաքի պաշտպանների թվաքանակից), կա՛մ պաշարել քաղաքը։ Թուրքերը ընտրեցին երկրորդ տարբերակը[36]։

Թվում է, թե թուրքերը անտրամաբանական գործեցին, սակայն լավ ամրացված քաղաքի գրոհը կարող էր շատ թանկ նստեր թուրքերի վրա մեծաթիվ կորուստներ ունենալու իմաստով։ Պաշարումը նվազագույն կորուստներով քաղաքը վերցնելու հրաշալի տարբերակ էր, և թուրքերի մոտ այդ նպատակը գրեթե իրականացավ։ Միակ հանգամանքը, որ նրանք հաշվի չէին առել, դա ժամանակն էր։ Վիեննայի գրավման նրանց գործողությունների դանդաղկոտությունը և դեպիԱվստրիայի խորքը անշտապ շարժվող զորքերի տեղաշարժերը հանգեցրեցին այն բանին, որ քրիստոնեաների հիմնական ուժերը հասան Վիեննա ժամանակին։

Թուրքերը փակել էին քաղաքին սննդամթերք մատակարարելու բոլոր ուղիները, որի հետևանքով Վիեննայի կայազորն ու բնակիչները հայտնվել էին անելանելի իրավիճակում։ Սովածությունն ու հոգնածությունը դարձան այնքան սուր խնդիրներ, որ կոմս ֆոն Շտարեմբերգը հրամայեց մահապատժի ենթարկել յուրաքանչյուրին, ով կքնի պահակակետում։ Օգոստոսի վերջին պաշարյալների ուժերը գրեթե ամբողջությամբ սպառվել էին, բայց հենց այդ ժամանակ Լոտարինյան դուքս Կառլ V-ը Վիեննայից դեպի հյուսիս-արևելք 5 կմ հեռավորության վրա գտնվող Բիզամբերգի մոտ ջախջախեց Իմրե Տյոկյոլին։

Սեպտեմբերի 6-ին լեհական բանակը Վիեննայից դեպի հյուսիս-արևմուտք 30 կմ հեռավորության վրա գտնվող Տուլն քաղաքի մոտ անցավ Դանուբ գետը և միացավ Սրբազան լիգայի մնացյալ զորքին, որի գործողություններն արդեն օրհնել էր Հռոմի պապ Ինոկենտիուս XI-ը։ Միայն Հաբսբուրգների հակառակորդ Լյուդովիկ XIV-ը ոչ միայն հրաժարվեց օգնել դաշնակիցներին, այլև օգտվելով ստեղծված իրավիճակից, հարձակվեց Հարավային Գերմանիայի վրա։

Սեպտեմբերի սկզբին թուրքական 5.000 հմուտ ականապատողներ մեկը մյուսի հետևից պայթեցրեցին քաղաքային պարսպի նշանակալի հատվածներ՝ Բուրգսկյան բաստիոնը, Լյոբելսկյան բաստիոնը և Բուրգսկյան պարսպի ետևի պաշտպանիչ հատվածները։ արդյունքում առաջացան 12 մետր լայնությամբ բացվածքներ։ Ավստրիացիներն իրենց հերթին փորձում էին թունելներ փորել, որպեսզի խանգարեն թուրքական ականապատողներին։ Սակայն սեպտեմբերի 8-ին թուրքերն այնուամենայնիվ գրավեցին Բորգսկյան ետնապարիսպը։ Եվ այնուհետև, պաշարյալները սկսեցին պատրաստվել հենց քաղաքի ներսում մարտական գործողություններ վարելուն։

 
Վիեննական ճակատամարտ, հեղինակ՝ Յոզեֆ Բրանդտա

Ճակատամարտը սկսվեց այն բանից հետո, երբ քրիստոնեաների բոլոր ուժերը տեղաբաշխվեցին։ Առավոտյան ժամը 4-ին թուրքերը հարձակվեցին, որպեսզի դաշնակիցներին խոչընդոտեն իրենց ուժերը լավ դասավորել։ Կառլ Լոթարիացին և ավստրիական զորքերը ձախ թևում ձեռնարկեցին հակագրոհ, իսկ գերմանացիները գրոհեցին թուրքերի կենտրոնը։

Այդ ժամանակ Կարա Մուստաֆան իր հերթին հակագրոհ ձեռնարկեց՝ թուրքական ենիչերների մի մասը թողնելով քաղաքի գրոհի համար։ Նա ցանկանում էր գրավել Վիեննան նախքան Սոբիսկու ժամանումը, սակայն արդեն ուշ էր։ Թուրքական ականապատողները արդեն վերջացրել էին քաղաքային պարիսպների պայթեցման նպատակով պայթուցիչների տեղադրում, սակայն պայթյունի ուժգնությունը մեծացնելու նպատակով տեղադրված ռումբերը դեռևս ծածկում էին հողով և ավազով։ Ավստրիացները կարողացան փորել հակառակ կողմից թունել և ժամանակին չեզոքացնել ականները[38]։

Մինչ թուրքական և ավստրիական ականապատողներն ու ականազերծողները պայքարում էին արագության գործոնով, վերևում ընթանում էր կատաղի ճակատամարտ։ Լեհական հեծելազորը հոըժկու հարված հասցրեց թուրքերի աջ թևին։ Վերջիններս շեշտը դրել էին ոչ թե դաշնակցային զորքերի ջախջախման վրա, այլ քաղաքի շուտափույթ գրավման։ Այդ սխալն էլ հենց նրանց ձախողեց։

12 ժամյա ճակատամարտից հետո լեհերը շարունակում էին ամուր դիրքավորվել աջ թևում։ Քրիստոնեական հեծելազորը ամբողջ օրը կանգնած էր բլուրների վրա՝ հետևելով ճակատամարտին, որում հիմնականում դեռևս մասնակցում էր հետևակը։ Մոտավորապես ժամը 17-ին չորս մասին բաժանված հեծելազորը անցավ հարձակման։ Այդ չորս մասերից մեկը կազմված էր ավստրո-գերմանական հեծյալներից, իսկ մնացած երեքը՝ լեհերից ու Լիտվիայի Մեծ իշխանության քաղաքացիներից։ 20.000 հեծյալից կազմված հեծելազորը (պատմության ամենախոշոր հեծելազորային գրոհներից մեկն է) Յան Սոբիսկու անմիջական հրամանատարությամբ իջնում է բլուրներից և ճեղքում թուրքերի շարքերը, որոնք առանց այդ էլ ամբողջ օրը հոգնելուց հետո բաժանվել էին երկու մասի։ Քրիստոնեական հեծյալները հարվածեցին ուղիղ թուրքական ճամբարին։ Այդ պահին Վիեննայի կայազորը դուրս եկավ քաղաքից և միացավ հակագրոհին[38]։

 
Կառլովիցյան խաղաղության համաձայնագրի բնօրինակը

Օսմանյան զորքերը ոչ միայն ֆիզիկապես հյուծված էին, այլև նրանց մարտական ոգին ընկել էր այն բանից հետո, երբ Վիեննայի պարիսպները պայթեցնելու փորձը ձախողվեց, և իրենք չկարողացան ներխուժել քաղաք։ Հեծելազորի հարձակումը նրանց ստիպեց նահանջել դեպի հարավ և արևելք։ Հեծելազորի հարձակումից առնվազն երեք ժամ անց քրիստոնեաները հասան լիակատար հաղթանակի և փրկեցին Վիեննան։

Ճակատամարտից հետո Յան Սոբեսկին վերաձևակերպեց Կեսարի արտահայտած «Veni, vidi, vici» (թարգմանաբար՝ «Եկա, տեսա, հաղթեցի») արտահայտությունը՝ ասելով «Venimus, Vidimus, Deus vicit», այսինքն՝ «Մենք եկանք, մենք տեսանք, Աստված հաղթեց»[38]։

1684 թվականին ստեղծվում է հակաթուրքական Սրբազան լիգա, որի կազմի մեջ են մտնում Ավստրիան, Լեհաստանը և Վենետիկը։ 1686 թվականին Ռուսական թագավորության և Ռեչ Պոսպոլիտանի միջև Հավիտենական խաղաղության կնքումից հետո Սրբազան լիգային է միանում նաև Ռուսական թագավորությունը[39][40]։ Հետագա 16 տարիների ընթացքում ավստրիական զորքերը անցնում են լայնամասշտաբ հարձակման և թուրքերից հետ նվաճում Հարավային Հունգարիայի և Տրանսիլվանիայի զգալի տարածքներ։ Թուրքերը ստիպված էին ընդունել Կառլովիցյան համաձայնագիրը և 1699 թվականի հունվարի 26-ին ստորագրել այն։ Ըստ համաձայնագրի՝ թուրքերը Հունգարիան, Տրանսիլվանիան և Խորվաթիան պետք է տային Ավստրիային, ծովն ու կղզեխմբի կղզիները՝ Վենետիկին, ինչպես նաև 1672 թվականից իրենց վերահսկողության տակ գտնվող  Պոդոլյեն՝ Լեհաստանին[41][42]։

Խաղի ավարտ խմբագրել

 
Եվրոպայի տարածքային փոփոխությունների քարտեզ Առաջին համաշխարհային պատերազմից հետ (1923 թվականի դրությամբ)

Չնայած Մեծ թուրքական պատերազմը Օսմանյան կայսրության համար համարվում էր աղետ, որն այն այդպես էլ չկարողացավ հաղթահարել՝ այնուամենայնիվ, Հաբսբուրգները շուտով ներգրավվեցին իրենց ոխերիմ հակառակորդ ֆրանսիացիների հետ քայքայիչ պատերազմի մեջ։ Քանի որ իսպանական թագավոր Կառլ II-ը վաղ տարիքից ֆիզիկապես և հոգեպես հիվանդ էր, և Հաբսբուրգների իսպանական ճյուղում այլ արական սեռի ներկայացուցիչ չկար, մշտական քննարկման առարկա էր Իսպանական կայսրության ժառանգման հարցը։ Այն ներառում էր ոչ միայն բուն Իսպանիան, այլև Իտալիայի և Ամերիկաայի, Բելգիայի և Լյուքսեմբուրգի տիրույթները։ Իսպանական գահին հավակնում էին երկու դինաստիաներ՝ ֆրանսիական Բուրբոնները և ավստրիական Հաբսբուրգները։ Երկու թագավորական ընտանիքներն էլ սերտ կապված էին իսպանական վերջին թագավորի հետ։ Ամբողջ Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան ընդգրկող իսպանական ժառանգության համար մղվող պատերազմի հետևանքով Իսպանիայի թագը Հաբսբուրգներից անցավ Բուրբոններին։ Հաբսբուրգների իշխանության ներքո մնաց միայն Ավստրիան[43][44]։

19-րդ դարում և՛ Ավստրիական, և՛ Օսմանյան կայսրությունները աստիճանաբար անկում ապրեցին։ Նրանց շրջանցեցին այլ պետություններ, որոնք առավել շուտ մտան արդյունաբերական դարաշրջան։ Բալկաններում և Դանուբի հովտում սկսվեց ազգայնականության աճ։ 1867 թվականին Ավստրիական կայսրությունը դարձավ Ավստրո-Հունգարիայի, ինչի հետևանքով կայսրության ամենախոշոր ժողովուրդներից մեկը դադարեց պայքարել երկրի միասնականության դեմ։ Օսմանյան կայսրությունը այդպիսի վերափոխումներ չկատարեց, և այն բզկտվեց կենտրոնական իշխանությունների դաժանություններից և ազգային փոքրամասնությունների ապստամբություններից։ Ապստամբությունները ճնշելու համար հաճախ իրականացվում էին առանձին շրջանների ամբողջ բնակչության մասսայական կոտորածներ։ արդյունքում, պարտություններ կրելով տարբեր ռազմաճակատներում, թուրքերը նույնիսկ չկարողացան կանխել Ավստրո-Հունգարիայի կողմից 1878 թվականին Բոսնիայի գրավումը։

Ավստրո-Հունգարական և Օսմանյան կայսրությունների միջև հարաբերությունները սկսեցին լավանալ, երբ երկուսն էլ, ի դեմս Ռուսական կայսրության, տեսան ընդհանուր թշնամու։ Այդ իրավիճակը հանգեցրեց այն բանին, որ Առաջին համաշխարհային պատերազմում նախկին հակառակորդները կռվում էին նույն կողմում։ Այնուամենայնիվ, պատերազմում կրած պարտությունը հանգեցրեց երկու կայսրությունների փլուզմանը։ Ավստրո-Հունգարական կայսրությունը դարձավ Ավստրիայի Առաջին Հանրապետություն, իսկ Օսմանյան կայսրությունը՝ Թուրքիայի Հանրապետություն[45][46][47][48]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Moldavia, Transylvania and Wallachia engaged in numerous wars with the Ottomans, some of which coincided with the Habsburgs' own wars. At times, however, they were on the opposite side.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Reston, James Jr, Defenders of the Faith: Charles V, Suleyman the Magnificent, and the Battle for Europe, 1520–1536, Marshall Cavendish, 2009, pg. 288 ISBN 1-59420-225-7, ISBN 978-1-59420-225-4(անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 E. Liptai: Magyarország hadtörténete I. Zrínyi Military Publisher 1984. ISBN 963-326-320-4 p. 165.(հունգարերեն)
  4. 4,0 4,1 4,2 Murphey, Rhoads (1999). Ottoman Warfare 1500–1700. Rutgers University Press. ISBN 0-8135-2685-X.(անգլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Şahin, Kaya (2013). Empire and Power in the Reign of Süleyman: Narrating the Sixteenth-Century Ottoman World. Cambridge University Press. ISBN 978-1-107-03442-6.(անգլ.)
  6. 6,0 6,1 6,2 Turnbull, Stephen (2003). The Ottoman Empire: 1326–1699. Osprey Publishing. ISBN 1-84176-569-4.(անգլ.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Stavrianos, pp. 77-78.(անգլ.)
  8. 8,0 8,1 8,2 Turnbull, Stephen R. (2003). The Ottoman Empire 1326–1699. New York: Osprey Publishing. ISBN 1-84176-569-4.(անգլ.)
  9. 9,0 9,1 9,2 9,3 Firearms of the Islamic world, p.38.(անգլ.)
  10. 10,0 10,1 10,2 10,3 Finkel, Caroline (1988). The Administration of Warfare: The Ottoman Military Campaigns in Hungary, 1593-1606. Vienna: VWGÖ. p. 8. ISBN 3-85369-708-9.(անգլ.)
  11. 11,0 11,1 Ионина Н. А. Старая Касба в Алжире // Сто великих замков. — Вече 2000, 2007. — 480 с. — 20000 p. — (100 великих). — ISBN 978-5-9533-2347-5.(ռուս.)
  12. 12,0 12,1 Мальтийский орден // [Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան Энциклопедический словарь Брокгауза и Ефрона]: в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.(ռուս.)
  13. Т. Ирмияева. История мусульманского мира от Халифата до Блистательной Порты.(ռուս.)
  14. В. Рохмистров. Взятие острова Родос турками-османами (1522 год) // Величайшие битвы Средних веков. Эксмо, М., 2009.(ռուս.)
  15. Джон Норвич. История Венецианской республики. — М.: АСТ, 2009. — ISBN 978-5-17-057153-6(ռուս.)
  16. Джон Норвич. Срединное море. — М.: АСТ, 2009. — ISBN 978-5-17-052189-0(ռուս.)
  17. William Miller The Ottoman Empire and Its Successors, 1801—1927 Routledge, 1966 ISBN 0714619744.(անգլ.)
  18. 18,0 18,1 Kenneth M. Setton The Papacy and the Levant (1204—1571) DIANE Publishing, 1984 ISBN 0871691620(անգլ.)
  19. Daniel Goffman The Ottoman Empire and early modern Europe Cambridge University Press, 2002 ISBN 0521459087(անգլ.)
  20. Peter Malcolm Holt, Ann K. S. Lambton, Bernard Lewis The Cambridge History of Islam Cambridge University Press, 1977 ISBN 0521291356(անգլ.)
  21. Garnier, Edith L'Alliance Impie Editions du Felin, 2008, Paris ISBN 978-2-86645-678-8 Interview.(անգլ.)
  22. Roger Crowley, Empire of the sea, 2008 Faber & Faber ISBN 978-0-571-23231-4(անգլ.)
  23. Арсений Рагунштейн. Пираты под знаменем ислама. Морской разбой на Средиземном море в XVI — начале XIX века. — М.: Вече, 2012. — 288 с. — (Морская летопись). — ISBN 978-5-4444-0003-6.(ռուս.)
  24. Armstrong, Edward. The Emperor Charles V. Volume 2. London: Macmillan and Co., 1902.(անգլ.)
  25. Blockmans, Wim. Emperor Charles V, 1500–1558. Translated by Isola van den Hoven-Vardon. New York: Oxford University Press, 2002. ISBN 0-340-73110-9.(անգլ.)
  26. A history of the Maghrib in the Islamic period / Jamil M. Abun-Nasr. — Cambridge University Press, 1999. — P. 157. — 455 p. — ISBN 0-521-33767-4.(անգլ.)
  27. Великая Осада Мальты — Всемирная история.(ռուս.)
  28. Balbi, Francesco. The Siege of Malta, 1565. — Boydell Press, 1965. — ISBN 1843831406.(անգլ.)
  29. Штенцель А. Битва при Лепанто 7 октября 1571 г.(չաշխատող հղում) // История войн на море. — М.: Изографус, ЭКСМО-Пресс, 2002. — Т. I. — 704 с. — (Военно-морская библиотека). — 5000 экз. — ISBN 5-94661-036-8.(ռուս.)
  30. Норвич Дж. История Венецианской республики. — М.: АСТ, АСТ Москва, Мидгард, 2010. — 896 с. — (Историческая библиотека). — 2500 экз. — ISBN 978-5-17-066060-5.(ռուս.)
  31. Кэролайн Финкель. История Османской империи: Видение Османа. — М.: АСТ, 2010. — ISBN 978-5-17-043651-4(ռուս.)
  32. Kenneth Meyer Setton, The Papacy and the Levant, 1204–1571, Volume IV: The Sixteenth Century from Julius III to Pius V (Philadelphia: American Philosophical Society, 1984), p. 1097, n. 191.(անգլ.)
  33. Джон Норвич «История Венецианской республики», — Москва, АСТ, 2009. ISBN 978-5-17-057153-6(ռուս.)
  34. Джон Норвич «Срединное море. История Средиземноморья», — Москва, АСТ, 2010. ISBN 978-5-17-052189-0(ռուս.)
  35. Кэролайн Финкель «История Османской империи. Видение Османа», — Москва, АСТ, 2010. ISBN 978-5-17-043651-4(ռուս.)
  36. 36,0 36,1 36,2 36,3 36,4 Bruce, George (1981). Harbottle's Dictionary of Battles. Van Nostrand Reinhold. ISBN 0-246-11103-8(անգլ.)
  37. 37,0 37,1 37,2 Stoye, John (2007). The Siege of Vienna: The Last Great Trial between Cross & Crescent. Pegasus Books. s. 175.(անգլ.)
  38. 38,0 38,1 38,2 Е. П. Карнович. Очерки и рассказы из старинного быта Польши. Ян Собеский под Веною.(ռուս.)
  39. Сагановіч Г. Вечны мір // Вялікае Княства Літоўскае. Энцыклапедыя у 3 т. — Мн.: БелЭн, 2005. — Т. 1: Абаленскі — Кадэнцыя. — С. 405. — 684 с. — ISBN 985-11-0314-4.(ուկր.)
  40. Кочегаров К. А. Речь Посполитая и Россия в 1680—1686 гг. Заключение договора о Вечном мире. М., 2008.(ռուս.)
  41. Treaty of Karlowitz, Encyclopædia Britannica.(անգլ.)
  42. Gábor Ágoston (2010). "Treaty of Karlowitz". Encyclopedia of the Ottoman Empire. Infobase Publishing. pp. 309–10. ISBN 978-0816-06259-1.(անգլ.)
  43. Испанская наследственная война (1701—14) // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.(ռուս.)
  44. The Spanish Succession and the War of the Spanish Succession.(անգլ.)
  45. Исламов Т. Австро-Венгрия в Первой мировой войне. Крах империи.(ռուս.)
  46. Sked Alan The Decline And Fall of the Habsburg Empire, 1815–1918. — London: Longman, 1989.(անգլ.)
  47. Революция и распад Австро-Венгрии 1918 г.(ռուս.)
  48. Османская империя в энциклопедии «Кругосвет».(ռուս.)