Օսթֆիլդերն (գերմ.՝ Ostfildern, ալեմանյան բարբառ՝ Oschtfilder), քաղաք Գերմանիայում, Բադեն Վյուրտեմբերգ երկրամասում։

Քաղաք
Օսթֆիլդերն
Ostfildern
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵրկրամասԲադեն Վյուրտեմբերգ
ՇրջանԷսլինգեն (շրջան)
ՀամայնքԷսլինգեն
Ներքին բաժանումՌուիթ, Նելլինգեն աուֆ դեն Ֆիլդերն, Շամհաուզեն, Կեմնաթ, Parksiedlung? և Շամհաուզեր Փարկ
ՕբերբուրգմիստրՔրիստոֆ Բոլայ
Հիմնադրված էհունվարի 1, 1975 թ.
Մակերես22,81 կմ²
ԲԾՄ348 մ
Բնակչություն36 327 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ0711, 07158
Փոստային դասիչ73744-73760
Ավտոմոբիլային կոդES
Պաշտոնական կոդ08 1 16 080
Պաշտոնական կայքostfildern.de
Օսթֆիլդերն (Գերմանիա)##
Օսթֆիլդերն (Գերմանիա)
Օսթֆիլդերն (Բադեն Վյուրտեմբերգ)##
Օսթֆիլդերն (Բադեն Վյուրտեմբերգ)

Գտնվում է Շտուտգարտ վարչական շրջանի ենթակայության տակ։ Մտնում է Էսլինգեն շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը 36 327 մարդ է (2011 թվականի հունիսի 30-ի տվյալներով)[1]։ Զբաղեցնում է 22,81 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 08 1 16 080։

Աշխարհագրություն

խմբագրել

Քաղաքը գտնվում է Ֆիլդեր բլրի արևելյան հատվածում, Շտուտգարտից հարավ-արևելք։ Շնորհիվ նման աշխարհագրական դիրքի՝ քաղաքը ստացել է իր անունը, որը կարելի է թարգամենլ «Արևելյան դաշտեր»։

Պատմություն

խմբագրել

Քաղաքը հիմնվել է 1975 թվականի հունվարի 1-ին՝ միավորելով մի քանի ինքնուրույն համայնքներ, որոնք մտնում են Էսլինգեն շրջանի կազմի մեջ։ Այդ համայնքներն են Նելինգենը, Ռուիթը, Կեմնաթը և Շերնհաուզենը։ 1976 թվականի հունվարի 1-ին համայնքը ստացավ քաղաքի կարգավիճակ, իսկ ևս 7 ամիս անց՝ խոշոր շրջանային քաղաքի։ Օսթֆիլդերնը տարածքի չափերով վեցերորդն է Էսլինգեն շրջանում։

Այժմ քաղաքը բաղկացած է 6 համայնքներից. բացի վերը նշված 4-ից քաղաքային համայնքներ են Պարկզիդլյունգը (բաժանվել է Նելինգեն շրջանից և պաշտոնապես իր կարգավիճակը ստացել 2006 թվականին) և Շարնհաուզեր Պարկը (քաղաքի ամենաերիտասարդ և նոր համայնքը, որ առաջացել է 1990-2000-ական թվականներին ազատ տարածքների վերակառուցման շնորհիվ)։

Զինանշան            
Շրջան Կեմնաթ Նելինգեն Պարկզիդլյունգ Ռուիթ Շարնհաուզեն Շարնհաուզեր Պարկ

Քույր քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Bevölkerungsentwicklung in den Gemeinden Baden-Württembergs 2011» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել