Օսթինի հուշագրություններ

Ջեյն Օսթինի հուշագրություններ, Ջեյն Օսթինի կենսագրական վեպը (1775–1817 թվականներ), որի հեղինակը գրողի եղբորորդի Ջեյմս Էդվարդ Օսթին-Լեյն է։ Առաջին անգամ տպագրվել է 1869 թվականին, իսկ երկրորդ հրատարակությամբ՝ 1871 թվականին, որի մեջ ներառված էին նաև երբևէ չհրատարակված «Ջեյն Օսթինի նշումները»[1]։ Չնայած նրան, որ կենսագրության հեղինակը համարվում է Ջեյմս Էդվարդ Օսթին-Լեյը, այն կազմված է նաև Օսթինի շատ ուրիշ ազգականների հուշերի հիման վրա։ Սակայն Ջեյն Օսթինի քրոջ՝ Կասանդրա Օսթինի որոշմամբ, Ջեյնի մահից հետո նրա բազմաթիվ նամակներ ոչնչացվել են, որոնք կարող էին օգնել ինքնակենսագրության ստեղծմանը։

Օսթինի հուշագրություններ
Տեսակգրավոր աշխատություն
ՀեղինակJames Edward Austen-Leigh?
Հրատարակվել էդեկտեմբերի 16, 1869

Օսթին–Լեյն իր «սիրելի հորաքույր Ջեյնին» բնութագրել է որպես հայտնության նկատմամբ անտարբեր մարդու, որ միայն ստեղծագործում էր ազատ ժամանակ։ Չնայած դրան, երկրորդ հրատարակչության ձեռագրում ասվում է, որ Ջեյն Օսթինն ինտենսիվորեն հետաքրքվել է իր ձեռագրերը վերանայելով և համեմատաբար ավելի անհանգիստ էր, քան Օսթին–Լեյի նկարագրության մեջ։ Հուշագրությունը չի փորձում անվերապահորեն ներկայացնել Ջեյն Օսթինի կյանքը, այն բավականին տեղեկություններ գաղտնի է պահել հասարակությունից, քանզի գրողի ընտանիքի անդամները դեմ էին անձնական տեղեկությունների մեծ արտահոսքին, օրինակ Օսթինի սիրային հարաբերությունների բացահայտմանը։

Հուշագրությունը հանրությանն է ներկայացնում Ջեյն Օսթինի աշխատությունները՝ հետաքրքրություն սերմանելով վեպերի հանդեպ, որոնք այդ ժամանակ քչերն էին կարդացել։ Այստեղ ներկայացված է հեղինակի կենսագրությունը և գործունեությունը կես դարից ավելի ժամանակահատվածի չափով[2]։

Կառուցվածք խմբագրել

1860-ական թվականներին Օսթինների ընտանիքը որոշեց գրել Ջեյն Օսթինի կենսագրությունը։ Նրա վերջին հարազատի՝ եղբոր՝ Ֆրանսիս Օսթինի մահը և արդեն ծերացող մտերիմների հիշողություններնն ընտանիքին ստիպել են հավաքել փաստաթղթերը և սկսել հավաքագրել հիշողությունները[3]։ Հասարակության հետաքրքրությունը ևս մեծանում էր գրողի հանդեպ, որի պատճառով ընտանիքը եզրակացրել է, որ մի կողմնակի անձ կամ ընտանիքի հեռավոր ազգականներից մեկը պետք է ստեղծի գրողի կենսագրությունը։ Ջեյմս Էդվարդ Օսթին-Լեյը, լինելով հեռավոր ազգական, սկսում է ծրագրի իրականացումը[4]։ Իր քույրերի և Օսթինի ազգականների օգնությամբ նրան հաջողվել է հավաքագրել բազմաթիվ տեղեկություններ։ Կենսագրությունը մեծ մասամբ Ջեյմս Էդվարդ Օսթին–Լեյի աշխատանքի արդյունքն է, հետո արդեն նրա խորթ քույր Ջեյն Աննա Էլիզաբեթ Օսթին Լեֆրոյի, նրա կրտսեր քույր Քերոլայն Մերի Քրեվն Օսթինի և նրանց զարմիկ Քեյսի Էսթինի[5]։ Կենթիշ Օսթինի բնութագրով Ջեյն Օսթինը եռանդուն էր, բայց զուսպ և լավ հարաբերությունների մեջ էր իր մտերիմ ազգականների հետ[6][7]։ Քերոլայնի խոսքով՝ «Օսթինին ճանաչող սերունդը վերանում է»[7]։ Կենսագրության մեծ մասը հիմնված է մի կնոջ հիշողությունների վրա, որն Օսթինին ճանաչել է դեռ շատ փոքրուց և ըստ աղբյուրների՝ եղել է նրա մեծ մորաքույրը։ Մնացած փաստերը տրամադրվել են ընտանիքի կողմից[8]։

Սութերլենդի բացատրությամբ՝ «Կենսագրության կարևորագույն տվյալները և գունեղ ներկայացումը Կասանդրա Օսթինի ջանքերի արդյունքն է»[9]։ Կասանդրան Ջեյնի կտակակատարն էր և պատասխանատու էր գրողի մահվանից հետո նրա նամակների և ձեռագրերի պահպանման կամ ոչնչացման համար[9]։ Քերոլայն Օսթինի՝ Ջեյնի զարմուհու պնդմամբ՝ իր մահից 2 կամ 3 երեք տարի առաջ Կասանդրան գտել և այրել է նամակների մեծ մասը (ինչպես ինքն է ասել), իսկ նրանք, որոնք պահպանվել էին, տեղ–տեղ ունեին կտրված մասեր[10]։ Այսպիսով, կենսագրությունը գրելու ընթացքում Օսթին–Լեյը չի կարողացել ձեռք բերել Ջեյնի կյանքին վերաբերվող նամակների մեծ մասը։ Ավելի ուշ, մնացյալը ցրվել են տարբեր մարդկանց մոտ։ Միայն 1932 թվականին է հրատարակվել նամակների ամբողջական հավաքածուն[11]։

Շատ անհամաձայնություններ են եղել այն մասին, թե արդյոք պետք է հրատարակվի և հանրությանը ներկայացվի գրողի կյանքին վերաբերող ամեն մանրամասնություն, օրինակ նրա սիրային հարաբերությունների մասին։ Աշխատության առաջին հրատարակության մեջ ասվում է․ «Ես ոչ մի պատճառ չունեմ մտածելու, որ նա երբևէ զգացել է որևէ հրապուրանք, որից հետո իր կյանքը գունավորվել է»։ Սակայն այս նախադասությունը հեռացվել է երկրորդ հրատարակությունից, որտեղ խոսվել է գրողի երկու հարաբերությունների մասին հետևյալ եզրակացությամբ. «Ես անկարող եմ ասել, թե արդյոք նրա զգացմունքները ինչ-որ կապ ունեին իր երջանկության հետ»[12]։ Այսպիսի գաղտնապահությունը բնորոշ էր այդ տարիներին գրված կենսագրական աշխատություններին[13]։

Հրապարակում խմբագրել

 
Ջեյն Օսթինի դիմանկարի նախնական տարբերակը, հեղինակ՝ Կասանդրա Օսթին (1810 թվական)
 
Կասանդրայի նկարի հիման վրա ստեղծված դիմանկար, հեղինակ՝ Ջեյմս Էնդրյուս

Ջեյմս Էդվարդ Օսթին–Լեյը կենսագրությունն սկսել է գրել 1869 թվականին մարտի 30–ին և ավարտել հինգ ամիս հետո՝ սեպտեմբերին։ Այն հրատարակվել է 1869 թվականի դեկտեմբերի 16–ին մոտավորապես 1000 օրինակով[14]։ 1871 թվականին լույս է տեսել երկրորդ հրատարակությունը, որը ներառել է ավելացված նամակներ և ընտանեկան փաստաթղթեր։ Հեղինակը նաև կցել է չհրապարակված ձեռագրերի սևագրեր և այնպիսի հատվածներ, որոնք գրողը հեռացրել էր իր վեպերից[15]։

Գրքի գլխանկարի հեղինակը Ջեյմս Էնդրյուսն է։ Դրա հիմքը հանդիսացել է Կասանդրայի ջրաներկային նկարազարդումը, որը 1810 թվականին Էնդրյուսը դարձրել է կատարելագործված դիմանկար։ Սութերլենդի մեկնաբանմամբ՝ «Դիմանկարը Կասանդրայի նկարազարդումից տարբերվում է նայվածքի տարբերությամբ։ Կասանդրան գրողի դեմքը պատկերել է չմշակված մատիտով և ջրաներկով, որի արդյունքում այն ավելի սուր է ստացվել, շուրթերը սեղմված են, ժպիտը բացակայում է։ Իսկ դիմանկարում նրա դեմքը ավելի նուրբ տեսք ունի, դեմքի արտահայտությունը ավելի պայծառ է, և աչքերը հոգնած տեսք չունեն»[16]։ Էնդրյուսը մեծ ուշադրություն է դարձրել Օսթինի զգեստի մանրամասնությունների և անգամ աթոռի վրա։ Քեյսի Իսթենը, որին պատկանել է նախնական նկարը, դրա մասին ասել է. «Ես կարծում եմ, որ դիմանկարը գերազանցում է ջրաներկով նկարազարդումին։ Այն անչափ հաճելի է դիտելը։ Պետք է խոստովանեմ, որ այնքան էլ չեմ հավանում նախնական տարբերակը, բայց հասարակությունը հնարավորություն չի ունենա դա տեսնել»[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Review of A Memoir of Jane Austen by her nephew, J. E. Austen-Leigh». The Athenaeum (No. 2281): 71–72. 1871 թ․ հուլիսի 15. {{cite journal}}: |issue= has extra text (օգնություն)
  2. The British Library (2019). A Memoir of Jane Austen. [online] The British Library. Available at: https://www.bl.uk/collection-items/a-memoir-of-jane-austen Արխիվացված 2020-10-31 Wayback Machine [Accessed 30 Jan. 2019].
  3. "Introduction", xx–xxi.
  4. "Introduction", xxi.
  5. "Introduction", xxxi.
  6. "Introduction", xxv.
  7. 7,0 7,1 "Introduction", xvi.
  8. "Introduction", xxi–xxiii.
  9. 9,0 9,1 "Introduction", xxviii.
  10. Qtd. in "Introduction", xxix.
  11. "Introduction", xxviii–xxix.
  12. Qtd. in "Introduction", xxxiv.
  13. "Introduction", xxxv.
  14. "Introduction", xliv.
  15. "Introduction", xlix.
  16. "Introduction", xlv.
  17. Qtd. in “Introduction’, xlvi.

Գրականություն խմբագրել

  • Austen Leigh, James Edward. A Memoir of Jane Austen; R. Bentley, 1870 (reissued by Cambridge University Press, 2009; 978-1-108-00356-8)
  • Austen Leigh, James Edward. A Memoir of Jane Austen. Together with 'Lady Susan': a Novel, etc. Bentley, 1871 (reissued by Cambridge University Press, 2009; 978-1-108-00357-5)
  • Southam, B. C., ed. Jane Austen: The Critical Heritage, 1870–1940. Vol. 2. London: Routledge and Kegan Paul, 1987. 0-7102-0189-3.
  • Sutherland, Kathryn. "Introduction". A Memoir of Jane Austen and other Family Recollections. Oxford: Oxford University Press, 2002. 0-19-284074-6.