Օսական գրականություն (Օսեթական գրականություն), Հս–Օսեթ․ ԻՍՍՀ–ում և Հվ–Օսեթ․ Իսլամական միությունում ապրող օսական ժողովրդի գրականություն։ Ազգային գրավոր գրականությունը ավելի քան հարյուր տարվա պատմություն ունի։ Ենթադրվում է, որ ժամանակակից օսերի անմիջական նախնիները՝ ալանները, գիր են ունեցել դեռևս 5-րդ դարում։ Միջնադարյան ալանական թագավորությունը կործանվել է մոնղոլ–թաթարական արշավանքների հետևանքով։ Մշակութային ավանդույթներն ընդհատվել են և անցյալի գրավոր մշակույթի մասին որևէ հավաստի տեղեկություն մեզ չի հասել։ Այդ դարերում ժողովուրդը դիմել է բանահյուսությանը (Նարտյան էպոս են)։ 18-րդ դարի 2-րդ կեսին ստեղծվել է օսական գիրը՝ ռուսական այբուբենի հիման վրա, 1798 թվականին հրատարակվել օսերենով առաջին գիրքը՝ «Համառոտ կատեխիզիս»-ը։ 19-րդ դարի սկզբին օսական լուսավորիչ Ի․ Յալգուզիձեն (1775–1830) ստեղծել է գիր՝ վրացական այբուբենի հիման վրա, սակայն կիրառվել է ռուսականը։ 1865 թվականին Տ․ Մամսուրովը (1843–1898) գրել է օսերենով առաջին բանաստեղծությունները, որոնք ժողովրդի սեփականությունն են դարձել միայն սովետական շրջանում։ 19-րդ դարի օսերի ամենամեծ գեղագետը, մտածողն ու հասարակական գործիչն էր Կ․ խեթագուրովը (1859–1906)։ Նա Մամսուրովի պես գրել է մայրենի ՜ լեզվով ու ստեղծել դասական գործեր, որոնքներ թափանցված են հեղափոխական դեմոկրատիզմի գաղափարախոսությամբ։ Նրա ժամանակակիցներից աչքի են ընկնում Ի․ Կանուկովը (1851–1899), Ա․ Կուբալովը (1871–1944), Բ․ Գուրջիբետին (1868–1905)։ 0սական գրականության համար 19-րդ դարը եղել է կազմավորման շրջան։ 20-րդ դարին երևան է եկել ազգային մամուլը, ստեղծվել են դրամատուրգիան ու արձակը՝ Ե․ Բրիտաև (1881–1923), Ս․ Գադիև (1856–1915), Ա․ Կոցոն (1872–1944), Ց․ Գադիև (1883–1931)։ Շարունակելով իյեթագուրովի ավանդույթները՝ նրանք գրականություն են բերել նոր խնդիրներ, ազգային ու սոցիալական ազատության համար մարտնչող նոր հերոսներ։ Օսական գրականությունը բազմակողմանիորեն զարգանալու հնարավորություն ստացավ Օսեթիայում սովետական կարգեր հաստատվելուց հետո։ Ց․ Գադիևի, Գ․ Բարակովի (1890–1937), Ս․ Բագրաևի (1888–1941), Կոցոևի, Նիգերի (Ի․ Ջանաև, 1896–1947) և այլոց ստեղծագործությունները հագեցած են հեղափոխության վերափոխման համար պայքարի պաթուսով։ 1924–1925 թվականին պրոլետ, գրողների, Մոսկվայի ասոցիացիային առընթեր ստեղծվել է օսական «Զիու» խումբը, որը 1925 թվականին և 1927 թվականին լույս է ընծայել կոլեկտիվ ժողովներ։ 20-ական թվականներին օսական գրականություն են մտել Կ․ Ֆարնիոնը (1907–1937), ԲՏ Բոցիևը (1901–1944), Դ, Մամսուրովը I (1909-1966), Տ․ Եպխիևը (1911–1958), I Գ․ Կայտուկովը (ծնված 1911), Տ․ Բեսաևը (ծնված 1910), իյ․ Պլիևը (1908–1966), Մ․ Կամբերդիևը (1909–1931) և ուրիշներ։ 30-ական թվականները բնորոշվում են էպիկական մեծ գործերի երևան գալով, դրամայի աշ խուժացումով։ Ստեղծվել են Հս․ և Հվ․ Օսեթիայի ԳՄ–ները։ Այդ տարիների գրականության հիմնական թեման գյուղի կոլեկտիվացումն էր։ Զարգացել է պատմավեպը (Ֆարնիոն, Բոցիև և այլն)։ Հաջողության է հասել պոեզիան (Կամբերդիև, Պլիև, Նիգեր1941–1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրկականության բոլոր ժանրերում գերիշխել է պատերազմի թեման։ Ետպատերազմյան տարիներին հայտնվել են վիպական գործեր, որոնց հեղինակները ձգտում են իմաստավորել ժողովրդի կյանքի պատմության ուղենիշները․ Ե․ Ուրույմագովայի (1905–1955) եռերգության առաջին գիրքը՝ «Կյանքին ընդառաջ» (1949), Մամսուրովի «Պոեմ հերոսների մասին» (գիրք 1–2, 1948–1958), Ն․ Գագլոևի (ծնված 1900) «Ուս ուսի» (գիրք 1–2, 1954–1956), Դ․ Զիոևի (ծնված 1913) «Անհաղթելի ուժ» (գիրք 1–4, 1954–1961) վեպերը։ Հրատարակվում են Կայտուկովի, Գ․ Զուգաևի (ծնված 1911), Գ․ Պլիևի (ծնված 1913), Գաֆեզի (ծնված 1913), Բ․ Մուրտազովի (ծնված 1917), Ռ․ Ասաևի (ծնված 1923) և ուրիշների բանաստեղծական ժողովածուները։ Զարգանում է մանուկների համար գրկականությունը (Զ․ Ջատիև, ծնված 1910, Դ․ Տուաև, 1903–1964, Ս․ Բրիտաև, 1898–1961)։ 60-ական թվականներին օսական գրականությունը հարստանում է հիմնականում այժմեականությանը վերաբերող նոր գործերով (Մամսուրով, Ա․ Ագուզարով, ծնված 1923, Բեսաև)։ Դրամատուրգիայում հաջողությամբ հանդես են գալիս Ա․ Տոկանը (ծնված 1910), Վ․ Գագլոևը (ծնված 1931), Գ․ Ւտուգաևը (ծնված 1922), Ռ․ Ւտւբեցովը (ծնված 1922), Դ․ Տեմիրյաևը (ծնված 1925) և ուրիշներ։ Հայտնվում է բանաստեղծների նոր սերունդ՝ Ի․ Կոզաև (ծնված 1930), Դ․ Բեստաուտի (ծնված 1932), Ա․ Կոձաւոի (ծնված 1937), Վ․ Մալիև (ծնված 1938), Շ․ Զիկաև (ծնված 1938), Կ․ խոդով (ծնված 1942) և ուրիշ ներ։ Զարգանում են նաև գրաքննադատությունն ու գրականագիտությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։