Օռլին Վասիլև
Օռլին Վասիլև (բուլղար․՝ Орлин Василев, նոյեմբերի 20, 1904 կամ դեկտեմբերի 4, 1904[1], Vranyak, Բուլղարիայի իշխանություն - ապրիլի 2, 1977[2], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի գրող։ Բուլղարիայի կոմունիստական կուսակցության գործիչ։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր։ Եղել է Բուլղարիայի ազգային գրադարանի տնօրեն։
Օռլին Վասիլև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 20, 1904 կամ դեկտեմբերի 4, 1904[1] |
Ծննդավայր | Vranyak, Բուլղարիայի իշխանություն |
Վախճանվել է | ապրիլի 2, 1977[2] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | բուլղարերեն |
Ազգություն | բուլղարացի |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | Դիմիտրովյան մրցանակ |
Զավակներ | Orlin Orlinov? |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՕռլին Վասիլևը ծնվել է 1904 թվականին ուսուցչի ընտանիքում։ Հայրը եղել է բուլղարերենի ուսուցիչ և Բյալա Սլատինայի գիմնազիայի տնօրեն։ Գիմնազիայում սովորելու տարիներին Օռլին Վասիլևը դարձել է կոմունիստական խմբակի անդամ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել 1923 թվականի սեպտեմբերյան ապստամբությանը։ 1924 թվականին անցնում է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության շարքերը և ֆաշիստական կառավարության կողմից ենթարկվում ճնշումների։ 1933-1934 թվականներին խմբագրել է «Աշխարհ» թերթը, որն արգելվել է թագավորական գրաքննության կողմից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Օռլին Վասիլևը եղել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության ընդհատակյա օրգան «Պատրիոտ»-ի խմբագիրներից մեկը։ Աշխատել է նաև մի շարք առաջադիմական թերթերում։ 1944 թվականի սեպտեմբերյան հեղաշրջման օրերին եղել է նրա եռանդուն կազմակերպիչներից մեկը[3][4]։
Գրական գործունեություն
խմբագրելԳրական գործունեությունը սկսել է1927 թվականից։
Պատմվածքներ
- «Հասարակ հոգիներ», 1930
- «Դառը հաց», 1937
- «Կյանք և եղելություն», 1944
- «Նապաստակի ձագը»
Վեպեր
- «Հաստատում», 1932
- «Բոցեղեն օղակ», 1936
- «Ատամ ընդ ատաման», 1944
Դրամաներ
- «Տագնապ», 1948
- «Սեր», 1952
- «Երջանկություն»
Ընտանիք
խմբագրելԱմուսնացել է Կունկայի հետ։ Ունեցել են երկու երեխա՝ Օռլինը և Մարիան։ Որդին՝ Օռլին Օռլինովը, եղել է գրող, սցենարիստ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.enciklopedija.hr/Natuknica.aspx?ID=63961
- ↑ Բուլղարական պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1966
- ↑ Советский фактор в Восточной Европе 1944-1953 гг. В 2-х тт. Документы / Т. I. 1944-1948 гг.. Москва, РОССПЭН, 1999. ISBN 5-8243-0009-7. с. 139-144.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օռլին Վասիլև» հոդվածին։ |