Օպտիմալ համակարգ « լատիներեն լատին․՝ optimus –լավագույն), ավտոմատ կառավարման համակարգ, որի համար որոշակի եղանակով ընտրված չափանիշը (հազվադեպ մի քանի չափանիշներ) ընդունում էր օպտիմալ արժեք։ Այդպիսի չափանիշներ կարող էին լինել, օրինակ, արագագործությունը, նվազագույն ծախսումները, ճշգրտությունը էին, կամ էլ մի քանի մեծությունների ֆունկցիա ներկայացնող չափանիշները։ Կառավարման օպտիմալ համակարգներն ստեղծվել էին ավտոմատ կարգավորման և հետևող համակարգերի արագագործությունն ու ճշգրտությունը մինչե հնարավոր սահմաններ բարձրացնելու համար։ Դրանց օգնությամբ էապես բարձրացնում էին նավերի, ինքնաթիռների և այլ օբյեկտների մանյովրայնությունը, բարելավում հոսքային արտադրության, վառարանների, կաթսայատեղակայանքների, քիմիական ռեակտորների աշխատանքների ռեժիմ ների կառավարումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։