Թելքաօպտիկական մալուխ[1][2][3][4][5][6][7], օպտիկաթելքային մալուխ[8][9], օպտոթելք, օպտիկամանրաթելային մալուխ, ճկուն, թափանցիկ, մարդկային մազից մի փոքր հաստ թելք՝ պատրաստված մամլած ապակուց կամ պլաստիկից։ Թելքային լուսատարների հիման վրա ստեղծված մալուխ, որը նախատեսված է կապի գծերում ֆոտոնների տեսքով օպտիկական ազդանշանների փոխանցման համար (ոչ ուղիղ շարժման պատճառով լույսի արագությունից փոքր արագությամբ)։

Օպտիկական թելքերի փունջ
Նյու Յորքի Մանհեթան քաղաքում ստորգետնյա թելքաօպտիկական մալուխների անցկացում

Օպտոթելքը կարող է ծառայել որպես ալիքատար կամ լույսի տեղափոխման միջավայր[10], կարող է տեղափոխել լույսն օպտիկական թելքի մի ծայրից մյուսը[11]։

Օպտոթելքը հիմնականում պարունակում են թափանցիկ միջուկ՝ պատված փոքր բեկման ցուցիչ ունեցող հատուկ նյութով։ Լույսը միջուկում մնում է լրիվ ներքին անդրադարձման շնորհիվ։ Սա ստիպում է օպտոթելքին գործել որպես ալիքատար։

Տեսակներ խմբագրել

Թելքերը, որոնցում կարող են տարածվել բազմազան մոդեր, կոչվում են բազմամոդային, իսկ նրանք, որոնք աշխատում են միայն մեկ մոդով, կոչվում են միամոդային թելքեր։ Բազմամոդային թելքերն իրենց հերթին բաժանվում են 2 տեսակի՝ աստիճանաձև և գրադիենտային։

Քանի որ օպտիկական թելքերով չի կարելի փոխանցել էլեկտրական ազդանշան, անհրաժեշտ է էլեկտրական ազդանշանը վերածել օպտիկական ազդանշանի, ապա ուղարկել։

Բազմամոդային թելքերը հիմնականում ունեն միջուկի ավելի մեծ հաստություն և օգտագործվում են կարճ տարածությունների վրա հաղորդակցության համար և այն դեպքում, երբ տվյալները մեծ քանակ է փոխանցվում։ Միամոդային թելքերն օգտագործվում են 1000 մետրից ավելի երկարություն ունեցող կապուղիներում։

Մարումներ խմբագրել

Օպտիկական թելքը կախված է ալիքի երկարությունից։ Աշխատանքային տիրույթը 1550-1620 նմ է, այս տիրույթում կորուստները՝ 0.2 դբ։ Երկար ճանապարհ անցնելուց հետո ազդանշանն աղավաղվում, թուլանում է և այլն։

Օպտիկական ազդանշանի մարումները լինում են՝ սեփական ներքին կորուստներ, արտաքին կորուստներ և ռելեյան ցրում։

  • Սեփական կորուստներն առաջանում են մաքուր սիլիցիումից (Si
  • Արտաքին կորուստներն առաջանում են խառնուրդներից (պղինձ, նիկել, երկաթ և այլն), որոնք ստեղծում են զգալի աղմուկներ։
  • Ռելեյան ցրումը տեղի է ունենում մոլեկուլների խտության տատանումներից, անհամասեռությունից և ճաքերից։

Միակցումներ խմբագրել

Օպտիկական թելքերն իրար միացնելն ավելի բարդ է, քանի էլեկտրական լարինը կամ մալուխինը։

Թելքերի ծայրերը պետք է զգուշորեն ճեղքվեն, այնուհետև միջուկները զգուշորեն միակցվեն իդեալական ճշտությամբ։ Մեխանիկական միակցիչը թելքերի երկու ծայրերը միասին է պահում մեխանիկաբար, մինչ միաձուլումը տաքության միջոցով կիրականացվի։ Գոյություն ունեն նաև օպտիկաթելքային ժամանակավոր կամ կիսաժամանակավոր հատուկ հաղորդակցիչներ։

Կիրառություններ խմբագրել

Օպտիկական մալուխները լայնորեն կիրառվում են օպտիկաթելքային հաղորդակցության մեջ, որտեղ դրանք իրականացնում են տվյալների փոխանցում ավելի բարձր արագություններով և ավելի մեծ հեռավորությունների վրա, քան սովորական մալուխները։ Թելքերը մետաղական մալուխների փոխարեն են օգտագործվում, որովհետև ազդանշաններն անցնում են ավելի քիչ կորուստներով, ինչպես նաև դիմացկուն են էլեկտրամագնիսական դաշտի նկատմամբ։ Թելքերը նաև օգտագործվում են լուսավորության մեջ և փաթաթված են կապոցներով` այդպիսով հնարավորություն ստեղծելով օգտագործել դրանք սահմանափակ տարածություններում պատկերներ ցուցադրելիս։

Հատուկ նպատակներով ստեղծվող թելքերն օգտագործվում են մի շարք ոլորտներում, ներառյալ` տվիչների և թելքաօպտիկական լազերների ստեղծման համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/558 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  2. «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարան, Զ.Ա. Հացագործյան, Ա.Հ. Դարբինյան, Ն.Գ. Հովումյան, Գ.Հ. Սրվանձտյան - оптика». www.nayiri.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  3. «Հայկական Հանրագիտարան։ Հեռախոս և հեռագիր». www.encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  4. «Հայկական Հանրագիտարան։ Հաղորդակցություն». www.encyclopedia.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  5. «Պետական փասթաթուղթ» (PDF). www.e-gov.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 20-ին.
  6. view.officeapps.live.com https://view.officeapps.live.com/op/view.aspx?src=https://minfin-nkr.am/uploadfiles/1590039595.docx&wdOrigin=BROWSELINK. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. «Ստանդարտացման և Չափագիտության Ազգային Մարմին». www.sarm.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  8. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 20-ին.
  9. (PDF) http://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Haykakan%20Banak/2009%281-2%29.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  10. Light Pipe entry at the Jargon File
  11. Thyagarajan, K. and Ghatak, Ajoy K. (2007). Fiber Optic Essentials. Wiley-Interscience. էջեր 34–. ISBN 978-0-470-09742-7.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)